Միջազգային առևտրի վիճակագրական ամփոփում 29․05․2024թ․
Լուրեր |
Նավթի գներն աճել են
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում մայիսի 28-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.
Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 1.52%-ով և կազմել 80.12 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 1.33%-ով և կազմել 84.42 դոլար:
Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
Նյու-Յորքի NYMEX բորսայում մայիսի 28-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.
Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.28%-ով և կազմել 2358.80 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 1.13%-ով և կազմել 32.30 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 0.13%-ով և կազմել 1068.80 դոլար:
Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):
LME. Գունավոր մետաղների գներ
Լոնդոնի մետաղների բորսայում (LME) մայիսի 28-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.
Ալյումինի գինն աճել է 2.54%-ով և կազմել 2729.50 դոլար, պղնձի գինն աճել է 1.72%-ով և կազմել 10501.50 դոլար, կապարի գինն աճել է 1.98%-ով և կազմել 2343.50 դոլար, նիկելի գինն աճել է 1.07%-ով և կազմել 20467.00 դոլար, անագի գինն աճել է 2.10%-ով և կազմել 33928.00 դոլար, ցինկի գինն աճել է 1.41%-ով և կազմել 3100.00 դոլար, մոլիբդենի գինն աճել է 0.62%-ով և կազմել 50022.83 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 27150.00 դոլար:
Չափման միավորը` 1 տոննա:
Ամերիկյան ինդեքսներ
ԱՄՆ ֆոնդային բորսաներում մայիսի 28-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.
Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.55%-ով և կազմել 38852.86 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.02%-ով և կազմել 5306.04 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.59%-ով և կազմել 17019.88 կետ:
Եվրոպական ինդեքսներ
Եվրոպական ֆոնդային բորսաներում մայիսի 28-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.
Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.52%-ով և կազմել 18677.87 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.92%-ով և կազմել 8057.80 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.76%-ով և կազմել 8254.18 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.07%-ով և կազմել 1174.75 կետ:
b24.am Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Նոյեմբերի 12-ի կարևոր լուրերը
2025/11/12/ 20:20 -
Ինչպես կայացնել անհնար թվացող առաջնորդող որոշում
2025/11/12/ 19:00 -
Երկաթուղին անցնելու է խորհրդային ժամանակ գոյություն ունեցած երկաթուղու երթուղով. Փաշինյան
2025/11/12/ 17:47 -
Ռուսական կողմն ուզում է իր երկրում հայկական ծագման կաթնամթերքն ունենալ բացառապես հայկական հումքով. ՍԱՏՄ պարզաբանումը
2025/11/12/ 17:18 -
Ներկայացվել է ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի՝ Կոնվերս Բանկի փորձը
2025/11/12/ 17:13 -
Երեխաների համար նպաստների տրամադրման կարգը փոփոխվում է․ որքան է կազմում նոր սահմանաչափը
2025/11/12/ 16:34 -
Google-ը մեղադրվում է օգտատերերի անձնական տվյալներին ապօրինի հետևելու համար՝ Gemini արհեստական բանականության միջոցով
2025/11/12/ 16:27 -
Երևանի ամանորյա ձևավորումների համար տրամադրվող բյուջեն կկազմի 600 միլիոն դրամ
2025/11/12/ 15:41 -
Դոլարայնացման մակարդակը ՀՀ-ում. 2025թ. սեպտեմբեր
2025/11/12/ 13:28 -
Պետական բյուջեի եկամուտներն ըստ հարկատեսակների. 2025թ. հունվար-սեպտեմբեր
2025/11/12/ 13:25
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 2025Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 2025Թ.
ՎԵՐԱԲԱՑՎԵՑ UCOM-Ի ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԿՈՄԻՏԱՍ 8 ՀԱՍՑԵՈՒՄ
IDBANK-Ը ԵՎ ԻԴՐԱՄԸ՝ «ՍԻՄՖՈՆԻԿ ԱՆՏԱՌԻ» ԿՈՂՔԻՆ
ԻԴՐԱՄԸ ԵՎ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԿՐԻՊՏՈ ԲՈՐՍԱ ByBit-Ը ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