Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը ՀՀ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի առաջատար ակտիվների կառավարիչն է՝ 2025թ․-ի դեկտեմբերի դրությամբ կառավարման ներքո մոտ 750 միլիարդ ՀՀ դրամ ակտիվներով։
Ամունդի-Ակբա
Հավասարակշռված, Պահպանողական և Կայուն եկամտային կենսաթոշակային ֆոնդերի
հիմնադրումից ի վեր, Ընկերությունը համատեղում է ակտիվների կառավարման միջազգային
լավագույն փորձն ու տեղական շուկայի խորը իմացությունը՝ արդյունավետ կառավարելով ֆոնդերում
կուտակողների կենսաթոշակային միջոցները։
Ավելի քան մեկ տասնամյակի ընթացքում Ընկերությունը ձևավորել է կայուն աճի վստահելի
պատմություն և էական ազդեցություն է ունեցել Հայաստանի ֆինանսական համակարգի
զարգացման վրա՝ ներկայումս կառավարելով շուրջ 558,000 անձանց կենսաթոշակային
ակտիվներ։
Հիմնական
շեշտադրումներ
·
Առաջատար
դիրք և վստահություն․ վերջին 12 տարիների ընթացքում Ամունդի-Ակբան հաստատել է իր
առաջատար դիրքը շուկայում՝ մեկտեղելով միջազգային և տեղական լավագույն փորձը։
·
2025թ․-ի արդյունքները․ տարին ամփոփվեց կայուն արդյունքներով։ Ամունդի-Ակբան
արդյունավետ կերպով կառավարել է արժույթի և շուկայական այլ ռիսկերը՝ կիրառելով միջազգային
ստանդարտներին համապատասխան արդյունավետ ռազմավարություններ՝ ներդրումային
պորտֆելները դիվերսիֆիկացնելով տեղական և արտասահմանյան ակտիվներում։ Այս
մոտեցումը ապահովել է դրական արդյունքներ՝ ի շահ կենսաթոշակային ֆոնդերի
մասնակիցների երկարաժամկետ ներդրումային նպատակների։
Ֆոնդերի
եկամտաբերությունը 2025թ․-ի համար կազմել է՝[1]
Ամունդի-Ակբա
Պահպանողական ֆոնդ (AMCON)՝ +12․0%
Ամունդի-Ակբա
Հավասարակշռված ֆոնդ (AMBAL)՝ +12.4%
Ամունդի-Ակբա Կայուն եկամտային ֆոնդ (AMFIX)՝
+10.1%
·
Երկարաժամկետ
արդյունքներ․ 2025թ․ դեկտեմբերի 30-ի դրությամբ Ամունդի-Ակբա
կենսաթոշակային ֆոնդերի կառավարման ներքո գտնվող ակտիվները կազմել են մոտ 750
միլիարդ ՀՀ դրամ, որից 26%-ը գոյացել է կառավարման արդյունքում գոյացած եկամտից։ Ակտիվների
շուրջ 64%-ը ներդրված է Հայաստանի Հանրապետությունում, իսկ մյուս մասը դիվերսիֆիկացված
է միջազգային շուկաներում։
·
Տեղական
ներդրումների ընդլայնում․ 2025
թվականի ընթացքում Ամունդի-Ակբան ընդլայնել է տեղական ներդրումային
գործունեությունը՝ ներդրումներ կատարելով ոչ ֆինանսական ոլորտի ընկերությունների
կողմից թողարկված կորպորատիվ պարտատոմսերում։ Միաժամանակ ընդլայնվել է արժութային
հեջավորման գործիքակազմը՝ նոր ISDA-ով կարգավորվող խաչաձև արժութային սվոփերի
միջոցով, ինչպես նաև բարելավվել է եկամտաբերության և իրացվելիության կառավարումը՝
GMRA-ով կարգավորվող հակադարձ ռեպո գործարքների կիրառմամբ։ Օգտագործվել են նաև
մասնավոր կապիտալի հնարավորությունները։
Առաջիկա տարիներին
Ամունդի-Ակբան նպատակ ունի խորացնել համագործակցությունը տարբեր հաստատությունների
հետ՝ խթանելու կապիտալի շուկայի զարգացումը, ստեղծելու նոր ներդրումային
հնարավորություններ կենսաթոշակային ֆոնդերի համար և նպաստելու Հայաստանի
տնտեսության երկարաժամկետ աճին։
Ֆոնդերի մասին հավելյալ
տեղեկատվություն ստանալու համար ուսումնասիրեք կից փաստաթուղթը, կամ այցելեք amundi-acba.am։
Ամունդի-Ակբա Կայուն եկամտային ֆոնդ (AMFIX)՝ +10.1%
·
Երկարաժամկետ
արդյունքներ․ 2025թ․ դեկտեմբերի 30-ի դրությամբ Ամունդի-Ակբա
կենսաթոշակային ֆոնդերի կառավարման ներքո գտնվող ակտիվները կազմել են մոտ 750
միլիարդ ՀՀ դրամ, որից 26%-ը գոյացել է կառավարման արդյունքում գոյացած եկամտից։ Ակտիվների
շուրջ 64%-ը ներդրված է Հայաստանի Հանրապետությունում, իսկ մյուս մասը դիվերսիֆիկացված
է միջազգային շուկաներում։
·
Տեղական
ներդրումների ընդլայնում․ 2025
թվականի ընթացքում Ամունդի-Ակբան ընդլայնել է տեղական ներդրումային
գործունեությունը՝ ներդրումներ կատարելով ոչ ֆինանսական ոլորտի ընկերությունների
կողմից թողարկված կորպորատիվ պարտատոմսերում։ Միաժամանակ ընդլայնվել է արժութային
հեջավորման գործիքակազմը՝ նոր ISDA-ով կարգավորվող խաչաձև արժութային սվոփերի
միջոցով, ինչպես նաև բարելավվել է եկամտաբերության և իրացվելիության կառավարումը՝
GMRA-ով կարգավորվող հակադարձ ռեպո գործարքների կիրառմամբ։ Օգտագործվել են նաև
մասնավոր կապիտալի հնարավորությունները։
Առաջիկա տարիներին
Ամունդի-Ակբան նպատակ ունի խորացնել համագործակցությունը տարբեր հաստատությունների
հետ՝ խթանելու կապիտալի շուկայի զարգացումը, ստեղծելու նոր ներդրումային
հնարավորություններ կենսաթոշակային ֆոնդերի համար և նպաստելու Հայաստանի
տնտեսության երկարաժամկետ աճին։
Ֆոնդերի մասին հավելյալ տեղեկատվություն ստանալու համար ուսումնասիրեք կից փաստաթուղթը, կամ այցելեք amundi-acba.am։
*գովազդ

