Փետրվարի 10-ի բիզնես լուրերը
Լուրեր |
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
ՏԵՂԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ
«Ռոսատոմ»-ը հայտարարել է Հայաստանում ատոմակայանի կառուցման նախագիծը հնարավորինս շուտ սկսելու պատրաստակամության մասին
Ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիան հայտնել է, որ պատրաստ է հնարավորինս սեղմ ժամկետներում սկսել Հայաստանում ատոմակայանի կառուցման նախագծի իրականացումը։ Ընկերությունը պատրաստ է անցնել գործնական փուլին՝ հաշվի առնելով հայկական կողմի դիրքորոշումն ու առաջնահերթությունները։ Նշվում է նաև, որ 2023 թվականին «Ռոսատոմ սերվիս»-ը և «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ-ն ստորագրել են համաձայնագիր, որի համաձայն Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետը նախատեսվում է երկարաձգել մինչև 2036 թվականը։
ԲՏԱ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են արհեստական բանականության ոլորտում հնարավոր համագործակցությունը
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգի հետ։ Քննարկվել են ԱՄՆ և ՀՀ կառավարությունների միջև արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում երկկողմ գործընկերության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրով նախատեսված հիմնական քայլերը։
Հայաստանի Կոռուպցիայի ընկալման համաթիվը 2024 թվականի համեմատ նվազել է մեկ միավորով
«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տվյալներով՝ Հայաստանի Կոռուպցիայի ընկալման համաթիվը նվազել է մեկ միավորով՝ կազմելով 46 միավոր։ Նշվում է, որ Հայաստանի ցուցանիշը 2025 թվականին շարունակում է գերազանցել հարևան երկրների և ԵԱՏՄ անդամ երկրների ցուցանիշները՝ բացառությամբ Վրաստանի։
Հայաստանում կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումը՝ մոնետիզացիան
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայտնել է, որ Հայաստանում նախատեսվում է գործարկել YouTube հարթակի դրամայնացումը։ Ըստ նախարարի՝ սա կարող է նպաստել թվային ձեռներեցության զարգացմանը և տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը։
Հաշմանդամություն ունեցող անձանց համար կստեղծվի անկախ կյանքի կենտրոն
Հայաստանում օրենքի մակարդակով սահմանվում է անկախ կյանքի կենտրոնը՝ որպես հաշմանդամություն ունեցող անձանց ծառայություններ մատուցող կազմակերպություն։ Պետական ծրագրով նախատեսվում է, որ ուսման կամ աշխատանքի մեջ գտնվող հաշմանդամություն ունեցող անձինք կարող են ունենալ անձնական օգնական, որի վարձատրությունը կֆինանսավորվի պետության կողմից։ Կկնքվի եռակողմ պայմանագիր՝ անձի, օգնականի և Միասնական սոցիալական ծառայության միջև։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ
Ռուսաստանը երկրորդ ամիսն անընդմեջ կրճատում է նավթի արդյունահանումը
Ռուսաստանը հունվարին երկրորդ ամիսն անընդմեջ նվազեցրել է նավթի արդյունահանումը՝ հասցնելով օրական 9,28 միլիոն բարելի։ Նշվում է, որ Հնդկաստանի կողմից ռուսական նավթի գնումների կրճատումը խնդիրներ է ստեղծել վաճառքի ոլորտում։ Արդյունահանումը մոտ 300 հազար բարելով պակաս է ՕՊԵԿ+-ի սահմանած քվոտայից։
Եվրոպական հանձնաժողովը առարկություններ է ներկայացրել Meta-ին՝ WhatsApp-ի քաղաքականության վերաբերյալ
Եվրոպական հանձնաժողովը առարկություններ է ներկայացրել Meta ընկերությանը՝ WhatsApp-ում երրորդ կողմի արհեստական բանականության օգնականների արգելքի պատճառով։ Կարգավորիչը կարծում է, որ այդ քայլը կարող է խախտել ԵՄ մրցակցային կանոնները։ Նշվում է, որ 2026 թվականի հունվարի 15-ից WhatsApp-ում թույլատրված է միայն Meta-ի սեփական ԱԲ օգնականը՝ Meta AI-ը։
ԵՄ երկրները Ռուսաստանից էներգակիրների կախվածությունը փոխարինել են ԱՄՆ-ից կախվածությամբ․ Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպական երկրները ռուսական էներգակիրներից կախվածությունը փոխարինել են ԱՄՆ-ից կախվածությամբ։ Նա ընդգծել է, որ մշտապես հանդես է եկել ավելի ինքնիշխան Եվրոպայի օգտին՝ նշելով, որ պաշտպանության ոլորտում առաջընթաց կա, սակայն տեմպերը բավարար չեն։
Նախորդ տարեվերջին շինարարության ինդեքսը Վրաստանում աճել է 5.2%-ով
Վրաստանի պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2025 թվականի դեկտեմբերին շինարարության արժեքի ինդեքսը նախորդ ամսվա համեմատ աճել է 2.7%-ով, իսկ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ 5.2%-ով։ Աճը հիմնականում պայմանավորված է շինարարության ոլորտում աշխատավարձերի 15.3% բարձրացմամբ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Փետրվարի 10-ի բիզնես լուրերը
2026/02/10/ 22:00 -
Ռոբոտային վիրահատություններ՝ «Էրեբունի» ԲԿ-ՈՒՄ
2026/02/10/ 20:30 -
Փետրվարի 10-ի կարևոր լուրերը
2026/02/10/ 19:19 -
«Ինթելլիջենթ Մենեջմենթ» ՍՊԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2026/02/10/ 17:41 -
Բաց սահմաններ, թվայնացված մաքսային համակարգ, ստվերի կրճատում և ռեկորդային հարկային եկամուտներ․կարևոր շեշտադրումներ՝ ՊԵԿ նախագահի ասուլիսից
2026/02/10/ 17:31 -
Մի դրամի ուժը՝ Մաթեմիկ հասարակական կազմակերպությանը
2026/02/10/ 16:20 -
Շքեղության նոր մակարդակ․ 125,000 դոլարով հնարավոր է պտտվել աշխարհի շուրջ 22 օրում
2026/02/10/ 15:17 -
Հայաստանում կխստացվի վարորդական իրավունքից զրկելու գործընթացը․ նոր սահմանափակումներ
2026/02/10/ 14:12 -
Գործարկվել է ՀՀ արդարադատության նախարարության նոր պաշտոնական կայքը
2026/02/10/ 12:58 -
«Ռոսատոմ»-ը հայտարարել է Հայաստանում ատոմակայանի կառուցման նախագիծը հնարավորինս շուտ սկսելու պատրաստակամության մասին
2026/02/10/ 12:47
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 10, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 10, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 9, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 9, 2026 Թ․
ԲԱՐՁՐ ՆՇԱՁՈՂ․ ՆՈՐ ԿՈՆՑԵՊՏ․ ԱՆԻՐԱԿԱՆ ՄԱՍՇՏԱԲ TOON EXPO. INVEST 2026