Ազգային ժողովը փետրվարի 11-ին ընդունել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ, որոնց համաձայն՝ 27–37 տարեկան Հայաստանի քաղաքացիները կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից՝ կամավոր վերադառնալով հայրենիք և ընտրելով օրենքով նախատեսված տարբերակներից մեկը։
Փոփոխություններով նախատեսվում է հինգ տարբերակ.
-
Ծառայել 24 ամիս։
-
Ծառայել 1 տարի 6 ամիս և պետական բյուջե վճարել 2,5 մլն դրամ։
-
Ծառայել 6 ամիս և վճարել 5 մլն դրամ։
-
Ծառայել 1 ամիս և վճարել 10 մլն դրամ։
-
Վճարել 15 մլն դրամ և չանցնել զինվորական ծառայություն։
Օրենքի ընդունման նպատակն է սահմանել իրավական մեխանիզմ, որի միջոցով զինվորական ծառայությունից խուսափելու հիմքով հարուցված քրեական գործերով անձինք կարող են կարգավորել իրենց կարգավիճակը՝ կամավոր վերադառնալով և կատարելով օրենքով սահմանված պարտավորությունները։
Կարգավորումը վերաբերում է 27–37 տարեկան այն քաղաքացիներին, որոնց նկատմամբ առկա է քրեական հետապնդում՝ զինվորական ծառայությունից խուսափելու հիմքով։

