Երևանի բյուջեն 2024-ին թերակատարվել է. առաջնահերթ ծրագրերը մնացել են չիրականացված. «Լույս» հիմնադրամ
Լուրեր |
«ԼՈՒՅՍ» հիմնադրամն անդրադառնում է Երևան քաղաքի 2024թ. բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությանը։
- Հայտնի է, որ Երևան քաղաքի բյուջեի եկամուտների բարձր կատարողական ապահովելու նպատակով կատարվել են հանրության խիստ բացասական վերաբերմունքին արժանացած մի քանի օրենսդրական փոփոխություններ։ Մասնավորապես, նախորդ տարիների համեմատ կտրուկ բարձրացվել են տեղական տուրքերի (օրինակ՝ տարբեր թույլտվությունների համար գանձվող տուրքերի) և տեղական վճարների (օրինակ՝ ավտոկայանման վճարների) դրույքաչափերը։ Այնուամենայնիվ, Երևան քաղաքի 2024թ. բյուջեի փաստացի եկամուտները կազմել են 116.7 մլրդ դրամ՝ նախորդ տարվա ցուցանիշից ընդամենը 1.6%-ով ավելի, իսկ հաստատված բյուջեի ցուցանիշից, միևնույն է, պակաս՝ 6.4%-ով։
- Երևան քաղաքի 2024թ. բյուջեի ծախսերը թերակատարվել են։ Բյուջեի ծախսերը կազմել են 113.7 մլրդ դրամ՝ նախորդ տարվա ցուցանիշից 2.3%-ով ավելի, սակայն 5.5%-ով պակաս՝ ճշտված պլանի և 9.0%-ով պակաս՝ հաստատված բյուջեի ցուցանիշից: Թերակատարվել են թե՛ ընթացիկ, և թե՛ կապիտալ ծախսերը։ Պարգևատրումների, դրամական խրախուսումների և հատուկ վճարների նպատակով կատարված ծախսերն ավելի քան կրկնակի գերազանցում են 2023-ի ցուցանիշը։ Ծախսերը ճշտված պլանի նկատմամբ թերակատարվել են գործառնական դասակարգման բոլոր խմբերի գծով ։
- Ըստ իրականացված ծրագրերի՝ ծախսերի կատարման վերլուծությունը ցույց է տալիս, որ կենսական կարևորություն ունեցող առանձին ծրագրեր նույնիսկ պլանով նախատեսվածի կեսի չափ չեն իրականացվել: Այդպիսի ծրագրերից են «Նախագծային աշխատանքների իրականացում», «Կամրջային կառուցվածքների վերականգնում և պահպանում», «Փողոցների պահպանում և շահագործում», «Փողոցների, հրապարակների և այգիների կահավորում», «Երևանի քաղաքային լուսավորություն», «Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների կառուցում», «Նախադպրոցական ուսումնական հաստատությունների կառուցում և հիմնանորոգում» ծրագրերի գծով ծախսերը: Ընդ որում, թվարկվածներից վերջին երկուսն ունեն հանրային մեծ հնչեղություն, սակայն. - Չնայած գործող իշխանությունը մշտապես որպես իր առաջնային նպատակներից մեկը հայտարարում է մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանը շուտափույթ շահագործման հանձնելու մտադրության մասին, «Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների կառուցում» ծրագրով 2024թ. ընդհանրապես ծախս չի կատարվել: - «Պետական աջակցությամբ իրականացվող նախադպրոցական ուսումնական հաստատությունների կառուցում և հիմնանորոգում (պատվիրակված լիազորություններ)» ծրագրի կատարողականն ընդամենը 35.0% է, չնայած դպրոցների ու մանկապարտեզների կառուցումը և հիմնանորոգումը գործող կառավարության գործունեության ծրագրով սահմանված առաջնահերթ ուղղություններից է։
- 2024թ. բյուջեն ունեցել է 3.0 մլրդ դրամի հավելուրդ՝ ճշտված պլանով նախատեսված 7.1 մլրդ դրամ պակասուրդի դիմաց։ Հաշվետու տարում ևս (ինչպես և 2023-ին) ճշտված պլանով բյուջեի դեֆիցիտը կտրուկ ավելացվել է՝ ավելի քան 25 անգամ, սակայն փաստացի արձանագրվել է բյուջեի զգալի հավելուրդ։ Այս փաստը, թերևս, հաստատում է, որ քաղաքային իշխանություններին այդպես էլ չի հաջողվում լուծել բյուջետային պլանավորման գործընթացում առկա լուրջ խնդիրները։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/02/10 22:00
Փետրվարի 10-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/02/10 19:19
Փետրվարի 10-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
-
Զինծառայությունից խուսափող՝ 27-37 տարեկան ՀՀ քաղաքացիները փողով կազատվեն քրեական պատասխանատվությունից
2026/02/11/ 11:38 -
Կրիպտոարժույթների հատվածում շուկայի անկումն առաջացրել է մտահոգություն ու անորոշություն
2026/02/11/ 11:34 -
Փետրվարի 10-ի բիզնես լուրերը
2026/02/10/ 22:00 -
Ռոբոտային վիրահատություններ՝ «Էրեբունի» ԲԿ-ՈՒՄ
2026/02/10/ 20:30 -
Փետրվարի 10-ի կարևոր լուրերը
2026/02/10/ 19:19 -
«Ինթելլիջենթ Մենեջմենթ» ՍՊԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2026/02/10/ 17:41 -
Բաց սահմաններ, թվայնացված մաքսային համակարգ, ստվերի կրճատում և ռեկորդային հարկային եկամուտներ․կարևոր շեշտադրումներ՝ ՊԵԿ նախագահի ասուլիսից
2026/02/10/ 17:31 -
Մի դրամի ուժը՝ Մաթեմիկ հասարակական կազմակերպությանը
2026/02/10/ 16:20 -
Շքեղության նոր մակարդակ․ 125,000 դոլարով հնարավոր է պտտվել աշխարհի շուրջ 22 օրում
2026/02/10/ 15:17 -
Հայաստանում կխստացվի վարորդական իրավունքից զրկելու գործընթացը․ նոր սահմանափակումներ
2026/02/10/ 14:12
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 10, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 10, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 9, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 9, 2026 Թ․
ԲԱՐՁՐ ՆՇԱՁՈՂ․ ՆՈՐ ԿՈՆՑԵՊՏ․ ԱՆԻՐԱԿԱՆ ՄԱՍՇՏԱԲ TOON EXPO. INVEST 2026