Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին ներկայացվել է Պետական ռեգիստրի գործակալության 2025 թվականի հաշվետվությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։
Հաշվետու ժամանակահատվածում օրենքով սահմանված ժամկետներից ավելի կարճ ժամկետում ուսումնասիրվել է 545 պետական գրանցման գործ, ինչի արդյունքում պետական բյուջե է մուտքագրվել 19.820.000 դրամ։
Լրացուցիչ վճարի դիմաց շուրջ 369 գործով կազմվել է գրանցման ներկայացվող փաստաթղթերի փաթեթ, որի արդյունքում պետական բյուջե է փոխանցվել ավելի քան 8 մլն դրամ։
Միասնական գրանցամատյանից տեղեկությունները արագացված կարգով տրամադրելու համար ապահովվել է ևս 6.800.000 դրամ մուտք։
2025 թվականին Գործակալությունում կատարվել է շուրջ 75.440 գրանցում և հաշվառում, որից՝
-
39.565-ը՝ անհատ ձեռնարկատերերի հաշվառում (ներառյալ փոփոխությունները),
-
մոտ 9.400 ՍՊԸ ստացել են սկզբնական գրանցում,
-
89 ՓԲԸ,
-
3 ԲԲԸ,
-
402 հասարակական կազմակերպություն,
-
4 կուսակցություն,
-
88 հիմնադրամ։
Բացի այդ, տարվա ընթացքում իրականացվել է մոտ 25.000 իրավաբանական անձի փոփոխության պետական գրանցում։
Պետական ռեգիստրի գործակալության պետ Տաթև Մկրտչյանը զեկուցել է նաև, որ Կենտրոնական բանկ է ներկայացվել 597 հաշվետվություն՝ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքով տեղեկացման ենթակա գործարքների վերաբերյալ։
Հաշվետվության ընթացքում ներկայացվել են նաև Գործակալության առաջնահերթություններն ու կարիքները։

