Փետրվարի 17-ի կարևոր լուրերը
Լուրեր |
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Ժնևում մեկնարկող բանակցությունները Թրամփի գնահատմամբ «կարևոր» են
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «կարևոր» է անվանել Ժնևում մեկնարկող Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչների միջև բանակցությունները։ Նա ընդգծել է, որ Ուկրաինան պետք է հնարավորինս շուտ նստի բանակցությունների սեղանի շուրջ՝ հավելելով, որ դրանք կարևոր բանակցություններ են և արդյունքները «շատ պարզ» կլինեն։
Ռուբիոն՝ Իրանի հետ գործարքի մասին
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Իրանի հետ գործարք կնքելը դժվար է, սակայն Վաշինգտոնը շարունակելու է ձգտել դրան բանակցությունների միջոցով։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ակնկալում է դիվանագիտական ճանապարհով համաձայնության հասնել, սակայն չի գերագնահատում նման արդյունքի հեռանկարները։ Այսօր նախատեսված են Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցություններ։
Եվրոպան չի կարող պաշտպանվել առանց ԱՄՆ-ի․ Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի արտաքին գործերի դաշնային նախարար Յոհան Վադեֆուլը հայտարարել է, որ Եվրոպան չի կարող պաշտպանվել առանց ԱՄՆ-ի աջակցության։ Նրա խոսքով՝ առանց ԱՄՆ-ի միջուկային հովանոցի և հետախուզական տվյալների Եվրոպան չի կարող ապահովել իր անվտանգությունը։
Երևանում բացահայտվել է ավտոհայելիների գողության դեպք
Արամ Խաչատրյան փողոցում ավտոմեքենաների հայելիների ապակիների գողության գործով Արաբկիրի ոստիկանները ձերբակալել են 31-ամյա տղամարդու։ Նրա մոտ հայտնաբերվել են գողացված հայելիներ, երեք բջջային հեռախոս և գաղտնի փականով դանակ։
Հրաձգություն Ռոդ Այլենդում՝ կան զոհեր
ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգում հոկեյի խաղի ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով տղամարդը սպանել է կնոջը, վիրավորել երեք երեխաների և ինքնասպան եղել։ Չորս վիրավոր հոսպիտալացվել է, դեպքի պատճառները դեռևս պարզվում են։
Ռուսաստանի հարձակումները կարող են ինտենսիվանալ․Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ հետախուզության տվյալներով՝ Ռուսաստանի կողմից էներգետիկ օբյեկտների վրա հարձակումներն ինտենսիվանալու են։ Նրա խոսքով՝ նման հարվածները կարող են բարդացնել պատերազմի դադարեցման շուրջ համաձայնության ձեռքբերումը։
Գերմանիայում քննարկվում են սոցցանցերի սահմանափակումներ
Գերմանիայում մոտ 350 հազար երեխա և երիտասարդ ունի սոցիալական մեդիայի պաթոլոգիական կախվածություն։ Կառավարությունը քննարկում է երեխաների համար սոցցանցերի հասանելիության սահմանափակման տարբերակներ։ Ավելի վաղ նման նախաձեռնություններով հանդես էին եկել Իսպանիան, Ֆրանսիան և Սլովենիան, իսկ Ավստրալիայում արգելքն արդեն ուժի մեջ է։
«Գոգավան» անցակետում հայտնաբերվել են թաքցված զարդեր
ՊԵԿ աշխատակիցները «Գոգավան» անցակետում դեպի Վրաստան ուղևորվող մեքենայի զննության ընթացքում հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված ոսկենման և արծաթանման զարդեր՝ ընդհանուր 3 կգ 319 գրամ քաշով։ Դեպքի առնչությամբ կազմվել է արձանագրություն։
Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածներ Ռուսաստանի տարածքում
Ուկրաինական անօդաչու սարքերը հարվածներ են հասցրել Կրասնոդարի երկրամասի Իլսկի նավթավերամշակման գործարանին, որտեղ հրդեհ է բռնկվել։ Հարձակման են ենթարկվել նաև Կազանն ու Նիժնեկամսկը։ ՌԴ ՊՆ-ի տվյալներով՝ գիշերը ոչնչացվել է 151 ուկրաինական անօդաչու սարք։
Ռուբեն Վարդանյանը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Բաքվում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործով դատավարությունն ավարտվել է, և փետրվարի 5-ին հրապարակվել են դատավճիռները։ Ցմահ ազատազրկման են դատապարտվել Արայիկ Հարությունյանը, Լևոն Մնացականյանը և Դավիթ Մանուկյանը, իսկ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը՝ 20 տարվա ազատազրկման։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/13 22:00
Մարտի 13-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/13 19:19
Մարտի 13-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/03/13 16:40
Ոչ մեկը այս ընտրությունից չի խուսափելու․ Փաշինյան
Խաղաղությունն ամեն օրվա հետ ուժեղանալու է։
-
Մարտի 13-ի կարևոր լուրերը
2026/03/13/ 22:00 -
Մարտի 13-ի բիզնես լուրերը
2026/03/13/ 19:19 -
Ներդրումային առաջարկ կանանց համար
2026/03/13/ 18:31 -
Մեկնարկել են իրազեկման մարզային հանդիպումներ. թեման հայտարարագրումն է. ՊԵԿ
2026/03/13/ 17:02 -
Ոչ մեկը այս ընտրությունից չի խուսափելու․ Փաշինյան
2026/03/13/ 16:40 -
Հայաստանը՝ միջազգային ներդրողների ռադարում․ Ամերիաբանկը՝ որպես LFG-ի մաս, Լոնդոնի ֆոնդային բորսայում
2026/03/13/ 16:38 -
Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery
2026/03/13/ 16:17 -
Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ»
2026/03/13/ 16:08 -
ԱՄՆ-ն բարձրացրել է Ադրբեջան մեկնելու նախազգուշացման մակարդակը
2026/03/13/ 15:53 -
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ավելի քան 45 անդամներ հանդես են եկել ՀՀ–ին տրամադրվող աջակցության ավելացման օգտին
2026/03/13/ 15:49
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին