Ոսկու ֆյուչերսի արժեքը մայիսի 5-ից ի վեր առաջին անգամ իջել է 3,250 դոլարից ցածր մեկ տրոյական ունցիայի դիմաց
ԱՄՆ-ը և Չինաստանը 115%-ով նվազեցրել են միմյանց նկատմամբ մաքսատուրքերը
2024 թվականին անչափահասների վերաբերյալ քննվել է 478 քրեական վարույթ․ ՔԿ նախագահ
Ավելի քան 450 չվերթ հետաձգվել է ԱՄՆ Ատլանտայի օդանավակայանում՝ թռիչքուղու հետ կապված խնդրի պատճառով. AP
Այս շաբաթվա ներդրողի օրացույցը. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ.-ի հունվար-մարտին Հայաստանում մսի արտադրությունն աճել է 10%-ով
Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management. մանրամասները՝ ABNews.am կայքում
Թուրքիայում սոցցանցի ավելի քան 27.000 հաշիվ է արգելափակվել
Ինչպե՞ս գտնել բիզնես գաղափար, որը իսկապես կաշխատի քեզ համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Վատիկանում Կարդինալների կոնկլավը ընտրեց Հռոմի նոր պապին՝ կարդինալ Ռոբերտ Ֆրենսիս Պրևոյին ԱՄՆ-ից
Հայաստանում ապրում է Հայրենական մեծ պատերազմի մասնակից շուրջ 30 վետերան
2025թ․-ի հունվար-մարտին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 0․4%-ով
Պետական բյուջեից տարածքների վարձակալության համար հատկացվող միջոցները կրճատվել են շուրջ 123 մլն դրամով
2025-ի հունվար-մարտին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 36․3%-ով
2025-ի հունվար-մարտին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը նվազել է 2,6%-ով
2018-2024 թթ. պետությանն է վերադարձվել 536 մլն ԱՄՆ դոլարի գույք և դրամական միջոց. ՀՀ գլխավոր դատախազ
2025թ-ի հունվար-մարտին Հայաստանում ծխախոտի արտադրությունն աճել է 66,2%-ով
Women In Business. Կոնվերս Բանկի նոր առաջարկը կանանց. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025-ի հունվար-մարտին Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է 18․5%-ով

Worldcoin-ի զարգացման համար OpenAI-ի ղեկավարը $100 միլիոն կհավաքի

Մյս 16, 2023 14:19
92

OpenAI ընկերության ղեկավար Սեմ Ալթմանը բանակցություններ է վարում սեփական Worldcoin կրիպտոարժույթում $100 մլն ներդնելու համար: Financial Time-ը գրում է, որ ներդրողներ կդառնան վենչուրային Khosla Ventures վենչուրային հիմնադրամները, Անդրեսեն Հորովիցը, LinkedIn-ի հիմնադիրներից Ռիդ Հոֆմանը և սնանկացած կրիպտո փոխանակման բորսա FTX-ի հիմնադիր Սեմ Բենքմեն Ֆրիդը,- գրում է fintech.am-ը։

Հրապարակման աղբյուրներից մեկի համաձայն՝ նախագծում ներդրումներ կանեն ոչ միայն գործող անձիք, այլև՝ նորերը։ Worldcoin-ն օգտագործում է աչքի ցանցաթաղանթի ճանաչման տեխնոլոգիա՝ ակտիվի սեփականատիրոջը ճանաչելու համար:

Նախկինում ընկերությունը վաճառել էր $100 մլն թոքեն: Ըստ FT-ի զրուցակցի, կրիպտոյի այս պայմաններում նման ներդրումների ներգրավումը կարելի է հաջողություն համարել:

Worldcoin-ի ղեկավարները պնդում են, որ նախագիծը կօգնի այն մասնագետներին, ովքեր կորցրել են իրենց աշխատանքը AI-տեխնոլոգիաների զարգացման պատճառով:

Ընկերությունը նախատեսում է ներդնել սեփական բլոկչեյնը և սկսել գործարքների գրանցումը առաջիկա մեկուկես ամսվա ընթացքում։

Հիշեցնենք, որ անցյալ տարեվերջին FTX կրիպտո փոխանակման խոշորագույն բորսան սնանկության հայտ է ներկայացրել: Դրան նախորդել էր ընկերության իրացվելիության ճգնաժամը։ Binance բորսան ցանկանում էր օգնել մրցակցին՝ գնելով որոշ ակտիվներ, սակայն, ի վերջո, հրաժարվեց գործարքից: Կրիպտո-շուկայում նման լայնածավալ խաղացողի փլուզումը ազդեց ամբողջ արդյունաբերության վրա:

Ճգնաժամի արդյունքում խնդիրների է բախվել Genesis բորսան, որը նույնպես սնանկության դիմում է ներկայացրել ։