Օնկոուրոլոգ Արման Ծատուրյանը քաղցկեղի կապակցությամբ շագանակագեղձի արմատական հեռացում` պրոստատէկտոմիա է կատարել:
Սա ռոբոտային վիրաբուժական համակարգով թվով տասներորդ վիրահատությունն է «Էրեբունի» բժշկական կենտրոնում:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը նախարարին Է ներկայացրել ռոբոտային վիրաբուժության առանձնահատկությունները, քննարկել բարձր տեխնոլոգիական հնարավորություննեը, մասնավորապես նշել առավելությունները ուռուցքաբանության մեջ:
Մեկ անգամ ևս շեշտվել է, որ ռոբոտն ինքնուրույն չի գործում․ այն ամբողջովին կրկնում է բժշկի ձեռքերի նուրբ շարժումները։
*գովազդ

