Ուսման վարձի փոխհատուցում՝ եկամտահարկի վերադարձի միջոցով․ ինչպե՞ս դիմել
Լուրեր |
Վարձու աշխատողները կարող են ստանալ եկամտային հարկի գումարների վերադարձ ոչ միայն հիփոթեքային վարկի համար, այլև ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով:
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը իր գրառման մեջ ընդգծել է, որ այս հնարավորությունը նախատեսված է ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 3-ի № 1125-Ն որոշմամբ հաստատված «Վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձման» կարգում:
Այս կարգի համաձայն՝ ուսանողները, ովքեր ցանկանում են օգտվել եկամտահարկի վերադարձից ուսման վարձավճարի փոխհատուցման համար, պետք է համապատասխան դիմումները ներկայացնեն իրենց բարձրագույն ուսումնական հաստատությանը հաջորդ կուրս տեղափոխվելու կամ ուսումնական հաստատությունն ավարտելու տարվա սեպտեմբերի 1-ից 15-ը կամ մարտի 1-ից 15-ը:
Դուք կարող եք ծանոթանալ ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձի կարգին և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին՝ հետևելով կից հղմանը: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/16 20:00
Ապրիլի 16-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/04/16 19:19
Ապրիլի 16-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Ապրիլի 16-ի կարևոր լուրերը
2026/04/16/ 20:00 -
Ապրիլի 16-ի բիզնես լուրերը
2026/04/16/ 19:19 -
Ինչպես ինտեգրվել նոր աշխատանքային միջավայրին․ օգտակար խորհուրդներ
2026/04/16/ 18:17 -
Կառավարման խորհուրդներ՝ թիմում դրական փոփոխություններ տեսնելու համար
2026/04/16/ 17:42 -
2026թ.-ի փետրվարի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը 14․13 մլրդ դոլար է
2026/04/16/ 17:38 -
Քաղցկեղների թվաքանակի նվազում է արձանագրվել
2026/04/16/ 16:49 -
Օման մսամթերքի ներկրման համար տնտեսավարողները պետք է ունենան «HALAL» մակնշման վկայական
2026/04/16/ 16:46 -
Հրանտ Հակոբյանը նշանակվել է Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ
2026/04/16/ 16:42 -
Ucom-ի աջակցությամբ ArmDrone համայնքը FPV դրոնների անվճար դասընթացներ է անցկացնում
2026/04/16/ 16:27 -
Անցած տարի վարորդական իրավունքից զրկվել է ավելի քան 5 հազար մարդ․ որոնք են հիմնական պատճառները
2026/04/16/ 16:17
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 16, 2026 Թ․
Ucom-ի աջակցությամբ ArmDrone համայնքը FPV դրոնների անվճար դասընթացներ է անցկացնում
Սևանում բացվել է Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ԿԲ ցուցահանդեսը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 15, 2026 Թ․
ՓՈՂ NEWS․ ԱՊՐԻԼԻ 15, 2026 Թ․