Անցնող շաբաթվա այլ կարևոր իրադարձությունները ֆինանսական շուկաների համար
Լուրեր |
Դաշնային պահուստային համակարգն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 4.25-4.50%: Կարգավորողները դեռևս հետևում են տնտեսական ցուցանիշներին, քանի որ և՛ գործազրկության մակարդակի, և՛ գնաճի տեմպի աճ է կանխատեսվում։
Անգլիայի բանկն անսպասելիորեն 0.25 տոկոսային կետով նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 4.25%: Ֆունտ ստերլինգի փոխարժեքն աճել է, իսկ երկու տարեկան փոխառության տոկոսադրույքը բարձրացել, քանի որ այժմ հունիսին տոկոսադրուքների հերթական կրճատման հավանականությունը նվազել է։
ԱՄՆ-ում գործազրկության նպաստի առաջնային դիմումների թիվը մայիսի 3-ին ավարտվող շաբաթվա ընթացքում նվազել է 13,000-ով և կազմել 228,000՝ մասամբ փոխհատուցելով դրան նախորդող շաբաթվա ընթացքում ներկայացված դիմումների քանակի աճը։
Համաշխարհային պարտքի մակարդակն այս տարվա առաջին երեք ամիսներին աճել է մոտ 7.5 միլիարդ դոլարով՝ հասնելով ռեկորդային բարձր մահարդակի՝ 324 միլիարդ դոլարի։ Պարտքի աճի մեջ ամենամեծ «ներդրումն են ունեցել» Չինաստանը, Ֆրանսիան և Գերմանիան։
ԱՄՆ-ի և Միացյալ Թագավորության միջև պայմանագիր է կնքվել, համաձայն որի Բրիտանիայից ԱՄՆ պողպատի և ալյումինի ներմուծման սակագինը 25%-ից դարձել է 0%, իսկ այլ ապրանքների սակագինը մնացել է անփոփոխ՝ 10%: Իսկ ԱՄՆ-ից Միացյալ Թագավորություն ապրանքների ներմուծման սակագինը 5.1%-ից դարձել է 1.8%: Համաձայնագրի կնքումից հետո ամերիկյան ֆոնդային ինդեքսները կտրուկ աճ են գրանցել. Dow Jones-ն աճել է 0.62%-ով, S&P 500-ը՝ 0.58%-ով, Nasdaq-ը՝ 1.07%-ով։
finarm.am
Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Չինաստանում 2025-ին գրանցվել է ծնելիության պատմական նվազագույնը․ բնակչությունը կրճատվում է արդեն չորրորդ տարին անընդմեջ
2026/01/19/ 08:42 -
Netflix-ը շուրջ 7 մլրդ դոլարով ձեռք է բերել Sony Pictures-ի ֆիլմերի համաշխարհային սթրիմինգային բացառիկ իրավունքները
2026/01/19/ 08:36 -
2026․ ռիսկի մեկնարկ, ինստիտուցիոնալ հոսքեր և կրիպտոշուկայի նոր ճարտարապետություն
2026/01/19/ 08:26 -
Հայաստանում էլեկտրամոբիլների ներմուծման արտոնությունները. քվոտաներ, վերահսկողություն և արդյունքներ
2026/01/19/ 08:12 -
Ճապոնիան հետաձգել է աշխարհի ամենամեծ ատոմակայանի վերագործարկումը
2026/01/19/ 08:00 -
Քննարկվել է «Հնդիկ աշխատանքային միգրանտների մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանում» զեկույցը
2026/01/19/ 07:55 -
Արգելափակումից դուրս է բերվել 128 մեքենա, օգնություն է ցուցաբերվել 254 քաղաքացու
2026/01/19/ 07:54 -
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է վիզայի դիմորդներին՝ սխալ տվյալների դեպքում հարցազրույցը կարող է չեղարկվել
2026/01/19/ 07:44 -
Հունվարի 18-ի կարևոր լուրերը
2026/01/18/ 16:33 -
Հաճախորդին իսկապես անհատական մոտեցում ցույց տալու 5 հոգեբանական հնարք
2026/01/18/ 13:41
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 18, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 17, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 16, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 14, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 15, 2026 Թ․