Apple-ը կոչ է անում մատակարարներին դեպի Չինաստան առաքումներում խուսափել «Արտադրված է Թայվանում» պիտակներից
Լուրեր |
Apple-ը, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի Թայվան կատարած վերջին այցից հետո, նախազգուշացրել է տեղական մատակարարներին Չինաստան բեռնափոխադրումների ժամանակ պիտակավորման կանոնների կիրառման մասին: Այս մասին հայտնում է Nikkei-ն։ «Մայրցամաքային Չինաստան» առաքվող էլեկտրոնային բաղադրիչները պետք է մակնշվեն որպես «Չինական Թայբեյ» կամ «Թայվան, Չինաստան»:
Չինաստանը նման կանոններ սահմանել է դեռ շատ տարիներ առաջ, սակայն պահանջել է դրանք իրականացնել հենց Փելոսիի կղզի կատարած այցից հետո, որի ինքնիշխանությունը Պեկինը չի ճանաչում։ Այս կանոնների համաձայն ՝ չինացի պաշտոնյաները կարող են հետաձգել և մերժել «Արտադրված է Թայվանում» պիտակով առաքումները։
Սա առաջին դեպքը չէ, երբ Apple-ը կատարում է ՉԺՀ-ի պահանջները։ 2019-ին ընկերությունը հեռացրել է Թայվանի դրոշի էմոջիները iOS-ից ՝ Հոնկոնգում այդ տարի քաղաքում տեղի ունեցած ժողովրդավարական ցույցերի ֆոնին:
Ապրիլին Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Կուկը հայտարարել էր, որ կիսահաղորդիչների պակասը զգալի ազդեցություն է ունեցել ընկերության iPad բիզնեսի վրա: 2022 թվականի աշնանային iPhone 14-ի թողարկումից առաջ մաքսային վեճի պատճառով լրացուցիչ ուշացումները կարող են աղետալի լինել Apple-ի համար։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/02/20 22:00
Փետրվարի 20-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում
Լուրեր | 2026/02/20 19:19
Փետրվարի 20-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
-
Փետրվարի 21-ի կարևոր լուրերը
2026/02/21/ 19:19 -
AI NEWS | Նոր հարթակներ, հին հարցեր․ ո՞ւր է գնում AI-ը
2026/02/21/ 15:59 -
Փետրվարի 20-ի բիզնես լուրերը
2026/02/20/ 22:00 -
Փետրվարի 20-ի կարևոր լուրերը
2026/02/20/ 19:19 -
3 սովորություն, որոնք փոխում են մասնագիտական մակարդակը
2026/02/20/ 17:54 -
Քննարկվել է երկրաշարժից տուժած անձանց բնակարանային ապահովման խնդիրը
2026/02/20/ 17:29 -
Դոլարն ու եվրոն շարունակում են էժանանալ
2026/02/20/ 17:26 -
Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութում կիրառվել է ԱԲ, ձայնը փոփոխված է․ փաստաբան
2026/02/20/ 17:22 -
Հայաստանում արձանագրվել է սուր շնչառական վարակների ակտիվացում
2026/02/20/ 17:19 -
Մակրոնը մայիսի 4-ին երկօրյա այցով կժամանի Երևան
2026/02/20/ 17:18
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՓԵՏՐՎԱՐԻ 21, 2026 Թ.
AI NEWS | Նոր հարթակներ, հին հարցեր․ ո՞ւր է գնում AI-ը
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 20, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 20, 2026 Թ․
Converse Trusted. Վերաֆինանսավորման բիզնես վարկ՝ վարկային արձակուրդի հնարավորությամբ