Էներգետիկա, TRIPP և տարածաշրջանային կապեր․ ՏԿԵ նախարարի ասուլիսի հիմնական շեշտադրումները
Լուրեր |
2025 թվականին Հայաստանում արտադրվել է 9 միլիարդ 721 միլիոն կիլովատտ-ժամ էլեկտրաէներգիա
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը փետրվարի 3-ին կայացած ամփոփիչ ասուլիսի ընթացքում անդրադարձել է էներգետիկայի, ենթակառուցվածքների և տարածաշրջանային համագործակցության առանցքային հարցերին՝ վստահեցնելով, որ առաջիկա ամիսներին երկրի էներգահամակարգի կայունությունը վտանգված չէ, իսկ իրականացվող ծրագրերը գտնվում են վերահսկելի փուլում։
Կարևոր շեշտադրումներ նախարարի ասուլիսից
• Նախարարը հայտնել է, որ ապրիլ ամսից Հայկական ատոմային էլեկտրակայանը հինգ ամսով կանջատվի երկրի էլեկտրացանցից՝ պլանային աշխատանքների նպատակով։ Միաժամանակ նա վստահեցրել է, որ էներգահամակարգի այլ հզորությունների հաշվին որևէ խնդիր կամ էլեկտրաէներգիայի պակաս չի առաջանա։
• Դավիթ Խուդաթյանը նշել է, որ արևային էներգետիկայի ոլորտը շարունակում է ակտիվ զարգանալ։ Այս պահին Հայաստանի էներգահամակարգում միացված են շուրջ 1100 մեգավատտ դրվածքային հզորությամբ արևային կայաններ, ինչը կազմում է ընդհանուր արտադրության մոտ 15%-ը։ Աճը, նախարարի խոսքով, կազմել է շուրջ 43 տոկոս։
• Նախարարը կարևորել է Հայաստանի և Իրանի միջև հաստատված էներգետիկ համագործակցությունը՝ ընդգծելով, որ այն գտնվում է բարձր մակարդակի վրա։ 2025 թվականին Հայաստանը կայուն կերպով մատակարարել է էլեկտրաէներգիա Իրան և դրա դիմաց ստացել բնական գազ։
• Հայաստան–Իրան երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման աշխատանքները, նախարարի տեղեկացմամբ, արդեն իսկ ավարտված են շուրջ 85 տոկոսով։ Խուդաթյանը հույս է հայտնել, որ շինարարությունն ամբողջությամբ կավարտվի 2026 թվականին, ինչը հնարավորություն կտա զգալիորեն ավելացնել էլեկտրաէներգիայի արտահանումը դեպի Իրան։
• Անդրադառնալով TRIPP նախագծին՝ նախարարը հայտարարել է, որ դրա իրականացման մասով ներկայումս որևէ ռիսկ չի դիտարկվում։ Նրա խոսքով՝ անգամ հնարավոր ռիսկերի առկայության դեպքում դրանք կլինեն կառավարելի և չեն խոչընդոտի ծրագրի ընթացքին։
• Դավիթ Խուդաթյանը հիշեցրել է, որ ստեղծվել է հատուկ ընկերություն, որը կիրականացնի շինարարական աշխատանքները։ Այդ ընկերության բաժնեմասերի 74 տոկոսը պատկանում է Միացյալ Նահանգներին, իսկ 26 տոկոսը՝ Հայաստանին։
• Նախարարը տեղեկացրել է, որ Հայաստանը շարունակում է բանակցությունները ռուսական կողմի հետ՝ Հայաստանն Ադրբեջանին և Թուրքիային կապող երկաթուղային հաղորդակցության վերականգնման շուրջ։ Ըստ նրա՝ տվյալ հատվածներում աշխատանքները պետք է իրականացվեն ռուսական կողմի կողմից։
• Խուդաթյանը հիշեցրել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավելի վաղ հնչեցրած կոչը՝ Ռուսաստանի Դաշնությանը հրատապ կարգով վերականգնել Երասխ–Նախիջևան, Իջևան–Ղազախ և Ախուրիկ–Թուրքիայի սահման երկաթուղային հատվածները։
• Նախարարի տվյալներով՝ 2025 թվականին Հայաստանում արտադրվել է 9 միլիարդ 721 միլիոն կիլովատտ-ժամ էլեկտրաէներգիա, ինչը 5,8 տոկոսով գերազանցում է 2024 թվականի ցուցանիշը։
• Ասուլիսի ընթացքում նշվել է նաև, որ շարունակվել է էլեկտրաէներգիայի արտահանումը դեպի Իրան և Վրաստան՝ որպես տարածաշրջանային էներգետիկ համագործակցության կարևոր բաղադրիչ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/02 22:00
Մարտի 2-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/03/02 19:19
Մարտի 2-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Մարտի 2-ի բիզնես լուրերը
2026/03/02/ 22:00 -
Մարտի 2-ի կարևոր լուրերը
2026/03/02/ 19:19 -
Քո Crypto հաշիվը՝ արդեն EvocaTOUCH-ում
2026/03/02/ 18:40 -
Մեղրիին է վերադարձվել 3.15 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածք
2026/03/02/ 18:09 -
Աբու Դաբիի եռակողմ հանդիպումը չի չեղարկվում. Զելենսկի
2026/03/02/ 18:07 -
Միայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է որոշում Իրանի դեմ ռшզմական գործողությունը դադարեցնելու պայմանները. Հեգսեթ
2026/03/02/ 18:06 -
Փոփոխություններ՝ ավարտական քննությունների և փոխադրման կարգում
2026/03/02/ 18:03 -
Թիմում վստահության մթնոլորտ ստեղծելու 7 արդյունավետ տարբերակ
2026/03/02/ 17:39 -
«Արթիկ» ՔԿՀ-ում կանխվել է անօդաչու թռչող սարքի միջոցով արգելված իրերի փոխանցումը
2026/03/02/ 17:15 -
Ձեռք կբերվի մետրոյի 48 նոր վագոն
2026/03/02/ 17:14
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 2, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 2, 2026 Թ․
TOON EXPO. նախապատրաստական փուլ
AI NEWS | Ռոբոտները արդեն աշխատում են․ ի՞նչ է փոխվում շուկայում
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՐՏԻ 1, 2026 Թ.