ԿԲ նախագահ. ՀՀ բանկային համակարգը կորուստները կլանելու բարձր ունակություն ունի
Լուրեր |
ՀՀ կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Մարտին Գալստյանն այսօր հայտնել է, որ 2023 թվականին ֆինանսական համակարգի բոլոր հատվածներում արձանագրվել է ակտիվների աճ եւ ֆինանսական համակարգն ապահովել է ֆինանսական միջնորդության գործառույթի բնականոն ընթացքը:
«Բանկային համակարգի ակտիվները կազմել են ֆինանսական համակարգի ակտիվների գերակշիռ մասը՝ մոտ 83%: Բանկային ակտիվների ընդհանուր ծավալը կազմել է 9,2 տրլն դրամ: Տարվա ընթացքում վարկային շուկայում արձանագրվել է ակտիվության աճ՝ ինչի արդյունքում վարկերի աճի տեմպը տարեվերջին կազմել է շուրջ 21%:
Բանկային համակարգի ավանդային պորտֆելի աճը կազմել է 9,2%: Ավանդների աճը պայմանավորված է ՀՀ ռեզիդենտների ավանդների աճով, որոնք տարվա ընթացքում աճել են շուրջ 18%-ով: Վարկային շուկայում ակտիվության աճը նկատելի է եղել վարկավորման գրեթե բոլոր ուղղություններով: Այն հավասարապես պայմանավորվել է տնային տնտեսություններին եւ բիզնեսներին տրված վարկերի աճով:
Սպառողական, գյուղատնտեսական եւ բիզնես վարկերի գծով տարեվերջին գրանցվել է 20-21% աճ: Չնայած բազայի էֆեկտով պայմանավորված՝ հիպոթեքային վարկերի տարեկան աճի տեմպը որոշակիորեն նվազել է, բայց շարունակում է մնալ բավականին բարձր մակարդակի վրա. աճի տեմպը տարվա համար կազմել է շուրջ 28%»,- ներկայացրել է ԿԲ նախագահը:
Նրա խոսքով՝ տնտեսական աճի պայմաններում վարկային ներդրումների աճն ուղեկցվել է նաեւ վարկային պորտֆելի որակի բարելավմամբ եւ չաշխատող վարկերի տեսակարար կշիռը շարունակում է մնալ ցածր:
Ինչ վերաբերում է բանկային համակարգի շահութաբերությանը՝ Մարտին Գալստյանն ասել է.
«2023 թվականի վերջին այն որոշակի նվազել է՝ հիմնականում պայմանավորված մի քանի բանկերի կողմից մի գործոնով պայմանավորված խոշոր դուրսգրումներով: Ողջ տարվա ընթացքում բանկային համակարգի շահութաբերության ցուցանիշները դրսեւորել են հարաբերական կայուն միտումներ: Ի տարբերություն 2022 թվականի՝ 2023 թվականին շահութաբերության աճին առավելապես նպաստել են զուտ տոկոսային եկամուտների աճը: Վերջինս համաշխարհային եւ ներքին շուկաներում տոկոսադրույքների համեմատաբար բարձր մակարդակի, ինչպես նաեւ բանկերի վարկային պորտֆելի դրամայնացման արդյունք է»:
ԿԲ նախագահը հայտնել է նաեւ, որ «բանկային համակարգի կապիտալի համարժեքության եւ իրացվելիության ցուցանիշները տարվա ընթացքում պահպանվել են կարգավորմամբ պահանջվող նվազագույն սահմանաչափերից էապես բարձր մակարդակներում, ինչը վկայում է բանկային համակարգի կողմից կորուստները կլանելու բարձր ունակության մասին»:
Անդրադառնալով ֆինանսական կայունության հիմնական ռիսկերին՝ Մարտի Գալստյանը նշել է.
