Bloomberg. Teza Capital Management և WorldQuant հեջ-ֆոնդերը գրասենյակներ են բացել Երևանում
Լուրեր |
Միջազգային շուկայում ճանաչում ունեցող երկու հեջ ֆոնդեր՝ Teza Capital Management-ը և WorldQuant-ը գրասենյակներ են բացել Երևանում, տեղեկացնում է Bloomberg գործակալությունը: Ավելի վաղ Հայաստանում սկսել էր գործունեություն ծավալել նաև XTX Markets ներդրումային գործակալությունը,- գրում է how2b.am-ը։
Քվանտային ֆոնդերը (Quant Fund) հեջ-ֆոնդեր են, որոնք օգտագործում են վիճակագրական անալիզը, մաթեմատիկական մոդելավորումը և ավտոմատացված ալգորիթմները՝ ներդրումային որոշումներ կայացնելու և թրեյդինգ իրականացնելու համար:
Այս ընկերությունների՝ Երևանում գրասենյակ բացելը Bloomberg-ը կապում է ռուս-ուկրաինական հակամարտության հետ, որից հետո այս ընկերությունները ռելոկացվել են Հայաստան՝ տարածաշրջանի երկրների տաղանդներին հասանելիություն պահպանելու համար: Բացի այդ, բոլոր այս ընկերությունների հիմնադիր կամ ղեկավար կազմերում ծագումով ռուսաստանցի ներկայացուցիչներ կան:
«Հայաստանում դեռ ակտիվների կառավարման փորձ գտնել դժվար է, բայց փոխարենը այստեղ կարող ես ստանալ բարձր մակարդակի մտավոր կարողություններ»,-ասել է Teza Capital Management-ի ղեկավար Միխայիլ Մալիշևը՝ Bloomberg-ին տված մեկնաբանությունում:
Այս երեք ընկերությունների երևանյան գրասենյակների աշխատակիցների մի մասը այստեղ տեղափոխվել են Ռուսաստանի գրասենյակներից: Բայց ընկերությունները այժմ աշխատակիցներ են ներգրավում նաև Հայաստանում: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Մարտի 9-ի կարևոր լուրերը
2026/03/09/ 19:19 -
2025-ին Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերն աճել են 27%-ով
2026/03/09/ 18:01 -
ՀՀ-ում սուր շնչառական վարակների ակտիվությունը միջին մակարդակում է
2026/03/09/ 17:53 -
Եվրոպան կանգնած է էներգակիրների գների կտրուկ աճի վտանգի առաջ․ Հունգարիայի ԱԳՆ
2026/03/09/ 17:47 -
Ընկերությունն արտարժույթի առուվաճառքի գործունեությունն իրականացրել է առանց համապատասխան լիցենզիայի. պետությանը պատճառված 11 մլն դրամի վնասը վերականգնվել է
2026/03/09/ 17:36 -
Զինված ուժերում հանցագործությունները 2025-ին նվազել են 8.3%-ով
2026/03/09/ 17:27 -
Տնտեսվարողները վերացրել են խախտումները, կասեցումները դադարեցվել են. ԲԸՏՄ
2026/03/09/ 17:05 -
Ապրիլի 1-ից կբարձրացվեն ԱՊՊԱ հատուցման առավելագույն սահմանաչափերը. մանրամասներ
2026/03/09/ 16:43 -
ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակին
2026/03/09/ 15:57 -
Մարտի 8-ին Մասկատ-Երևան թռիչքով Հայաստան է վերադարձել ՀՀ 63 քաղաքացի. ԱԳՆ
2026/03/09/ 14:56
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՐՏԻ 8, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՐՏԻ 7, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 7, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 6, 2026 Թ․
NIO և ONVO մեքենաները` ՀՀ-ում․ բրենդների պաշտոնական ներկայացուցիչը N-Motors-ն է