Ակբա բանկը թողարկել է նոր՝ American Express Gold Debit քարտեր
Լուրեր |
Հայաստանում American Express-ի պաշտոնական գործընկեր Ակբա բանկը թողարկել է նոր American Express Gold դեբետային քարտը, որը հաճախորդներին առաջարկում է բացառիկ առավելություններ ճանապարհորդությունների և ամենօրյա գնումների համար։ Նոր քարտը հասանելի է ԱՄՆ դոլարով (USD) և եվրոյով (EUR)։
American Express Gold դեբետային քարտի գործարկմամբ Ակբա բանկը շարունակում է իր հաճախորդներին առաջարկել պրեմիում բանկային ծառայություններ։
American Express Gold դեբետային
քարտի հիմնական առավելություններն են.
·
Fast
Track ծառայություն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում (Երևան)
Քարտատերերը կարող են անվճար օգտվել
Fast Track ծառայությունից՝ տարեկան մինչև երկու անգամ միայնակ կամ տարեկան մեկ անգամ՝
հյուրի հետ միասին։ Ծառայությունը ապահովում է արագ և առաջնահերթ անցում անձնագրային
վերահսկողության գոտով։
·
Priority
Pass
Քարտատերերը կարող են անվճար մուտք
գործել Priority Pass սրահներ աշխարհի ավելի քան 1800 օդանավակայաններում՝ տարեկան մինչև երկու անգամ
միայնակ կամ մեկ անգամ հյուրի հետ միասին՝ թռիչքից առաջ վայելելով պրեմիում հարմարավետություն,
·
Membership
Rewards® միավորների կուտակում
վճարումներից ու կանխիկացումներից, որոնք հնարավոր է փոխանակել տարբեր պարգևատրումներ
հետ,
·
Ճանապարհորդական
և գնումների ապահովագրական ծառայությունների լայն փաթեթ,
·
Օժանդակություն ճանապարհին ծառայություն (Roadside
Assistance),
· Մինչև 4 կից քարտ ունենալու հնարավորություն, որոնցից 2-ը՝ անվճար։
American
Express Gold դեբետային քարտի մասին ավելին կարող եք իմանալ այստեղ։
Ակբա բանկի մասին
Ակբա բանկը Հայաստանի բանկային
համակարգի առաջատարներից է, երկրի գյուղոլորտի ֆինանսավորման բացարձակ առաջատարը: Թվային
նորագույն լուծումների ներդրման, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ բանկն
անդադար զարգացնում է տրամադրվող ֆինանսական ծառայությունների քանակն ու որակը: Ակբան
ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, ունի 66 մասնաճյուղ, համարվում է երկրի և
ֆինանսական համակարգի խոշոր գործատուներից մեկը: Ակբա բանկի բաժնետերերն են՝ Ակբա Ֆեդերացիան
(75% բաժնեմասնակցություն), Զարգացման ֆրանսիական գործակալության (AFD) խմբի դուստր
ընկերություն Պրոպարկոն (10% բաժնեմասնակցություն), ինչպես նաև ավելի քան 5000 ֆիզիական
և իրավաբանական անձ բաժնետերեր, որոնք տիրապետում են բանկի ազատ շրջանառվող բաժնետոմսերին
(15% բաժնեմասնակցություն):
American Express-ի մասին
American Express (NYSE: AXP)-ը համաշխարհային
վճարային համակարգ և պրեմիում ապրելակերպի բրենդ է՝ հիմնված առաջադեմ տեխնոլոգիաների
վրա։ Ամբողջ աշխարհում American Express-ի գործընկերներն աջակցում են հաճախորդներին՝
առաջարկելով տարբեր պրոդուկտներ, ծառայություններ և փորձառություններ, որոնք բարելավում
են կյանքի որակն ու նպաստում բիզնեսի զարգացմանը։
American Express-ը հիմնադրվել է 1850 թվականին, կենտրոնակայանը՝
Նյու Յորք։ American Express բրենդը կառուցված է վստահության, անվտանգության, ինչպես
նաև հաճախորդների համար նորարարության և անդամակցության գնահատման հարուստ պատմություն
վրա։
American Express-ի գլոբալ ցանցում, որում առկա է ավելի քան
հարյուր միլիոն առևտրային կետ, American Express-ը ձգտում է ամեն օր ապահովել լավագույն
փորձառություն՝ անհատ սպառողների, փոքր և միջին բիզնեսների, ինչպես նաև խոշոր կորպորացիաների
համար։
American Express-ի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող
եք այցելել՝
americanexpress.com, americanexpress.com/en-us/newsroom/,
ir.americanexpress.com։
Բանկը
վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
*գովազդ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/22 20:20
Ապրիլի 22-ի կարևոր լուրերը
Ինչէ կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/04/22 19:19
Ապրիլի 22-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Ապրիլի 22-ի կարևոր լուրերը
2026/04/22/ 20:20 -
Թիվ 60 երթուղու ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել ուղևորի հարազատների կողմից
2026/04/22/ 19:25 -
Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու
2026/04/22/ 19:24 -
ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ լքեն Իրանը․ ԱՄՆ Պետդեպարտամենտ
2026/04/22/ 19:21 -
Հայտնաբերվել է ավտոբուսի վարորդին դшնակահարած անձը (տեսանյութ)
2026/04/22/ 19:19 -
Ապրիլի 22-ի բիզնես լուրերը
2026/04/22/ 19:19 -
Ապրիլի 24-ին կկազմակերպվի անվճար փոխադրում դեպի Ծիծեռնակաբերդ
2026/04/22/ 19:01 -
Երկիր մոլորակի միջազգային օրը․ Idram&IDBank
2026/04/22/ 18:07 -
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ
2026/04/22/ 17:46 -
Արարատ լեռան վրա Նոյյան տապանից հետքեր են հայտնաբերվել
2026/04/22/ 17:27
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
«Դէկավվա Ֆոնդ» բարեգործական հիմանադրամ «Հարեհաս» սոցիալ-կրթական ծրագիր