ՀՀ կառավարության 2025-2027թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի իրատեսականությունը մտահոգիչ է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Լուրեր |
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ կառավարության 2025-2027թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը (ՄԺԾԾ)։
2025-2027թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը մշակվել է բավական բարենպաստ տնտեսական միջավայրում, սակայն արդեն 2024թ. մայիս ամսից տեսանելի են իրավիճակի կտրուկ վատթարացման նշաններ (գրեթե կրկնակի նվազել է տնտեսական ակտիվության ցուցանիշը, կտրուկ դանդաղել է արդյունաբերության աճը, ոսկերչական գործունեության կտրուկ նվազման արդյունքում դանդաղել են նաև արտահանման և ներմուծման աճի տեմպերը, վատթարացել է ՀՀ այցելած և ՀՀ-ից մեկնած զբոսաշրջիկների թվաքանակի սալդոն, զգալիորեն նվազել են ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված առևտրային և ոչ առևտրային բնույթի զուտ դրամական փոխանցումները, վատթարացել է բյուջեի հաշվեկշիռը և այլն)։
Այս բացասական միտումների շարունակման պարագայում ծրագրի իրատեսականության վերաբերյալ մտահոգությունները կխորանան։ Ի դեպ, համաձայն ՄԺԾԾ-ի շրջանակներում իրականացված սցենարային վերլուծության արդյունքների՝ տնտեսական աճի ռիսկերի նյութականացման հոռետեսական սցենարով (որով մասնավորապես ենթադրվում է 2022-2023թթ. ռուս-ուկրաինական հակամարտության արդյունքում առաջացած դրական շոկի աստիճանական շրջադարձ) չի բացառվում, որ տնտեսական աճի տեմպերը կտրուկ դանդաղեն։
Ընդ որում, զարգացման այնպիսի սցենարը, որ միջնաժամկետում տնտեսական աճի տեմպը կազմելու է 3-5%, գրեթե նույնքան հավանական է, որքան հիմնական սցենարը, որի հիման վրա կազմվել է ՄԺԾԾ-ն, և համաձայն որի տնտեսական աճի տեմպը գտնվելու է 5-7% միջակայքում։
Եթե անգամ բացառվի բացասական միտումների հետագա խորացման վտանգը, ներկայացված միջնաժամկետ ծախսերի ծրագիրն արդեն իսկ առաջացնում է որոշ մտահոգություններ, որոնցից առավել ակնառուները հետևյալներն են.
- Ծրագրով առաջիկա 3 տարիներին նվազագույն աշխատավարձի և կենսաթոշակի բարձրացման մասին չի խոսվում: Այսինքն՝ հաշվի առնելով գնաճի կանխատեսվող մեծությունները, ստացվում է, որ չբարձրացման դեպքում դրանք իրական արտահայտությամբ 2027թ.-ի վերջում շուրջ 16%-ով պակաս կլինեն 2024-ի տարեսկզբի համեմատ։
- Պետական բյուջեի հարկային եկամուտների ընթացիկ հավաքագրումներն էապես նվազել են, իսկ 2025-2027թթ. ՄԺԾ ծրագրում դրանց՝ 2024թ. համար սպասվող մեծությունը՝ 2,496.9 մլրդ դրամ, 4.5%-ով կամ 116.7 մլրդ դրամով ցածր է 2024թ. պետական բյուջեով պլանավորված մեծությունից։
- Հարկային եկամուտների կանխատեսումներում շարունակվում է «հարկեր/ՀՆԱ» ցուցանիշի ագրեսիվ աճի սցենարը։ Մինչդեռ տարբեր երկրների ու ժամանակաշրջանների փորձը ցույց է տվել, որ նման տեմպերով շարունակական բարելավում սովորաբար հնարավոր չի լինում ապահովել: Ավելին, ներկայիս միտումների պահպանման պարագայում առավել հավանական է այդ ցուցանիշի նվազումը, չնայած 2024թ.-ին և հետագա տարիներին այդ ցուցանիշի բարելավմանը զգալի չափով «նպաստելու է» կատարված մեթոդաբանական փոփոխությունը, համաձայն որի պետական բյուջեի եկամուտներում 2024-ից ներառվում են նաև հիպոթեքային վարկերի տոկոսավճարների գծով եկամտային հարկի վերադարձի գումարները։
