ԵԱՏՄ-ում ներմուծման և արտահանման թույլտվությունն արդեն կարելի է ստանալ նաև էլեկտրոնային եղանակով
Լուրեր |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) խորհուրդը հաստատել է ապրանքների արտահանման և ներմուծման համար լիցենզիաների և թույլտվությունների տրամադրման կանոնների նոր խմբագրությունը, որը ներառում է լիցենզիաների և թույլտվությունների տրման հնարավորություն էլեկտրոնային եղանակով, եթե դա նախատեսված է ազգային օրենսդրությամբ։
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը հաստատել է այն ապրանքների արտահանման և ներմուծման համար լիցենզիաների և թույլտվությունների տրամադրման կանոնների նոր խմբագրությունը, որոնց նկատմամբ կիրառվում են երրորդ երկրների հետ առևտրում ոչ սակագնային կարգավորման միջոցներ», – ասված է հաղորդագրության մեջ։
Փաստաթղթի որոշ նորմեր կկիրառվեն՝ հաշվի առնելով այն, թե որքանով է անդամ երկիրը պատրաստ դրան՝ համաձայն ազգային օրենսդրության։ Նոր կանոնների ընդունման որոշումն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պայմանագրում համապատասխան փոփոխություններ կատարելուց 60 օրացուցային օր հետո։
«Թվայնացման սրընթաց զարգացումը թելադրում է նման որոշումների կայացման անհրաժեշտությունը, որոնք, անկասկած, կպարզեցնեն բյուրոկրատական ընթացակարգերը, ինչպես նաև դրական ազդեցություն կունենան ԵԱՏՄ-ում գործարարություն վարելու պայմանների վրա», – ասել է ԵԱՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/02/20 22:00
Փետրվարի 20-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում
Լուրեր | 2026/02/20 19:19
Փետրվարի 20-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
-
Փետրվարի 21-ի կարևոր լուրերը
2026/02/21/ 19:19 -
AI NEWS | Նոր հարթակներ, հին հարցեր․ ո՞ւր է գնում AI-ը
2026/02/21/ 15:59 -
Փետրվարի 20-ի բիզնես լուրերը
2026/02/20/ 22:00 -
Փետրվարի 20-ի կարևոր լուրերը
2026/02/20/ 19:19 -
3 սովորություն, որոնք փոխում են մասնագիտական մակարդակը
2026/02/20/ 17:54 -
Քննարկվել է երկրաշարժից տուժած անձանց բնակարանային ապահովման խնդիրը
2026/02/20/ 17:29 -
Դոլարն ու եվրոն շարունակում են էժանանալ
2026/02/20/ 17:26 -
Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութում կիրառվել է ԱԲ, ձայնը փոփոխված է․ փաստաբան
2026/02/20/ 17:22 -
Հայաստանում արձանագրվել է սուր շնչառական վարակների ակտիվացում
2026/02/20/ 17:19 -
Մակրոնը մայիսի 4-ին երկօրյա այցով կժամանի Երևան
2026/02/20/ 17:18
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՓԵՏՐՎԱՐԻ 21, 2026 Թ.
AI NEWS | Նոր հարթակներ, հին հարցեր․ ո՞ւր է գնում AI-ը
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 20, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 20, 2026 Թ․
Converse Trusted. Վերաֆինանսավորման բիզնես վարկ՝ վարկային արձակուրդի հնարավորությամբ