2024-ին Telcell ընկերության բաժնետեր դառնալը հնարավոր է. բիզնես համայնքը ծանոթացել է ընկերության բաժնետեր դառնալու առաջարկին
Լուրեր |
Հայաստանի գործարար համայնքը և առաջատար մասնագետները մեկ օրով հավաքվել են Երևանի կենտրոնում` քննարկելու Telcell ընկերության բաժնետեր դառնալու հնարավորությունները: Սեպտեմբերի 24-ին Telcell ընկերությունը ֆինանսական ոլորտի առաջատարների հետ քննարկեց և թափանցիկությամբ ներկայացրեց բաժնետոմսերի գնման հնարավորությունները։ Միջոցառումն արձանագրեց. լավագույն ժամանակը հիմա է` 2024-ին Telcell բաժնետեր դառնալը հնարավոր է:
«Ուրախ եմ, որ մեր ընկերության բաժնետեր դառնալու առաջարկն այսչափ հետաքրքրություն է առաջացրել։ Սա ցուցիչն է նրա, որ Telcell ընկերության գրանցած տարիների կայուն աճը տեսանելի է նաև հանրությանը, և դա ոգևորիչ է։ Գործընկերների վստահությունն, իհարկե, ամենակարևորն է, բայց մենք այսօր ցանկանում ենք առավել բաց ու թափանցիկ ներկայացնել դրա հիմքերը՝ ի դեմս մեր գրանցած ցուցանիշների։ Գաղտնիք չէ, որ առաջինը լինելով տերմինալային բիզնեսում` 17 տարիների ընթացքում մենք ոչ միայն կարողացել ենք պահպանել մեր առաջատար դիրքերը խիստ մրցակցային դարձած շուկայում, այլև դիվերսիֆիկացրել ենք մեր պորտֆելը մի շարք ռազմավարական ուղղություններով՝ ստեղծելով էկոհամակարգային բիզնես։
Դրա արդյունքում մեր օգտատերերի քանակը 5 տարվա կտրվածքով աճել է շուրջ 25 անգամ, իսկ շրջանառության ծավալները՝ շուրջ 14 անգամ։ Անդրադառնալով ընկերության թողարկված բաժնետոմսերին՝ պետք է նշեմ, որ ընկերությունն արել է առավելագույնը, որպեսզի մարդիկ ցանկանան այստեղ ներդրում կատարել ոչ միայն այն պատճառով, որ Telcell-ը ազգային վճարահաշվարկային դիրքավորմամբ և մեծ հեռանկարով ընկերություն է, այլ նաև նրա համար, որ այս առաջարկը պետք է համարել ողջամիտ և շահավետ ֆինանսական որոշում»,- ասել է «Թել-Սել» բաց բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանը:
Հաջորդիվ Արտյոմ Ղազարյանը հյուրերին է ներկայացրել Telcell ընկերության նոր թողարկված բաժնետոմսերի գնման առաջարկը: Միջոցառման ժամանակ հրավիրված պանելային քննարկմանը խոսել են ոլորտի առաջատար մասնագետներ, այդ թվում նաև Telcell ընկերության խորհրդի անդամ Վաչե Գաբրիելյանը, ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Լիանա Հունանյանը, «Արմբրոկ» ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն Արամ Կայֆաջյանը և «Ֆինարմ» ասոցիացիայի գործադիր տնօրեն Կարեն Զաքարյանը։
«Մեր շրջանառությունը վերջին 7 տարիների ընթացքում գրանցել է միջինում տարեկան 28 տոկոս աճ, և այս տարի արդեն մեր կանխատեսումներով պետք է ունենանք մոտ 2,2 մլրդ դրամի շահույթ: Այլ կերպ ասած՝ կանխատեսում ենք, որ կունենանք ոչ պակաս, քան 20 տոկոս աճ՝ համեմատած 2023-ի հետ»,- ընկերության ֆինանսական ցուցանիշերը ներկայացնելիս ասել է Telcell ընկերության ֆինանսական տնօրեն Թամարա Սարգսյանը:
Հիշեցնենք, որ ս.թ. սեպտեմբերի 18-ին Telcell ընկերությունը հայտարարել է շուրջ 1,5 մլրդ ընդհանուր արժեքով բաժնետոմսերի հրապարակային առաջարկի մասին, որոնց վաճառքի վերջնաժամկետը 2024թ. նոյեմբերի 30-ն է։ Բաժնետոմսերի տեղաբաշխումն իրականացնում է «Արմբրոկ» ներդրումային ընկերությունը, իսկ արժեթղթերի պահառությունը՝ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան: Մեկ բաժնետոմսի արժեքը 400 ՀՀ դրամ է, իսկ նվազագույն քանակը առաջին գնման դեպքում՝ 10 բաժնետոմս։ Քաղաքացիները բաժնետոմսեր կարող են գնել Telcell Wallet հավելվածում, ինչպես նաև «Արմբրոկ» ներդրումային ընկերության գրասենյակում։ Ավելի մանրամասն տեղեկության համար կարող եք այցելել invest.telcell.am կայքը։
«Թել-Սել» ԲԲ ընկերությունը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
ԵԱՍՄ հիմնարկի պատասխանատուն կտուգանվի աղբ այրելու համար. ԲԸՏՄ
2025/12/05/ 17:12 -
Հայաստանում պարենային ապրանքները նոյեմբերին թանկացել են 3,8%-ով․ որ ապրանքախմբերում է գրանցվել ամենաբարձր աճը
2025/12/05/ 17:07 -
Հայաստանը ընտրվել է Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի փոխնախագահ
2025/12/05/ 16:46 -
Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկրների շրջանում գրանցել է փոխադրումների աճի ամենացածր տեմպը
2025/12/05/ 16:43 -
Հայաստանի տնտեսական պատկերը հունվար-հոկտեմբեր ամիսներին․ գների, արտահանման և տնտեսության ճյուղերի հիմնական միտումները
2025/12/05/ 16:09 -
Հայաստանում շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսների, պարագրիպի հարուցիչները, կորոնավիրուսային հիվանդության հարուցիչներ. ինճպես կանխարգելել
2025/12/05/ 15:47 -
Վրաստանի պետական համալսարանները չեն ընդունի միջազգային ուսանողների
2025/12/05/ 15:43 -
Netflix-ը բանակցություններ է սկսել Warner Bros. Discovery հետ՝ բիզնեսի մի մասը գնելու վերաբերյալ. Bloomberg
2025/12/05/ 15:29 -
Տղամարդը գողացել, ապա կուլ է տվել 20.000 դոլար արժողության զարդը
2025/12/05/ 14:00 -
ՊՆ-ում քննարկվել է Հայաստան-Միացյալ Թագավորություն պաշտպանական համագործակցությունը
2025/12/05/ 13:48
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 2025 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 2025 Թ․
Իտալական իմպլանտոլոգիայի լավագույն փորձը՝ Հայաստանում
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 2025 Թ․