Հայաստանում Ozon-ի շրջանառությունն աճել է ավելի քան 2 անգամ
Լուրեր |
Ozon Holdings PLC-ն հրապարակել է 2025 թվականի առաջին եռամսյակի ոչ աուդիտավորված ֆինանսական արդյունքները։ Ընկերության ճշգրտված EBITDA-ն հասել է ռեկորդային՝ 138.6 միլիարդ դրամի, իսկ վնասը կրճատվել է 40%-ով։
Ընդհանուր հասույթը 2025 թ․ առաջին եռամսյակում աճել է 54%-ով՝ կազմելով 742 միլիարդ դրամ, իսկ շրջանառությունը (GMV), ներառյալ ծառայությունները, աճել է 47%-ով՝ հասնելով 3.6 տրիլիոն դրամի։ Ozon Հայաստանի շրջանառությունը 2025 թվականի 1-ին եռամսյակում ավելի քան 2 անգամ աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Հայաստանից ակտիվ վաճառողների թիվը նույնպես կրկնապատկվել է։
Գնորդների համար մատչելի ծառայությունների զարգացումն ու պահեստային ենթակառուցվածքների ընդլայնումը նպաստել են ակտիվ գնորդների բազայի աճին. 2025 թ․ առաջին եռամսյակում Ozon-ի ակտիվ հաճախորդների թիվն ավելացել է 9 միլիոնով՝ հասնելով 58 միլիոնի։ Հայաստանում աճն ավելի դինամիկ է՝ տարեկան 1.5 անգամ աճ։
Մեկ գնորդի կատարած պատվերների թիվը ևս աճել է՝ միջինում 27 պատվեր, ինչը 5-ով ավելի է, քան նախորդ տարի։ Ընկերությունը 2025 թ․ առաջին եռամսյակում առաքել է 441 միլիոն պատվեր (44%-ով ավելի), իսկ Հայաստանում պատվերների քանակն աճել է 75%-ով։
Ozon-ը ընդլայնել է իր պահեստային տարածքները՝ հասցնելով 3.6 միլիոն քմ-ի։ Հայաստանում ընկերությունն ունի տեսակավորման և ֆուլֆիլմենթ կենտրոն Երևանում, ինչպես նաև ակտիվորեն զարգացնում է պատվերների հանձնման կետերի ցանցը։
* Ռուբլու հաշվետու ցուցանիշները փոխակերպվել են դրամի՝ 2025 թվականի առաջին եռամսյակի միջին փոխարժեքով։
—
Ozon-ը բազմակատեգորիա մարքեթփլեյս է՝ զարգացած լոգիստիկ ցանցով: Ընկերությունը գործունեություն է ծավալում Հայաստանում, Ռուսաստանում, Ղազախստանում, Վրաստանում, Բելառուսում, Ղրղզստանում, Ուզբեկստանում, Ադրբեջանում, ինչպես նաև Չինաստանում և Թուրքիայում։
Հարթակում ներկայացված են ավելի քան 370 միլիոն ապրանքատեսակներ ավելի քան 20 կատեգորիաներում՝ գրքերից և հագուստից մինչև սննդամթերք և առողջապահական ապրանքներ: 58 միլիոն ակտիվ գնորդներ պատվերներ են ստանում Ozon-ի զարգացած լոգիստիկ ենթակառուցվածքի շնորհիվ, որը նաև թույլ է տալիս ավելի քան 600 հազար ձեռնարկատերերի իրենց ապրանքները վաճառել Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում։
Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/01/13 22:00
Հունվարի 13-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/01/13 20:20
Հունվարի 13-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Իդրամն ամփոփում է 2025 թվականը
2026/01/13/ 22:38 -
Հունվարի 13-ի բիզնես լուրերը
2026/01/13/ 22:00 -
Հունվարի 13-ի կարևոր լուրերը
2026/01/13/ 20:20 -
Կրեատիվ լուծումներ՝ արդյունավետ ու հաճելի աշխատանքային օրվա համար
2026/01/13/ 19:00 -
Էկոնոմիկայի նախարարը գործարարների հետ քննարկել է սահմանների ապաշրջափակման տնտեսական հնարավորությունները
2026/01/13/ 17:08 -
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ադրբեջանական նավթամթերքի ներմուծման արդյունքները
2026/01/13/ 16:27 -
Տեղի է ունեցել 50 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ
2026/01/13/ 15:20 -
«Մի դրամի ուժով» 5․788․105 դրամ՝ «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին
2026/01/13/ 15:06 -
Սննդամթերքը Հայաստանում շարունակում է թանկանալ․ գնաճի հիմնական պատճառն ու տարածքային բաշխումը
2026/01/13/ 13:07 -
Գերմանիայի գազի պաշարները նվազել են մինչև ռեկորդային նվազագույն մակարդակ
2026/01/13/ 13:03
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 13, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 13, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 12, 2026 թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՀՈՒՆՎԱՐԻ 12, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՀՈՒՆՎԱՐԻ 11, 2026 Թ.