Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management
Լուրեր |
Լեգենդար ներդրող Ուորեն Բաֆեթը և Ուոլ Սթրիթի այլ շատ թրեյդերներ 2023թ․-ին ակտիվ գնում էին տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսեր
TSMC (Taiwan Semiconductor Manufacturing Company)
Apple
Activision Blizzard
HP( Hewlett-Packard)
AMAZON COM INC
AMERICAN EXPRESS CO
Ինչպես տեսնում ենք ամենահայտնի ներդրողը և նրա ընկերությունը՝ հարյուրավոր միլիարդ դոլարի հասնող ներդրումային պորտֆելով, նախընտրում են տեխնոլոգիական, ժամանցային և ֆինանսական ընկերություններ։ Այս ընկերությունները ունեն ընդհանրություն․ նրանք բոլորը պատմականորեն եկամտաբերa, ժամանակի ընթացքում փորձարկված ընկերություններ են՝ պրոֆեսիոնալ կառավարման թիմերով և հայտնի ապրանքանիշերով։
HSBC Holdings Plc-ն հայտնել է, որ չորրորդ եռամսյակի շահույթը նվազել է 80%-ով՝ չինական բանկում ունեցած միջոցներից կատարված գանձումներից հետո: Շահույթը մինչև հարկումը կազմել է 1 միլիարդ դոլար՝ նախորդող տարվա նույն ժամանակահատվածի 5,05 միլիարդ դոլարի դիմաց:
Մինչ Էյչ-Էս-Բի-Սի-ն ամբողջ տարվա ընթացքում ռեկորդային եկամուտներ է ստացել համաշխարհային տոկոսադրույքների աճի շնորհիվ, Չինաստանում, որը բանկի հիմնական աճի շուկան է, առկա են մարտահրավերներ: Անշարժ գույքի շարունակական փլուզումը ոչ միայն վնաս է հասցրել աշխարհի մեծությամբ երկրորդ տնտեսությանը, այլև ստիպել է Էյչ-Էս-Բի-Սի-ին գումար հատկացնել հնարավոր կորուստները ծածկելու համար:
Ի պատասխան բարդ մակրո միջավայրի HSBC-ն հայտարարեց 2 միլիարդ դոլարի բաժնետոմսերի հետգնման և չորրորդ եռամսյակի միջանկյալ շահաբաժինների մասին՝ 31 ցենտ մեկ բաժնետոմսի դիմաց:
Այնուամենայնիվ, շուկան բացասաբար արձագանքեց․ HSBC-ի բաժնետոմսերը Լոնդոնում չորեքշաբթի ունեցան 7,5% անկում, ինչը 2022 թվականի հոկտեմբերից ի վեր ամենամեծ անկումն է մեկ առևտրային օրվա ընթացքում։
Capital One Financial-ը (COF) հայտարարեց Discover Financial Services (DFS) 35,3 միլիարդ դոլարով ձեռք բերելու մասին՝ առաջարկելով 27% պրեմիում Discover-ի ուրբաթ օրվա փակման գնի նկատմամբ։ Capital One-ը կվճարի 1,0192 բաժնետոմս՝ DFS-ի յուրաքանչյուր բաժնետոմսի համար:
Չնայած Discover-ի վերջին մարտահրավերներին, ներառյալ նրա գործադիր տնօրենի հեռանալը, գործարքը ռազմավարական նշանակություն ունի ՝ հիմնականում պայմանավորված Discover-ի սեփական վճարային համակարգ ունենալու փաստով։
Մինչև 2027 թվականը կանխատեսելով 1,5 միլիարդ դոլարի ծախսերի սիներգիա՝ Capital One-ը նպատակ ունի օգտագործել Discover-ի ուժեղ կողմերը սեփական պորտֆելում:
Discover-ի բաժնետոմսերն աճեցին գրեթե 14%-ով՝ ազդարարելով շուկայի դրական արձագանքը, մինչդեռ Capital One-ը ունեցավ 4% առևտրի անկում։
SoftBank Group Corp.-ի բաժնետոմսերի արժեքը բարձրացել է, երբ հիմնադիր Մասայոշի Սոն հայտնել է 100 միլիարդ դոլար արժողությամբ չիպերի վենչուր ստեղծելու իր մտադրության մասին, որը կմատակարարի արհեստական բանականության մեջ օգտագործվող կիսահաղորդիչներ:
Izanagi ծածկագիրը կրող այս նախագիծը նպատակաուղղված է ստեղծելու AI չիպերի ձեռնարկություն, որը կլրացնի Arm Holdings Plc-ին՝ չիպեր նախագծող ընկերությանը, որտեղ SoftBank-ը տիրապետում է բաժնետոմսերի մեծամասնությանը։
Արհեստական բանականության հարցում Սոնի լավատեսությունը համընկնում է SoftBank-ի վերջին հաջողությունների հետ,որի բաժնետոմսերը վերջին 10 առևտրային օրվա ընթացքում աճել են մոտ 30% -ով, ընդ որում Arm-ի բաժնետոմսերի աճը կազմել է ավելի քան 80%:
Limitlessam.com
[email protected]
+374 11 888 118
Մենք օգնում ենք կառավարել ձեր խնայողությունները՝ ներդնելով միջազգային շուկաներում: Նպատակն է ապահովել բարձր եկամտաբերություն և ստեղծել անվտանգության բարձիկ:
Կազմակերպությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/02/10 22:00
Փետրվարի 10-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/02/10 19:19
Փետրվարի 10-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
-
Կրիպտոարժույթների հատվածում շուկայի անկումն առաջացրել է մտահոգություն ու անորոշություն
2026/02/11/ 11:34 -
Փետրվարի 10-ի բիզնես լուրերը
2026/02/10/ 22:00 -
Ռոբոտային վիրահատություններ՝ «Էրեբունի» ԲԿ-ՈՒՄ
2026/02/10/ 20:30 -
Փետրվարի 10-ի կարևոր լուրերը
2026/02/10/ 19:19 -
«Ինթելլիջենթ Մենեջմենթ» ՍՊԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2026/02/10/ 17:41 -
Բաց սահմաններ, թվայնացված մաքսային համակարգ, ստվերի կրճատում և ռեկորդային հարկային եկամուտներ․կարևոր շեշտադրումներ՝ ՊԵԿ նախագահի ասուլիսից
2026/02/10/ 17:31 -
Մի դրամի ուժը՝ Մաթեմիկ հասարակական կազմակերպությանը
2026/02/10/ 16:20 -
Շքեղության նոր մակարդակ․ 125,000 դոլարով հնարավոր է պտտվել աշխարհի շուրջ 22 օրում
2026/02/10/ 15:17 -
Հայաստանում կխստացվի վարորդական իրավունքից զրկելու գործընթացը․ նոր սահմանափակումներ
2026/02/10/ 14:12 -
Գործարկվել է ՀՀ արդարադատության նախարարության նոր պաշտոնական կայքը
2026/02/10/ 12:58
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 10, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 10, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 9, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 9, 2026 Թ․
ԲԱՐՁՐ ՆՇԱՁՈՂ․ ՆՈՐ ԿՈՆՑԵՊՏ․ ԱՆԻՐԱԿԱՆ ՄԱՍՇՏԱԲ TOON EXPO. INVEST 2026