Լիցենզավորման և հավաստագրման համար մինչև սեպտեմբերի 17-ը ներառյալ ներկայացված հայտերը կդիտարկվեն նաև հաջորդող օրերին
Լուրեր |
Քաղաքաշինության կոմիտեն իրազեկում է, որ եթե մինչև սեպտեմբերի 17-ը ներառյալ քաղաքաշինության բնագավառում գործող կազմակերպությունները և մասնագետները դիմած լինեն հավաստագրման, վերալիցենզավորման և լիցենզիայի ներդիրի ստացման համար, ապա նրանց հայտը կդիտարկվի նաև վերջնաժամկետին հաջորդող օրերին՝ մինչև սեպտեմբերի 17-ը սահմանված անցումային կարգի տրամաբանությամբ։
Ընդ որում, նույնիսկ եթե հայտն անհրաժեշտության դեպքում ուղարկվի խմբագրման, և 5-օրյա ժամկետում կազմակերպությունը կամ մասնագետը ներկայացնի անհրաժեշտ տվյալները, ապա պահանջներին բավարարող հայտը կհաստատվի, մասնագետը կստանա հավաստագիր, իսկ կազմակերպությունը՝ ներկայացված դասին համապատասխան լիցենզիա և կկարողանա շարունակել գործունեությունը։
Մինչդեռ պահանջներին չբավարարող հայտերի մերժման դեպքում հին լիցենզիան կդադարի գործել։ Ուստի հորդորում ենք հայտը լրացնելիս ուշադիր լինել ներկայացվող տվյալներին՝ հատկապես ճիշտ ընտրել դասը և ներկայացնել տվյալ դասին համապատասխան կատարված աշխատանքներ։
Ուշադրությո՛ւն, սեպտեմբերի 17-ից հետո ևս կազմակերպությունները կարող են դիմել լիցենզավորման համար, սակայն անցումային փուլի ավարտից հետո գործելու են ՀՀ կառավարության 2023թ. նոյեմբերի 30-ի 2106-Ն որոշման պահանջները (https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=186529)։
Տեղեկացնում ենք նաև, որ նպատակ ունենալով աջակցելու ոլորտի ներկայացուցիչներին urban.e-gov.am հարթակով հավաստագրման և լիցենզավորման գործընթացներում՝ Քաղաքաշինության կոմիտեն այսուհետ իրազեկման հանդիպումներ կկազմակերպի շաբաթական 2 անգամ՝ մեկի փոխարեն։ Հանդիպումները տեղի կունենան չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 15։00-17։00-ին, Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում (Կառավարական տուն 3, 1-ին հարկ)։
Մասնակցելու համար անհրաժեշտ է առցանց հերթագրվել urban.e-gov.am հարթակում ստեղծված առանձին բաժնում (https://urban.e-gov.am/hy/service/cert_specialist_appointment/info):
ՀՀ քաղաքաշինության կոմիտե Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Փետրվարի 20-ի կարևոր լուրերը
2026/02/20/ 19:19 -
3 սովորություն, որոնք փոխում են մասնագիտական մակարդակը
2026/02/20/ 17:54 -
Քննարկվել է երկրաշարժից տուժած անձանց բնակարանային ապահովման խնդիրը
2026/02/20/ 17:29 -
Դոլարն ու եվրոն շարունակում են էժանանալ
2026/02/20/ 17:26 -
Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութում կիրառվել է ԱԲ, ձայնը փոփոխված է․ փաստաբան
2026/02/20/ 17:22 -
Հայաստանում արձանագրվել է սուր շնչառական վարակների ակտիվացում
2026/02/20/ 17:19 -
Մակրոնը մայիսի 4-ին երկօրյա այցով կժամանի Երևան
2026/02/20/ 17:18 -
2025-ը վերջին 10 տարվա ամենաձյունառատ տարին է եղել, ինչն ազդել է փոսերի առաջացման վրա․ Փամբուխչյան
2026/02/20/ 17:13 -
Ջերմուկում վարորդը փորձել է 20 հազար դրամ կաշառք տալ պարեկին
2026/02/20/ 17:08 -
Կառավարության սահմանած 7% տնտեսական աճի թիրախը գերակատարվել է. Էկոնոմիկայի նախարար
2026/02/20/ 17:05
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 20, 2026 Թ․
Converse Trusted. Վերաֆինանսավորման բիզնես վարկ՝ վարկային արձակուրդի հնարավորությամբ
ՓՈՂ NEWS․ ՓԵՏՐՎԱՐԻ 19, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 19, 2026 Թ․
Հայկական ներուժի բացահայտումը գլոբալ տեխնոլոգիական առաջնորդների համար