Հայաստանի անշարժ գույքի շուկայում սկսել են զգացվել փոփոխությունները
Լուրեր |
Դեռ անցյալ տարվանից փորձագետները կանխատեսում էին, որ անշարժ գույքի շուկայում գնանկում է լինելու։ Դա կապվում էր եկամտային հարկի հետվերադարձի ծրագիրը դադարեցնելու եւ շինարարական կազմակերպություններին սպասվող ճգնաժամի, վաճառքի տեմպերի կտրուկ անկման հետ։ Այսօր արդեն կանխատեսումներն իրականանում են։ Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Երեւանում անցյալ տարվա հունվարին գրանցվել է 3 հազար 678 գործարք, դեկտեմբերին՝ 6 հազար 26, իսկ արդեն այս տարվա հունվարին ընդամենը 5 հազար 47 գործարք է կնքվել։ Նույն միտումը գրանցվել է նաեւ մարզերում։
Արագածոտնում անցյալ տարվա դեկտեմբերին կնքվել է տան առքուվաճառքի 1 756 գործարք, իսկ այս տարվա հունվարին՝ 1191։ Արարատում 2023-ի դեկտեմբերին 2 հազար 52 տուն է վաճառվել, իսկ հունվարին՝ 1 425։ Արմավիրում անցյալ տարեվերջին 1 961 գործարք է կնքվել, այս տարվա հունվարին՝ 1 381։ Գործարքների պասիվությունը նկատելի է նաեւ մյուս մարզերում, անգամ՝ Սյունիքում ու Վայոց Ձորում, որտեղ վաճառքի տեմպերն ամենացածրն են։ Սյունիքի մարզում հունվարին ընդամենը 531 գործարք է եղել՝ դեկտեմբերին կնքված 829-ի դիմաց։
Ընդհանուր առմամբ, հունվարին ՀՀ-ում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 16 հազար 394 գործարք, այն դեպքում, երբ 2023-ի դեկտեմբերին այս թիվը կազմել է 21 հազար 668, իսկ 2023-ի հունվարին՝ 13 հազար 506։ Տեսնում ենք, որ այս տարի գործարքների թիվն ավելի շատ է նախորդ տարվա համեմատ, սակայն տարեվերջի համեմատ առքուվաճառքի տեմպն ընկել է, ինչը չէր կարող չանդրադառնալ անշարժ գույքի գների վրա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ «Հրապարակ օրաթերթ»-ում Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
YouTube-ում լայնածավալ խափանում է տեղի ունեցել․ հնարավոր պատճառներն ու հետևանքները
2026/02/18/ 12:24 -
Հունաստանը Հայաստանի համար կարևոր գործընկեր է, առկա է մեծ ներուժ համագործակցության խորացման համար․ Գ․ Պապոյան
2026/02/18/ 12:18 -
ԱՄՆ-ում ռեստորանները փոքրացնում են ուտեստների չափաբաժինները․ պայքար հակագիրացման դեղերի և թանկացումների դեմ
2026/02/18/ 12:09 -
Փետրվարի 17-18-ը բացահայտվել է 178 հանցագործություն․ ոստիկանություն
2026/02/18/ 11:45 -
Պետական ռեգիստրի գործակալությունը 2025-ին կատարել է ավելի քան 75 հազար գրանցում
2026/02/18/ 11:41 -
Հայաստանը մասնակցել է «Defence Cyber Marvel 2026» բազմազգ կիբերվարժանքներին
2026/02/18/ 11:36 -
Amnesty International-ը Ռուբեն Վարդանյանի դատավճիռը «արդարադատության ծաղր» է անվանել
2026/02/18/ 11:23 -
Հայաստանը դառնում է Կովկասի առաջին թեկնածուն` «Գաստրոնոմիայի համաշխարհային տարածաշրջան 2028» կոչման համար
2026/02/18/ 11:14 -
Փետրվարի 17-ի բիզնես լուրերը
2026/02/17/ 22:00 -
Փետրվարի 17-ի կարևոր լուրերը
2026/02/17/ 19:19
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 17, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 17, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 16, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 16, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՓԵՏՐՎԱՐԻ 15, 2026 Թ.