Բացահայտված դեպքերից՝
-
76-ը՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից վարելու,
-
19-ը՝ թմրանյութի հայտնաբերման,
-
12-ը՝ խարդախության,
-
9-ը՝ հոգեկան ներգործության,
-
8-ական դեպք՝ փաստաթուղթ կեղծելու և սառը զենքի հայտնաբերման,
-
6-ը՝ ֆիզիկական ներգործության,
-
4-ական դեպք՝ խուլիգանության և թմրանյութի իրացման,
-
3-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, համակարգչային հափշտակության և զենք-զինամթերքի առգրավման,
-
2-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու։
Բացահայտվել են նաև բնակարանային գողության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, դրամանենգության, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, կաշառք տալու կամ ստանալու, ծառերը և թփերը ապօրինի հատելու, աշխատանքի անվտանգության կանոնները խախտելու, հետամտելու, ապօրինի միացում կատարելու, ֆինանսական բուրգ ստեղծելու, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է 5 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության և 1 դեպք՝ անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու։
Հայտնաբերվել է 10 հետախուզվող, ինչպես նաև 1 անհայտ կորած անձ։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 3 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն․ մեկ օրում գրանցվել է 10 ավտովթար, 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

