Apple-ի զուտ շահույթը ֆինանսական տարվա վերջում հասցվել է գրեթե 100 միլիարդ դոլարի
Լուրեր |
Apple-ի զուտ շահույթը ֆինանսական տարվա համար (ավարտվել է սեպտեմբերի 25-ին) աճել է մինչև 99,803 մլրդ դոլար ՝ ավելանալով 5,4%-ով: Այս մասին հաղորդվում է ընկերության ֆինանսական հաշվետվություններում։ Մեկ բաժնետոմսի նոսրացված շահույթը կազմել է 6,11 դոլար: Ընդ որում, մեկ տարի առաջ այս ցուցանիշը $5,61 մակարդակում էր։ Եկամուտն աճել է մեկ երրորդով ՝ մինչև 394,328 միլիարդ դոլար։
Կազմակերպության տվյալներով ՝ չորրորդ եռամսյակում զուտ շահույթը մնացել է գրեթե անփոփոխ և եղել է 20,721 մլրդ դոլարի մակարդակում, եկամուտներն աճել են 8,1%-ով ՝ հասնելով ռեկորդային 90,146 մլրդ դոլարի։Apple-ի ֆինանսական տնօրեն Լուկա Մաեստրին ասել է, որ չորրորդ եռամսյակի ռեկորդային ցուցանիշը ցույց է տվել ընկերության կարողությունը արդյունավետ գործելու նույնիսկ տնտեսական անկայունության պայմաններում:
Հոկտեմբերի սկզբին 9To5Mac-ը հայտնել էր, որ 2022 թվականի սեպտեմբերին Apple-ի եկամուտը App Store-ից նվազել է 5%-ով ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Ամենից շատ (14%-ով) ընկերության եկամուտները նվազել են խաղերից։Մինչ այս Apple-ը, որը քննադատության էր ենթարկվել App Store թվային խանութի հասցեին, ի պաշտպանություն հարթակի, նշել էր, որ հարթակի շնորհիվ աշխատատեղեր է ստեղծում փոքր բիզնեսի համար։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
YouTube-ում լայնածավալ խափանում է տեղի ունեցել․ հնարավոր պատճառներն ու հետևանքները
2026/02/18/ 12:24 -
Հունաստանը Հայաստանի համար կարևոր գործընկեր է, առկա է մեծ ներուժ համագործակցության խորացման համար․ Գ․ Պապոյան
2026/02/18/ 12:18 -
ԱՄՆ-ում ռեստորանները փոքրացնում են ուտեստների չափաբաժինները․ պայքար հակագիրացման դեղերի և թանկացումների դեմ
2026/02/18/ 12:09 -
Փետրվարի 17-18-ը բացահայտվել է 178 հանցագործություն․ ոստիկանություն
2026/02/18/ 11:45 -
Պետական ռեգիստրի գործակալությունը 2025-ին կատարել է ավելի քան 75 հազար գրանցում
2026/02/18/ 11:41 -
Հայաստանը մասնակցել է «Defence Cyber Marvel 2026» բազմազգ կիբերվարժանքներին
2026/02/18/ 11:36 -
Amnesty International-ը Ռուբեն Վարդանյանի դատավճիռը «արդարադատության ծաղր» է անվանել
2026/02/18/ 11:23 -
Հայաստանը դառնում է Կովկասի առաջին թեկնածուն` «Գաստրոնոմիայի համաշխարհային տարածաշրջան 2028» կոչման համար
2026/02/18/ 11:14 -
Փետրվարի 17-ի բիզնես լուրերը
2026/02/17/ 22:00 -
Փետրվարի 17-ի կարևոր լուրերը
2026/02/17/ 19:19
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 17, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 17, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 16, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 16, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՓԵՏՐՎԱՐԻ 15, 2026 Թ.