2026 թվականի փետրվարին Հայաստան է այցելել 121,285 զբոսաշրջիկ։ Այս մասին հայտնել է ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն։
Կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 117,372։ Այսպիսով, արձանագրվել է աճ։
2026 թվականի փետրվարին առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են՝
-
Ռուսաստանից՝ 37%,
-
Վրաստանից՝ 14%,
-
Իրանից՝ 8%։
Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարության 2026-2030 թվականների զբոսաշրջության զարգացման ռազմավարական ծրագրով նախատեսվում է երկիր այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել տարեկան 3 միլիոնի։

