2025-ի 1000 խոշոր հարկատուները. ՊԵԿ տվյալներ
Լուրեր |
2025թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին 1000 խոշոր հարկատուների կողմից մուծված ավելացված արժեքի հարկի ծավալը 824,056 մլրդ դրամ է։
Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2025թ. հունվար-դեկտեմբեր ամիսների Հայաստանի 1,000 խոշոր հարկ վճարողներիկողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։
2025թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին 1000 խոշոր հարկատուների կողմից մուծված ավելացված արժեքի հարկի ծավալը 824,056 մլրդ դրամ է, որը կազմել է ընդհանուր հարկային մուտքերի շուրջ 42․3% (+0․8 տոկոսային կետ): 2024թ. նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը կազմել էր 735,541 մլրդ դրամ կամ ընդհանուր հարկերի 41․5%: Այսպիսով, այս տարվա հունվար-դեկտեմբեր ամիսներին մուծված ավելացված արժեքի հարկի ծավալն աճել է շուրջ 88․52 մլրդ դրամով կամ 12.03%-ով։
Առաջատար 10 ըներությունները ավելացված արժեքի հարկի ծավալով
Մոբայլ Սենթր Արթը այս տարվա հունվար-դեկտեմբեր ամիսներին մուծել է մոտ 73․56 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկ։ 2024թ. ցուցանիշը կազմել էր 61․58 մլրդ դրամ, գրանցվել է 11․98 մլրդ դրամ կամ 19․5% աճ։ Ընկերությունը պահպանել է առաջին հորիզոնականը։ Ավելացված արժեքի հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 94․5%։
Գազպրոմ Արմենիան այս հունվար-դեկտեմբեր ամիսներին մուծել է 35․38 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկ։ 2024թ. ցուցանիշը կազմել էր 38․78 մլրդ դրամ, գրանցվել է 3․4 մլրդ դրամ կամ 8․8% անկում։ Նախորդ տարի կազմակերպությունը նույնպես զբաղեցրել էր երկրորդ հորիզոնականը։ Ավելացված արժեքի հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 81․8%։
ԻՄՎԲԱՄ-ն այս տարվա հունվար-դեկտեմբեր ամիսներին մուծել է 18․74 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկ։ 2024թ. ցուցանիշը կազմել էր մոտ 209․5 մլն դրամ, գրանցվել է 18․53 մլրդ դրամ կամ 89.5 անգամ աճ։ Ընկերության դիրքը բարձրացել է 665 հորիզոնականով։ Ավելացված արժեքի հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 91․01%։
Գրանդ Տոբակոն այս տարվա հունվար-դեկտեմբեր ամիսներին մուծել է 15․72 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկ։ 2024թ. ցուցանիշը կազմել էր 14․37 մլրդ դրամ, գրանցվել է 1․34 մլրդ դրամ կամ 9․4% անկում։ Կազմակերպության դիրքը բարձրացել է 2 հորիզոնականով։ Ավելացված արժեքի հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 23․77%։
Սի Փի Էս Էներջի Գրուպն այս տարվա հունվար-դեկտեմբեր ամիսներին մուծել է 14․47 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկ։ 2024թ. ցուցանիշը կազմել էր 15․27 մլրդ դրամ, գրանցվել է 799․2 մլն դրամ կամ 5․2% անկում։ Կազմակերպության դիրքը մնացել է անփոփոխ։ Ավելացված արժեքի հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 58.34%։
Սիթին այս տարվա հունվար-դեկտեմբեր ամիսներին մուծել է 11․88 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկ։ 2024թ. ցուցանիշը կազմել էր մոտ 10․82 մլրդ դրամ, գրանցվել է 1․07 մլրդ դրամ կամ 9․9% աճ։ Կազմակերպության դիրքը բարձրացել է 1 հորիզոնականով։ Ավելացված արժեքի հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 58․58%։
Հայաստանի Էլեկտրական Ցանցեր այս տարվա հունվար-դեկտեմբեր ամիսներին կազմակերպությունը մուծել է մոտ 10․79 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկ։ 2024թ. ցուցանիշը կազմել էր մոտ 6․39 մլրդ դրամ, գրանցվել է մոտ 4․4 մլրդ դրամ կամ 68․8% աճ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունը զբաղեցրել է 13-րդ հորիզոնականը՝ այսպիսով բարձրանալով վեց հորիզոնականով։ Ավելացված արժեքի հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 63․67%։
Ալեքս Էնդ Հոլդինգը այս տարվա հունվար-դեկտեմբեր ամիսներին մուծել է 10․27 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկ։ 2024թ. ցուցանիշը կազմել էր մոտ 8․48 մլրդ դրամ, գրանցվել է 1.79 մլրդ դրամ կամ 21․2% աճ։ Կազմակերպության դիրքը մնացել է անփոփոխ։ Ավելացված արժեքի հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 76․81%։
Վիվա Արմենիան այս տարվա հունվար-դեկտեմբեր ամիսներին մուծել է մոտ 8․34 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկ։ 2024թ. ցուցանիշը կազմել էր 7․9 մլրդ դրամ, գրանցվել է մոտ 423․8 մլն դրամ կամ 5․4% աճ։ Կազմակերպության դիրքը բարձրացել է 1 հորիզոնականով։ Ավելացված արժեքի հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 44․41%։
Մաքս Օիլն այս տարվա հունվար-դեկտեմբեր ամիսներին մուծել է մոտ 8․02 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկ։ 2024թ. ցուցանիշը կազմել էր 6․63 մլրդ դրամ, գրանցվել է 1․39 մլրդ դրամ կամ 21% աճ։ Կազմկակերպության դիրքը բարձրացել է 2 հորիզոնականով։ Ավելացված արժեքի հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 56.9%։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/20 20:00
Ապրիլի 20-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/04/20 19:56
Իրանում կսկսեն շատ ռումբեր պայթել․ Թրամփ
Իրանում կսկսեն շատ ռումբեր պայթել․ Թրամփ
-
Իսրայելն ու Լիբանանը բանակցությունների հաջորդ փուլը կանցկացնեն ապրիլի 23-ին Վաշինգտոնում
2026/04/20/ 20:02 -
Ապրիլի 22-ից Հովսեփ Էմինի փողոցից ձախ շրջադարձը դեպի Դավթաշենի կամուրջ կարգելվի
2026/04/20/ 20:00 -
Ապրիլի 20-ի կարևոր լուրերը
2026/04/20/ 20:00 -
Իրանում կսկսեն շատ ռումբեր պայթել․ Թրամփ
2026/04/20/ 19:56 -
Սարյան փողոցում ժամը 21:00-ից հետո մայթերին հարակից հատվածներում ավտոմեքենաներ կայանելն արգելվում է
2026/04/20/ 19:55 -
Եվրամիությունը գործարկում է Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկի տրամադրման վերջնական ընթացակարգը
2026/04/20/ 19:53 -
Համաշխարհային անկայունությունն այլևս բացառություն չէ. Hermès-ի ղեկավարի գնահատականը
2026/04/20/ 19:46 -
Ապրիլի 20-ի բիզնես լուրերը
2026/04/20/ 19:19 -
Իդրամն ու IDBank-ը մասնակցեցին Career City Fest 2026-ին
2026/04/20/ 17:50 -
Մարդանման ռոբոտը կիսամարաթոնում գրանցել է մարդկանցից արագ արդյունք
2026/04/20/ 17:12
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 20, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 20, 2026 Թ․
ՀԳՀՄ–ն` կամուրջ պետության և բիզնեսի միջև
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 19, 2026 Թ.