ԿԲ. Հայաստանում գնաճը միջնաժամկետում կկայունանա 4%-ի շուրջ
Լուրեր |
2023 թ. դեկտեմբերին 12-ամսյա գնաճը նվազել է՝ ամսվա վերջին կազմելով -0.6%: 12-ամսյա բնականոն գնաճը եւս նվազել է՝ կազմելով -0.4%:
ԿԲ-ից հայտնել են, որ 2023 թ-ի չորրորդ եռամսյակում համաշխարհային եւ Հայաստանի հիմնական գործընկեր երկրների տնտեսական ակտիվությունը շարունակել է դանդաղել: Միջազգային ապրանքահումքային շուկաներում գնաճային միջավայրը մեղմվում է եւ համաշխարհային գնաճը որոշակիորեն դանդաղում է: Այնուամենայնիվ, գործընկեր երկրներում աշխատաշուկայի դրական զարգացումները շարունակում են նպաստել պահանջարկի ընդլայնմանը: 2024 թ-ի սկզբին, Մերձավոր Արեւելքում աշխարհաքաղաքական զարգացումների սրմամբ պայմանավորված` արձանագրվել է էներգակիրների գների որոշակի աճ եւ ձեւավորվել են առաջարկի արժեշղթաների խաթարման ռիսկեր: Նման իրավիճակում առաջատար երկրների կենտրոնական բանկերն առաջիկայում աստիճանաբար կթուլացնեն զսպող դրամավարկային պայմանները: Արդյունքում՝ արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում են թույլ գնանկումային ազդեցություններ:
«Չորրորդ եռամսյակում Հայաստանում պահպանվել է բարձր տնտեսական ակտիվություն, որին շարունակել է նպաստել շինարարության եւ ծառայությունների ճյուղերի բարձր աճը: Արտաքին պահանջարկը որոշակիորեն դանդաղել է զբոսաշրջության աճի տեմպի նվազման հաշվին: Միաժամանակ, ներքին պահանջարկը շարունակում է մնալ բարձր՝ հիմնականում արտահայտվելով մասնավոր սպառման բարձր աճով: Արտաքին հատվածից թույլ գնանկումային ազդեցությունների եւ նախորդ տարիներին իրականացված զսպող դրամավարկային քաղաքականության պայմաններում պահպանվում է ցածր գնաճային միջավայր: Վերջինս շարունակում է արտահայտվել նաեւ աշխատանքի շուկայում աշխատավարձերի աճի տեմպի եւ գնաճային սպասումների որոշակի նվազմամբ:
Ստեղծված իրավիճակում ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում նվազեցնել քաղաքականության տոկոսադրույքը: Խորհուրդը հետեւողական է լինելու համարժեք գործողություններով ապահովելու պահանջարկի կարգավորում եւ գնաճային սպասումների կայունացում: Դրամավարկային քաղաքականության նախանշված սցենարում 12-ամսյա գնաճն առաջիկայում կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում, այնուհետեւ աստիճանաբար կավելանա եւ միջնաժամկետում կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ:
ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ նախանշված ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հիմնականում հավասարակշռված են։ Ռիսկերի որեւէ ուղղությամբ դրսեւորման պարագայում Խորհուրդը համարժեքորեն կարձագանքի եւ կապահովի գների կայունության նպատակը»,- ասված է ԿԲ հաղորդագրությունում: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/11 17:09
Իրանում և Իսրայելում հայերի շրջանում տուժածներ չկան
Հիմնականում թիրախավորվում են ռազմական օբյեկտները։
-
Հորմուզի նեղուցի խափանումը կարող է բարձրացնել սննդամթերքի գները աշխարհում
2026/03/11/ 17:52 -
G7-ը աջակցել է նավթի ռազմավարական պահուստների կիրառման գաղափարին
2026/03/11/ 17:41 -
Հայաստանը և Ադրբեջանը խաղաղության են հասել ոչ միայն թղթի վրա․ Ալիև
2026/03/11/ 17:35 -
ԱՄՆ խոշոր ավիաընկերությունները կարող են լրացուցիչ 11.6 մլրդ դոլար են ծախսել վառելիքի վրա
2026/03/11/ 17:25 -
Իրանում և Իսրայելում հայերի շրջանում տուժածներ չկան
2026/03/11/ 17:09 -
Վրաստանում չեղարկվել է ՀՀ և Ադրբեջանի սահմաններ տանող 60 կմ ճանապարհների կառուցման մրցույթը
2026/03/11/ 16:59 -
ԵՄ-ն քննարկում է գազի գնի սահմանափակումը՝ էներգակիրների արժեքը նվազեցնելու համար
2026/03/11/ 16:52 -
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին
2026/03/11/ 16:19 -
Քարդաշյանի կարողությունը հասնում է շուրջ 2 մլրդ դոլարի. ինչպես է գոյանում հեռուստաաստղի եկամուտը
2026/03/11/ 15:58 -
Մեզ համար մեծ պատիվ է, որ ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին ունենք ԵՄ-ի և Եվրոպական խորհրդարանի աջակցությունը. վարչապետ
2026/03/11/ 15:30
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին
Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 10, 2026 Թ․
30 տարի հայկական երազանքի ճանապարհով․ Ինեկոբանկը նշում է հոբելյանական տարեդարձը
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 9, 2026 Թ․