- Կառավարության պարտքը կտրուկ աճելու է։ Ծրագրով նախատեսվում է, որ 2027թ. վերջում կառավարության պարտքը կկազմի 7.4 տրիլիոն դրամ կամ 2024թ. վերջի համար սպասվող մեծությունից՝ շուրջ 5.2 տրիլիոն դրամից 43.5%-ով ավելի։ Իսկ ՀՆԱ-ում կառավարության պարտքի կշիռը 2026 և 2027թթ.-ին կկազմի 55%՝ 2024թ. համեմատ ավելանալով 4.5 տոկոսային կետով։
- 2025-2027թթ. ՄԺԾԾ-ով մի շարք միջոցառումներ ներկայացվել են առանց հստակ չափելի արդյունքային ցուցանիշների: Ծրագրում բազմաթիվ են «հռչակագրային» բնույթի մտքերը («կբարելավվի», «կապահովվի», «կներդրվի», «կմշակվի», «կշարունակվի», «կընդլայնվի» ոճի), սակայն, դրանց զգալի մասի հետ կապված որևէ քանակական չափելի թիրախ ըստ տարիների չի ներկայացվում: Օրինակ՝ «Հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների հիմնում, կառուցում, բարելավում» ծրագրի գծով արդյունքային ցուցանիշ նշված է միայն նախադպրոցական հաստատությունների մասով: Ընդ որում, չնայած կառավարության գործունեության ծրագրի ավարտին մնացել է 2 տարի, սակայն «Հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների հիմնում, կառուցում, բարելավում» ծրագրով անցած ժամանակաշրջանում շինարարական աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են կառավարության ծրագրով նախատեսված ծավալի ընդամենը 1/4 մասով։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2025/11/19 22:00
Նոյեմբերի 19-ի բիզնես լուրերը
Լուրեր | 2025/11/19 20:20
Նոյեմբերի 19-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
-
Նոյեմբերի 19-ի բիզնես լուրերը
2025/11/19/ 22:00 -
Նոյեմբերի 19-ի կարևոր լուրերը
2025/11/19/ 20:20 -
Ինչ է իրականում նշանակում «կայուն բիզնես» արագ փոփոխվող աշխարհում
2025/11/19/ 19:00 -
IDBank-ը Միացյալ Նահանգներում ներկայացուցչական գրասենյակ բացելու թույլտվություն է ստացել
2025/11/19/ 18:20 -
Կենսաթոշակների հետվճարի ծրագիրը շարունակվելու է 2026-ին․ ինչ փոփոխություններ են նախատեսված
2025/11/19/ 17:57 -
Այս տարվա առաջին 9 ամիսներին ՀՀ բանկային համակարգում մուտքերը կազմել են 8.58 տրիլիոն դրամ
2025/11/19/ 16:37 -
FrancoFest. ֆրանսիական ժամանակակից գրականությունը՝ հայերենով
2025/11/19/ 16:30 -
5000 դոլար մուծել եմ, որ 0.3 տոկոսով վարկ տան, բայց խաբեցին. կիբերխարդախությունից տուժած քաղաքացի
2025/11/19/ 15:46 -
Հաստատվել է նույնականացման քարտի նոր արտաքին տեսքն ու անվտանգային բաղադրիչները
2025/11/19/ 14:35 -
Սիգ ձկնատեսակի համար դրույքաչափը 3 անգամ կբարձրանա. 65 դրամից դառնալով 200 դրամ. արդյոք դա չի բերի գնի բարձրացման
2025/11/19/ 13:41
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 2025Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 2025Թ.
IDBANK-Ը ԵՎ ԻԴՐԱՄԸ՝ «ՍԻՄՖՈՆԻԿ ԱՆՏԱՌԻ» ԿՈՂՔԻՆ
ԻԴՐԱՄԸ ԵՎ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԿՐԻՊՏՈ ԲՈՐՍԱ ByBit-Ը ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