Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management
Լուրեր |
Չինական Huawei ընկերությունը հայտարարել է, որ իր շահույթը 2023 թվականին ավելի քան կրկնապատկվել է հեռահաղորդակցման ոլորտում իր ներկայացրած առաջարկների շնորհիվ:
Պատճառներից մեկը 2023-ին արտադրված Mate 60 Pro սմարթֆոնի հաջողված թողարկումն է, որն ավելացրել է Huawei-ի վաճառքները Չինաստանում:
Սարքն ունի ներբեռնման 5G-ին հավասար արագություն՝ օգտագործված նոր չիպի շնորհիվ:
Չորրորդ եռամսյակում Huawei-ի սմարթֆոնների մատակարարումները երկրում աճել են 47%-ով, ինչի արդյունքում ընկերությունն իր շուկայական մասնաբաժնով զբաղեցնում է չորրորդ տեղը՝ առաջ անցնելով Xiaomi-ից: Apple-ը դեռևս պահպանել է իր առաջին տեղը՝ տարեկան 6% աճով:
Ընկերությունը նաև ծրագրային ապահովում և այլ տեխնոլոգիական լուծումներ է վաճառում մի շարք ավտոմոբիլային ընկերությունների:
BS-ը հայտարարել է, որ սկսում է մինչև 2 միլիարդ դոլարի բաժնետոմսերի հետգնման նոր ծրագիր, որի մի մասը կկատարվի 2024 թվականին:
Ավելի վաղ՝ փետրվարին, տարեկան ամփոփման ժամանակ, շվեյցարական բանկը հայտարարել էր 1 միլիարդ դոլարին համարժեք բաժնետոմսերի հետգնման մասին:
Այժմ հետգնման ենթակա բաժնետոմսերի ծավալը կընդլայնվի մինչև 2 միլիարդ դոլարի, որը կիրագործվի մինչև 2026 թվականը:
Սա 2022 թվականին իրականացված հետգնման շարունակությունն է, որի ժամանակ UBS-ը 5,2 միլիարդ դոլարով հետ գնեց իր բաժնետոմսերի 8,6%-ը:
Մինչ գործարքի հրապարակումը, UBS-ն արդեն հետ էր գնել մոտ 1,32 միլիարդ դոլարին համարժեք բաժնետոմսեր:
Ford-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 6.8%-ով, ինչը պայմանավորված է մի շարք հիբրիդային և էլեկտրական ավտոմեքենաների (EV) առաջարկով:
Ford-ի Maverick հիբրիդային պիկապը ունեցել է երբևէ գրանցած լավագույն ցուցանիշը՝ վաճառքի 77% աճով: Maverick-ը ապահովել է նաև հիբրիդների մեքենաների ընդհանուր վաճառքը մինչև 42%՝ 38,421 մեքենա, ընդ որում, այս եռամսյակը լավագույնն է համարվում հիբրիդային ավտոմեքենաների համար ևս։
Ford-ի էլեկտրական մեքենաները՝ Mustang Mach-E, Ford Lightning EV և նրա առևտրային E-Transit ֆուրգոնները, հաղթահարեցին պահանջարկի նվազման վերջին միտումը: Ford-ի ընդհանուր EV պորտֆելը աճել է 82%-ով. Mustang Mach-E-ն աճել է 77.3%-ով՝ հասնելով 9589 միավորի, իսկ Lightning պիկապը՝ 80.4%-ով՝ 7743 միավոր: Ford-ի վաճառքների հիմքում ընկած է մեծ զեղչերի և լիզինգային գործարքների քաղաքականությունը:
Կազմակերպության մեկ բաժնետոմսի արժեքը ապրիլի 3-ի դրությամբ կազմել է 13.6 ԱՄՆ դոլար:
ԴԻՄԵՔ ՄԵԶ՝
Limitlessam.com
[email protected]
+374 11 888 118
Մենք օգնում ենք կառավարել ձեր խնայողությունները՝ ներդնելով միջազգային շուկաներում: Նպատակն է ապահովել բարձր եկամտաբերություն և ստեղծել անվտանգության բարձիկ:
Կազմակերպությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Ռուսաստանը շահագրգռված է ինքնիշխան և ուժեղ Հայաստանի հարցում․ՌԴ դեսպան
2026/02/11/ 15:04 -
ԿԲ-ն սահմանափակել է քարտային վճարումների միջնորդավճարները փոքր տնտեսվարողների համար․ հնարավոր ազդեցությունը
2026/02/11/ 14:43 -
Առաջարկվում է ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտող օտարերկրյա հաղորդումների նկատմամբ կիրառել սանկցիաներ
2026/02/11/ 14:38 -
ԱՄՆ-ում կարող են չեղարկել ալիմենտի պարտք ունեցող անձանց անձնագրերը
2026/02/11/ 14:31 -
Apple-ը կարող է ինֆրակարմիր տեսախցիկներ ավելացնել հաջորդ սերնդի AirPods Pro-ում
2026/02/11/ 14:28 -
Զինծառայությունից խուսափող՝ 27-37 տարեկան ՀՀ քաղաքացիները փողով կազատվեն քրեական պատասխանատվությունից
2026/02/11/ 11:38 -
Կրիպտոարժույթների հատվածում շուկայի անկումն առաջացրել է մտահոգություն ու անորոշություն
2026/02/11/ 11:34 -
Փետրվարի 10-ի բիզնես լուրերը
2026/02/10/ 22:00 -
Ռոբոտային վիրահատություններ՝ «Էրեբունի» ԲԿ-ՈՒՄ
2026/02/10/ 20:30 -
Փետրվարի 10-ի կարևոր լուրերը
2026/02/10/ 19:19
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 10, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 10, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 9, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 9, 2026 Թ․
ԲԱՐՁՐ ՆՇԱՁՈՂ․ ՆՈՐ ԿՈՆՑԵՊՏ․ ԱՆԻՐԱԿԱՆ ՄԱՍՇՏԱԲ TOON EXPO. INVEST 2026