«Կան երկու խումբ ռիսկեր: Առաջինը՝ աշխարհաքաղաքական բարձր անորոշությունների պայմաններում հնարավոր էսկալացիաների ռիսկերն են: Երկրորդը՝ հիպոթեքային վարկերի եւ անշարժ գույքի գների շարունակական բարձր աճի պահպանումը: Վարկային ռեգիստրի միկրոտվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ մեկից ավելի հիպոթեքային վարկ ունեցողների կշիռը 2017-18 թվականներից սկսած աճել է եւ 2023 թվականի վերջի դրությամբ ընդհանուր պորտֆելում կազմել մոտ 14%»:
ԿԲ նախագահն ասել է, որ բանկային համակարգի համար իրականացված մակրոսթրես թեստավորման ամփոփ արդյունքները վկայում են, որ նույնիսկ խիստ վատատեսական սցենարի դեպքում համակարգն ունակ է կլանել հնարավոր կորուստները՝ պահպանելով ֆինանսական միջնորդության անընդհատությունը:
«Այնուամենայնիվ, կան նաեւ աճող անորոշություններ, որոնցով պայմանավորված համակարգային ցիկլային ռիսկերի նյութականացման հավանականությունը բարձր է գնահատվում եւ այս պարագայում ԿԲ-ն կարեւորում է առեւտրային բանկերի կողմից իրենց հաշվեկշռի, կապիտալի ռիսկերի եւ այլ խնդիրների խելամիտ մոտեցումների կիրառում:
Աշխարհաքաղաքական բարձր անորոշությունների միջավայրում ԿԲ-ն՝ կարեւորելով համակարգային ռիսկերի կառավարման ապագային միտված մոտեցումը՝ 2023 թվականի ընթացքում բարձրացրել է կապիտալի հակացիկլիկ բուֆերի դրույքաչափը 0,5 տոկոսային կետով՝ 2023-ի օգոստոսից այն սահմանելով ռիսկով կշռված ակտիվների 1,5%-ի չափով: Սա նպատակ ունի բարձրացնելու բանկային համակարգի ամրության պաշարները, նաեւ որոշակիորեն կանխելու հնարավոր ռիսկերի կուտակումը մեր համակարգում»,- նշել է Մարտին Գալստյանը:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/04 22:00
Մարտի 4-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/03/04 19:19
Մարտի 4-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Մարտի 4-ի բիզնես լուրերը
2026/03/04/ 22:00 -
Մարտի 4-ի կարևոր լուրերը
2026/03/04/ 19:19 -
Բազմաշերտ մտածողություն․ հաջող բիզնեսների հիմնական առավելությունը
2026/03/04/ 18:23 -
Հայաստանից Իրան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների փոփոխություն չկա
2026/03/04/ 18:16 -
ՌԴ-ում նոր օրենքներ կգործեն միգրանտների համար․ ինչ է սպասվում այնտեղ աշխատող հայերին
2026/03/04/ 17:51 -
ՀՀ-ին նվիրաբերված Starlink-ի 100 նոր տերմինալ արդեն Հայաստանում է
2026/03/04/ 17:05 -
Իրանի Փորձագետների խորհուրդը սկսել է նոր հոգևոր առաջնորդի ընտրության գործընթացը
2026/03/04/ 16:32 -
Թել Ավիվի օդանավակայանը տարհանման չվերթներ կսկսի ընդունել մարտի 5-ից
2026/03/04/ 16:31 -
IDBank-ը ընդլայնում է պրեմիում քարտերի ճամփորդական առավելությունները
2026/03/04/ 16:22 -
Apple-ը լուրջ խնդիրներ ունի․ ինչու է ընկերության AI ռազմավարությունը ճաքեր տալիս
2026/03/04/ 15:54
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 4, 2026 Թ․
Կոմիտասի պուրակը կբարեկարգվի. Ակբայի նվերը` Երևանին 30-ամյակի կապակցությամբ
Բժշկություն և բիզնես․ HyeTalk
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 3, 2026 Թ․
Նոր բրենդներ ՀՀ շուկայում․ «ՖՐԻ ՍԹԱՅԼ»