McDonald's-ը կփակի Ռուսաստանում իր բոլոր ռեստորանները
Լուրեր |
McDonald's-ը հայտարարել է, որ Ուկրաինայում ռազմական գործողության պատճառով ժամանակավորապես կփակի Ռուսաստանում գործող բոլոր 850 արագ սննդի ռեստորանները։
Միաժամանակ, ցանցի 62 հազար աշխատակից կշարունակի աշխատավարձ ստանալ։ «Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը՝ հրապարակելով McDonald's-ի ղեկավար Քրիս Կեմպչինսկու պաշտոնական հայտարարությունը։
«Մենք հասկանում ենք՝ ինչ ազդեցություն կունենա այս որոշումը մեր ռուսաստանցի աշխատակիցների եւ գործընկերների վրա, ուստի պատրաստ ենք աջակցել նրանց նույնքան, որքան ուկրաինացի գործընկերներին: Այդ թվում նաեւ կշարունակենք վճարել Ռուսաստանում McDonald's-ի բոլոր աշխատակիցների աշխատավարձը»,- ասված է ընկերության հայտարարության մեջ:
Նաեւ ընկերությունը համագործակցում է «հարյուրավոր տեղական մատակարարների եւ գործընկերների» հետ, ովքեր արտադրանք են արտադրում ցանցի համար:
McDonald's-ում չգիտեն՝ երբ կկարողանան վերաբացել ռուսաստանյան ռեստորանները։ «Մենք խափանումներ ենք ունեցել մեր մատակարարման շղթայում, ինչպես նաեւ կրել ենք այլ գործառնական ազդեցություններ: Մենք ուշադիր հետեւելու ենք նաեւ հումանիտար ոլորտում տիրող իրավիճակին»,- հավելել են ընկերությունում։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Փետրվարի 20-ի կարևոր լուրերը
2026/02/20/ 19:19 -
3 սովորություն, որոնք փոխում են մասնագիտական մակարդակը
2026/02/20/ 17:54 -
Քննարկվել է երկրաշարժից տուժած անձանց բնակարանային ապահովման խնդիրը
2026/02/20/ 17:29 -
Դոլարն ու եվրոն շարունակում են էժանանալ
2026/02/20/ 17:26 -
Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութում կիրառվել է ԱԲ, ձայնը փոփոխված է․ փաստաբան
2026/02/20/ 17:22 -
Հայաստանում արձանագրվել է սուր շնչառական վարակների ակտիվացում
2026/02/20/ 17:19 -
Մակրոնը մայիսի 4-ին երկօրյա այցով կժամանի Երևան
2026/02/20/ 17:18 -
2025-ը վերջին 10 տարվա ամենաձյունառատ տարին է եղել, ինչն ազդել է փոսերի առաջացման վրա․ Փամբուխչյան
2026/02/20/ 17:13 -
Ջերմուկում վարորդը փորձել է 20 հազար դրամ կաշառք տալ պարեկին
2026/02/20/ 17:08 -
Կառավարության սահմանած 7% տնտեսական աճի թիրախը գերակատարվել է. Էկոնոմիկայի նախարար
2026/02/20/ 17:05
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 20, 2026 Թ․
Converse Trusted. Վերաֆինանսավորման բիզնես վարկ՝ վարկային արձակուրդի հնարավորությամբ
ՓՈՂ NEWS․ ՓԵՏՐՎԱՐԻ 19, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 19, 2026 Թ․
Հայկական ներուժի բացահայտումը գլոբալ տեխնոլոգիական առաջնորդների համար