Եվ այս անգամ ընձեռում է հնարավորություն
ոչ միայն իրավաբանական, այլև ֆիզիկական անձանց ձեռք բերել ԿԲ կողմից վերահսկվող ֆինանսական
ոչ բանկային կազմակերպության արժեթղթեր:
Պարտատոմսերի ընդհանուր
ծավալը 1 մլրդ ՀՀ դրամ է, շրջանառության ժամկետը 36 ամիս է, արժեկտրոնը՝ 12%, իսկ վճարումը
կատարվելու է եռամսյակային պարբերականությամբ։
Պարտատոմսերը տեղաբաշխվելու
են Հայաստանի ֆոնդային բորսայում աճուրդի միջոցով: Տեղաբաշխման աճուրդները տեղի կունենան
04.02.2026- 11.02.2026թթ. ներառյալ աշխատանքային օրերին` ժամը 11:00-13:00, մինչև
թողարկված 1 մլրդ ՀՀ դրամ ծավալի ամբողջական տեղաբաշխումը:
Բանկի միջոցով պարտատոմսեր
ձեռք բերելու հայտ ներկայացնելու համար ներդրողները պետք է ունենան ՀՀ դրամով և արժեթղթերի
հաշիվներ, ներդրումային ծառայությունների մատուցման պայմանագիր:
Այլ մանրամասների համար
խնդրում ենք աճուրդից առնվազն մեկ օր առաջ կապ հաստատել Բանկի հետ հետևյալ հնարավոր
տարբերակներով.
·
Զանգահարել
Բանկի զանգերի կենտրոն +374 10 511211
·
Այցելել
Կոնվերս Բանկի ցանկացած մասնաճյուղ
·
Գրել [email protected]
կամ [email protected] էլ. հասցեներին
Աճուրդին հնարավոր
է մասնակցել նաև Բորսայի ցանկացած անդամի միջոցով․ ցանկը հասանելի է այստեղ:
Տեղաբաշխման ավարտից
հետո պարտատոմսերը ցուցակման են ներկայացվելու Հայաստանի ֆոնդային բորսա:
Պարտատոմսերի Ծրագրային
ազդագրին ու թողարկման վերջնական պայմաններին հնարավոր է ծանոթանալ Կոնվերս Բանկի պաշտոնական
կայքում՝ conversebank.am և Արմլիզինգի կայքում` armleasing.am։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010 511 211
Կոնվերս Բանկը և Արմլիզինգ
ՈՒՎԿ-ն վերահսկվում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

