Կրիպտոարժույթների հատվածում շուկայի անկումն առաջացրել է մտահոգություն ու անորոշություն
Լուրեր |
Կորպորատիվ մասնակցությունը նույնպես մնում է բարձր մակարդակի վրա։
Վերջին շրջանում շուկայի անկումը տարբեր ակտիվների դասերի, այդ թվում՝ կրիպտոարժույթների հատվածում, լիովին օրինաչափ կերպով առաջացրել է մտահոգություն և անորոշություն համայնքում։ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Աֆրիկայի տարածաշրջաններում Binance-ի տարածաշրջանային շուկաների ղեկավար Կիրիլ Խոմյակովը շեշտում է՝ շուկայի բազմաթիվ մասնակիցներ, հատկապես՝ մանր ներդրողները, հաճախ առաջինն են զգում գների շտկումների հետևանքները։ Միևնույն ժամանակ կարևոր է հասկանալ, որ շուկայական կապիտալիզացիան և թոքենների արժեքը ինքնին ամբողջապես չեն արտացոլում ողջ կրիպտոէկոհամակարգի վիճակն ու առաջընթացը։ Չնայած մանր ներդրողների կողմից ակտիվության հնարավոր ժամանակավոր նվազմանը՝ մենք շարունակում ենք տեսնել խրախուսիչ ազդակներ, որոնք վկայում են ոլորտի կայունության և հետագա զարգացման մասին։ Սա ձևավորում է ամուր հիմք շուկայի երկարաժամկետ առողջության համար։
Ներկայիս շուկայական շարժերը ավելի լավ հասկանալու համար արժե դիտարկել բիթքոյինի դինամիկան վերջին վեց տարիների ընթացքում։ 2020 թվականի փետրվարի 6-ին բիթքոյինի գինը կազմում էր մոտ 9 600 ԱՄՆ դոլար, մինչդեռ 2026 թվականի փետրվարի 6-ին այն գտնվում էր մոտավորապես 65 000 ԱՄՆ դոլարի մակարդակում։ Այսպիսով, դրա արժեքը աճել է գրեթե յոթ անգամ։ Համեմատության համար՝ S&P 500 ինդեքսը նույն ժամանակահատվածում աճել է մոտ երկու անգամ, ինչը ընդգծում է բիթքոյինի յուրահատուկ պոտենցիալը՝ ավելի բարձր եկամտաբերության առումով, չնայած նրան բնորոշ անկայունությանը։ Հենց այդ պատճառով շատ ներդրողներ շարունակում են դիտարկել բիթքոյինը և թվային ակտիվները որպես դիվերսիֆիկացված ներդրումային պորտֆելների գրավիչ բաղադրիչ նույնիսկ շուկայի շտկումների ժամանակահատվածներում։
Եթե իրավիճակը դիտարկենք ավելի լայն համատեքստում, շուկայական անկումները բնական և սպասելի երևույթ են կրիպտոարժութային շուկայի ցիկլերում, ինչպես նաև ավանդական ակտիվների դասերում։ Երկարաժամկետ հեռանկարում վճռորոշ նշանակություն ունեն հիմնարար գործոնները։ Մենք նկատում ենք ինստիտուցիոնալ մասնակցության աճ և կայունություն, ստեյբլքոյններով ապահովվող բարձր իրացվելիություն, ինչպես նաև մակրոտնտեսական միջավայր, որտեղ իրացվելիության պայմանները ժամանակի ընթացքում կարող են բարելավվել։ Մասնավորապես, ԱՄՆ-ում սպոտ բիթքոյն ETF-ները ներկայումս կուտակում են մոտ 1,27 մլն BTC, ինչը միայն չնչինորեն է զիջում գագաթնակետային ցուցանիշներին՝ չնայած զգալի գնային շտկմանը։ Սա վկայում է ինստիտուցիոնալ ներդրողների շարունակական ներգրավվածության և թվային ակտիվների երկարաժամկետ արժեքի նկատմամբ նրանց վստահության մասին։
