Amnesty International-ը Ռուբեն Վարդանյանի դատավճիռը «արդարադատության ծաղր» է անվանել
Լուրեր |
Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը հայտարարություն է տարածել Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման դատապարտելու վճռի վերաբերյալ։
Կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Մարի Սթրաթերսը նշել է, որ մինչև Լեռնային Ղարաբաղի (Արցախ)՝ 2023 թվականին ադրբեջանական ուժերի կողմից գրավումը տարածաշրջանում դերակատարում ունեցած 16 էթնիկ հայ առաջնորդների դատապարտումները «արդարադատության իսկական ծաղր են»։
«Այն փաստը, որ Ռուբեն Վարդանյանը և մյուսները՝ իր պես քաղաքացիական մի քանի անձինք, դատվել են ռազմական դատարանում, ինքնին լուրջ մտահոգություններ է առաջացնում և անհամատեղելի է արդար դատաքննության սկզբունքների հետ», — նշել է Սթրաթերսը։
Amnesty International-ի գնահատմամբ՝ տասնամյակներ շարունակ հակամարտությունից տուժածները՝ թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում, արժանի են ճշմարտության, արդարադատության, փոխհատուցման և չկրկնվելու երաշխիքների, մինչդեռ այս դատավճիռները, ըստ կազմակերպության, վիրավորանք են միջազգային իրավունքով արգելված հանցագործությունների զոհերի համար։
Կազմակերպությունը նաև ընդգծել է, որ Ռուբեն Վարդանյանի և մյուս ամբաստանյալների դատավարությունները անցկացվել են փաստացի փակ ձևաչափով։ Մեղադրանքները հիմնված են եղել ապացույցների վրա, որոնք ներկայացվել են մեղադրյալներին իրենց համար անհասկանալի լեզվով և պատշաճ կերպով չեն թարգմանվել։
Ըստ Amnesty International-ի՝ միայն Վարդանյանին առաջադրված ավելի քան 40 մեղադրանքները, այդ թվում՝ «ահաբեկչություն»-ը և «մարդկության դեմ հանցագործություններ»-ը, դատավարության ընթացքում հրապարակային ձևով չեն բացահայտվել։
Կազմակերպությունը հայտնել է, որ Ադրբեջանի իշխանություններից պահանջել է տեղեկատվություն դատավարության և ապացույցների վերաբերյալ, սակայն պատասխան չի ստացել։
Amnesty International-ը կոչ է արել Ադրբեջանին կատարել իր պարտավորությունները մարդու իրավունքների միջազգային իրավունքի համաձայն և ապահովել, որ բոլոր մեղադրվողները դատապարտվեն միջազգային իրավունքի և արդար դատավարության չափանիշներին լիարժեք համապատասխանությամբ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
YouTube-ում լայնածավալ խափանում է տեղի ունեցել․ հնարավոր պատճառներն ու հետևանքները
2026/02/18/ 12:24 -
Հունաստանը Հայաստանի համար կարևոր գործընկեր է, առկա է մեծ ներուժ համագործակցության խորացման համար․ Գ․ Պապոյան
2026/02/18/ 12:18 -
ԱՄՆ-ում ռեստորանները փոքրացնում են ուտեստների չափաբաժինները․ պայքար հակագիրացման դեղերի և թանկացումների դեմ
2026/02/18/ 12:09 -
Փետրվարի 17-18-ը բացահայտվել է 178 հանցագործություն․ ոստիկանություն
2026/02/18/ 11:45 -
Պետական ռեգիստրի գործակալությունը 2025-ին կատարել է ավելի քան 75 հազար գրանցում
2026/02/18/ 11:41 -
Հայաստանը մասնակցել է «Defence Cyber Marvel 2026» բազմազգ կիբերվարժանքներին
2026/02/18/ 11:36 -
Amnesty International-ը Ռուբեն Վարդանյանի դատավճիռը «արդարադատության ծաղր» է անվանել
2026/02/18/ 11:23 -
Հայաստանը դառնում է Կովկասի առաջին թեկնածուն` «Գաստրոնոմիայի համաշխարհային տարածաշրջան 2028» կոչման համար
2026/02/18/ 11:14 -
Փետրվարի 17-ի բիզնես լուրերը
2026/02/17/ 22:00 -
Փետրվարի 17-ի կարևոր լուրերը
2026/02/17/ 19:19
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 17, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 17, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 16, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 16, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՓԵՏՐՎԱՐԻ 15, 2026 Թ.