ԿՌՈՒՆԿ բնակելի թաղամասի պաշտոնական բացում․ որակյալ կյանքի նոր չափանիշներ Աջափնյակում
Լուրեր |
Երևանի Աջափնյակ վարչական շրջանը համալրվում է ժամանակակից և հարմարավետ նոր բնակելի թաղամասով։
Մայիսի 17-ին ԱՐՏՔՈՄՓԱՆԻ կառուցապատող ընկերությունը պաշտոնապես բացեց ԿՌՈՒՆԿ բնակելի թաղամասը՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Գրիգոր Հասրաթյան 15 հասցեում։
Բացման միջոցառմանը հրավիրված էին պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, թաղամասի կառուցապատման աշխատանքներում ներգրաված մասնագետներ, գործընկեր կազմակերպություններ, հյուրեր և իհարկե թաղամասի բնակիչներ:
ԿՌՈՒՆԿ թաղամասի շինարարությունն իրականացվել է 2020 թվականից ի վեր՝ ԱՐՏՔՈՄՓԱՆԻ ընկերության կողմից, որի պրոֆեսիոնալ թիմն ապահովել է կառուցապատման գործընթացի սահուն և արդյունավետ ընթացքը, միավորելով ոլորտի լավագույն մասնագետներին ու կազմակերպություններին։
Թաղամասը ներառում է 14-հարկանի 3 նոր շենք՝ 273 հարմարավետ բնակարաններով, կոմերցիոն տարածքներ, 192 ստորգետնյա ավտոկայանատեղի, կանաչապատ ու ընդարձակ բակեր, ֆուտբոլի դաշտ, խաղահրապարակներ, զրուցարաններ, սպորտային ու հանգստի գոտիներ։ Նախագիծն աչքի է ընկնում բարձր սեյսմակայունությամբ (9+ բալ) և ժամանակակից ինժեներատեխնիկական լուծումներով։
Եվ ահա, ԿՌՈՒՆԿ բնակելի թաղամասը հանձնվում է շահագործման՝ տրամադրելով բարեկեցիկ պայմաններ ավելի քան 270 ընտանիքի, որոնք այսօր վայելում են կյանքի բարձր որակ, հարմարավետություն, հանգստի ու ժամանցի հնարավորություններ։
https://youtu.be/gGl44zBkms0
ԿՌՈՒՆԿ-ը Արտքոմփանիի կարևորագույն նախագծերից մեկն է, այն ինչպես միշտ, իրականացվել է մեծ պատասխանատվությամբ, պրոֆեսիոնալ մոտեցմամբ ու ժամանակակից չափանիշներին համապատասխան:
Միջոցառմանը տեղի ունենցավ նաև շնորհակալագրերի հանձնում՝ թաղամասի կառուցապատման աշխատանքներում իրենց մեծ ներդրումն ունեցած մասնագետներին և գործընկեր կազմակերպություններին։
ԿՌՈՒՆԿ բնակելի թաղամասը ԱՐՏՔՈՄՓԱՆԻ-ի կողմից իրականացված կարևոր քայլերից մեկն է՝ Երևանի զարգացումը որակական նոր փուլ տեղափոխելու ճանապարհին։
Կարևոր է նաև արձանագրել, որ ԿՌՈՒՆԿ թաղամասն ունի ձևավորված և ակտիվ գործող համատիրություն, որը մասնագիտորեն զբաղվում է շենքերի և ընդհանուր տարածքների սպասարկմամբ, կառավարմամբ ու բարեկարգման պահպանմամբ՝ ապահովելով բնակիչների համար մշտական հարմարավետություն։
Կռունկ թաղամասի շինարարությունն իրականացվել է մասնավոր ներդրումներով, առանց պետական աջակցության ծրագրի: Այս նոր թաղամասը կյանքի նոր չափանիշների վառ օրինակ է և լավագույն ապացույց, որ Հայաստանում հնարավոր է սահմանված ժամկետներում կառուցել որակյալ, ժամանակակից և հարմարավետ միջավայր՝ միջազգային չափանիշներին համապատասխան:
Արտքոմփանին խոշոր կառուցապատող ընկերություն է, ավելի քան 12 տարի իրականացնում է բնակելի և կոմերցիոն համալիրների կառուցապատում, ինչպես նաև քաղաքաշինական նախագծերի կառավարում:
Արտքոմփանիի կառուցած բնակելի համալիրները միավորում են որակը, հարմարավետությունը, ժամանակակից ճարտարապետությունը և հասանելի գնային ռազմավարությունը:
Ընթացքի մեջ են նոր շինարարական նախագծեր, որոնք շատ շուտով կդառնան քաղաքի անբաժան մասը.
- Գյուրջյան կասկադ (Նոր Նորք, Գյուրջյան 14/1, շինավարտը՝ 2028 թ.)
- Firdus Prime Residence (Փոքր Կենտրոն, Տիգրան Մեծի պող. և Խանջյան փող., շինավարտը՝ 2027-2028 թթ ըստ շենքերի)
- Անտառ բնակելի համալիր (Արաբկիր, Աղբյուր Սերոբի 44-48, շինավարտը՝ 2025 թ. վերջ)
- Անի պրեմիում (Արաբկիր, Ն. Ադոնցի 19/4, շինավարտը՝ 2027 թ.)
- Մամիկոնյանց համալիր (Արաբկիր, Մամիկոնյանց 30/1, շինարարությունն ավարտված է)
- Դիլիջան ապարտ-հոթել (Դիլիջան, Մ. Գորկու 29/44, շինավարտը՝ 2026 թ. գարուն)
Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/04 22:00
Մարտի 4-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/03/04 19:19
Մարտի 4-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Մարտի 4-ի բիզնես լուրերը
2026/03/04/ 22:00 -
Մարտի 4-ի կարևոր լուրերը
2026/03/04/ 19:19 -
Բազմաշերտ մտածողություն․ հաջող բիզնեսների հիմնական առավելությունը
2026/03/04/ 18:23 -
Հայաստանից Իրան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների փոփոխություն չկա
2026/03/04/ 18:16 -
ՌԴ-ում նոր օրենքներ կգործեն միգրանտների համար․ ինչ է սպասվում այնտեղ աշխատող հայերին
2026/03/04/ 17:51 -
ՀՀ-ին նվիրաբերված Starlink-ի 100 նոր տերմինալ արդեն Հայաստանում է
2026/03/04/ 17:05 -
Իրանի Փորձագետների խորհուրդը սկսել է նոր հոգևոր առաջնորդի ընտրության գործընթացը
2026/03/04/ 16:32 -
Թել Ավիվի օդանավակայանը տարհանման չվերթներ կսկսի ընդունել մարտի 5-ից
2026/03/04/ 16:31 -
IDBank-ը ընդլայնում է պրեմիում քարտերի ճամփորդական առավելությունները
2026/03/04/ 16:22 -
Apple-ը լուրջ խնդիրներ ունի․ ինչու է ընկերության AI ռազմավարությունը ճաքեր տալիս
2026/03/04/ 15:54
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 4, 2026 Թ․
Կոմիտասի պուրակը կբարեկարգվի. Ակբայի նվերը` Երևանին 30-ամյակի կապակցությամբ
Բժշկություն և բիզնես․ HyeTalk
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 3, 2026 Թ․
Նոր բրենդներ ՀՀ շուկայում․ «ՖՐԻ ՍԹԱՅԼ»