Կորպորատիվ մասնակցությունը նույնպես մնում է բարձր մակարդակի վրա։ Միայն 2026 թվականի հունվարին հրապարակային ընկերությունները ձեռք են բերել ավելի քան 43 000 BTC՝ հասցնելով կորպորատիվ պահուստների համախառն ծավալը ավելի քան 1,1 մլն BTC-ի։ Սա արտացոլում է հաշվեկշռերի կառավարման ռազմավարական, բազմամյա մոտեցում, այլ ոչ թե կարճաժամկետ շուկայական տատանումներին արձագանք։ Բացի այդ, ստեյբլքոյնները շարունակում են կատարել շուկայական իրացվելիության հիմքի դեր․ դրանց համախառն ծավալը մոտ է պատմական առավելագույններին և գերազանցում է 306 մլրդ ԱՄՆ դոլարը, ինչը ավելի քան երկու անգամ բարձր է 2024 թվականի մակարդակներից։ Այդպիսի իրացվելիությունը ապահովում է հաշվարկները, պարտավորությունների ապահովագրումը և առևտրային ակտիվությունը՝ շուկային տալով կայունություն անգամ ներկա մարտահրավերների պայմաններում։
Առաջիկայում դիտարկման հիմնական գործոնը կմնա մակրոտնտեսական իրացվելիությունը։ Գլոբալ դրամական զանգվածի հետագա ընդլայնման դեպքում, երբ G4 M2 ցուցանիշը կարող է մինչև 2028 թվականը հասնել 105 տրիլիոն ԱՄՆ դոլարի, թվային ակտիվները կարող են շահել բարելավվող իրացվելիության պայմաններից։ Միևնույն ժամանակ շարունակվում է թոքենիզացիայի և օնչեյն ենթակառուցվածքների զարգացումը․ թոքենիզացված իրական ակտիվների ծավալն արդեն գերազանցել է 24 մլրդ ԱՄՆ դոլարը։ Այս բոլոր գործընթացները հաստատում են, որ կրիպտոարդյունաբերության հիմնարար հիմքերը ամրապնդվում և կուտակվում են ցիկլից ցիկլ։ Չնայած ընթացիկ դժվարություններին՝ ես պահպանում եմ իմ լավատեսությունն ու վստահությունը թվային ակտիվների երկարաժամկետ պոտենցիալի նկատմամբ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Փարիզում մեկնարկել է Հորմուզի նեղուցի անվտանգությանը նվիրված միջազգային տեսակոնֆերանս
2026/04/17/ 12:47 -
BRAND: AGHVORIK
2026/04/17/ 11:52 -
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն․ հայտնի են հասցեները
2026/04/17/ 11:44 -
ԱԺ նախագահը հանդիպել է Թուրքիայի խորհրդարանի նախագահի հետ
2026/04/17/ 11:42 -
Արդար, թափանցիկ և թվային ապագա․ ՊԵԿ նախագահը հանդիպել է հարկ վճարողների հետ
2026/04/17/ 11:22 -
ԱՄՆ-ն հայտարարել է Իրանի դեմ «Տնտեսական զայրույթ» գործողության մեկնարկի մասին
2026/04/17/ 11:19 -
ԵՄ-ը պատրաստվում է ընդունել ՌԴ դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը
2026/04/17/ 11:15 -
Ապրիլի 18-ին Հայաստանում կանցկացվեն միջոցառումներ՝ նվիրված հուշարձանների միջազգային օրվան
2026/04/17/ 11:09 -
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
2026/04/17/ 10:32 -
Ապրիլի 16-ի կարևոր լուրերը
2026/04/16/ 20:00
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 16, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 16, 2026 Թ․
Ucom-ի աջակցությամբ ArmDrone համայնքը FPV դրոնների անվճար դասընթացներ է անցկացնում
Սևանում բացվել է Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ԿԲ ցուցահանդեսը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 15, 2026 Թ․