Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ, հաղորդում է «Իմեդի» հեռուստաընկերությունը։
Հայտարարությունում ընդգծվում է, որ Վաշինգտոնը ձգտում է կառուցողական հարաբերությունների Վրաստանի հետ։
Պետդեպարտամենտը նաև անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված խաղաղության համաձայնագրին՝ նշելով, որ այն նոր հնարավորություններ է բացում ամբողջ Հարավային Կովկասի համար։
«Նախագահ Թրամփի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված խաղաղության համաձայնագիրը նոր հնարավորություններ է բացում ամբողջ Հարավային Կովկասի համար։ Վրաստանը կարող է նպաստել այս համաձայնագրի հնարավոր կայունությանը և բարգավաճմանը և մեծապես օգտվել դրանից», - ասվում է հայտարարությունում։
ԱՄՆ-ը հայտնել է, որ կշարունակի համագործակցել Վրաստանի կառավարության հետ երկկողմ հարաբերություններին և երկրի ներսում քաղաքական մթնոլորտին առնչվող հարցերի շուրջ։
Բացի այդ, Վաշինգտոնը պատրաստվում է քննարկել այն կոնկրետ քայլերը, որոնք Թբիլիսին կարող է ձեռնարկել՝ երկկողմ հարաբերությունները ամրապնդելու և առաջընթացի իր հանձնառությունը ցույց տալու համար։

