Հայաստանում 2-3 տարվա կտրվածքով անասնապահության արտադրողականության բարձրացում ենք կանխատեսում. Էկոնոմիկայի նախարար
Լուրեր |
Հաջորդ տարի Էկոնոմիկայի նախարարությունը կսկսի խոշոր եղջերավոր անասունների արհեստական բեղմնավորման ծրագիրը։ Այդ մասին դեկտեմբերի 22-ին ճեպազրույցում հաղորդել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Չբացահայտելով մանրամասները՝ գերատեսչության ղեկավարը նշել է, որ ծրագիրն ուղղված է Հայաստանում խոշոր եղջերավոր անասունների գենետիկական ներուժի բարելավմանը ։ Ֆերմերներին շահավետ պայմաններ կառաջարկվեն անասունների արհեստական բեղմնավորման անցնելու համար ՝ օգտագործելով բարձրակարգ տոհմական ցուլերի սերմը ։ Ծրագրի իրականացման շնորհիվ, Քերոբյանի խոսքով, 2-3 տարվա կտրվածքով ոլորտում արտադրողականությունն էապես կաճի։
Միևնույն ժամանակ, նա պատմել է, որ հաջորդ տարի աշխատանքներ են տարվելու ՍՄԱՐԹ-ֆերմաների ստեղծման ծրագրի բարելավման ուղղությամբ: Այսօրվա դրությամբ հանրապետությունում դրանք 51-ն են, ինչը, նախարարի խոսքով, մեծ ցուցանիշ չէ եւ չի կարող էական ազդեցություն ունենալ ճյուղի տնտեսական վիճակի վրա:
Ըստ վիճակագրական տվյալների՝ 2023թ. 9 ամիսներին Հայաստանում անասնաբուծության համախառն արտադրանքը նվազել է 4%-ով՝ կազմելով 278.1 մլրդ դրամ։
2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում հաշվվել է 501 862 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, որը 10,3% - ով զիջում է մեկ տարվա վաղեմության ցուցանիշին:
Ընդ որում, հարկ է նշել, որ Էկոնոմիկայի նախարարության տվյալներով, ընթացիկ տարում Հայաստանում համարակալվել է 568 622 գլուխ խոշոր եղջերավոր անասուն: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Դոլարն ու եվրոն շարունակում են էժանանալ
2026/02/20/ 17:26 -
Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութում կիրառվել է ԱԲ, ձայնը փոփոխված է․ փաստաբան
2026/02/20/ 17:22 -
Հայաստանում արձանագրվել է սուր շնչառական վարակների ակտիվացում
2026/02/20/ 17:19 -
Մակրոնը մայիսի 4-ին երկօրյա այցով կժամանի Երևան
2026/02/20/ 17:18 -
2025-ը վերջին 10 տարվա ամենաձյունառատ տարին է եղել, ինչն ազդել է փոսերի առաջացման վրա․ Փամբուխչյան
2026/02/20/ 17:13 -
Ջերմուկում վարորդը փորձել է 20 հազար դրամ կաշառք տալ պարեկին
2026/02/20/ 17:08 -
Կառավարության սահմանած 7% տնտեսական աճի թիրախը գերակատարվել է. Էկոնոմիկայի նախարար
2026/02/20/ 17:05 -
Converse Trusted. Վերաֆինանսավորման բիզնես վարկ՝ վարկային արձակուրդի հնարավորությամբ
2026/02/20/ 16:19 -
ԵՄ երկրները 2025-ին 4,8 մլրդ եվրո են հատկացրել Ուկրաինայի PURL ծրագրին
2026/02/20/ 15:49 -
ԱՄՆ ներգաղթային վիզայի համար 16 տարին լրացած բոլոր դիմողները պետք է ներկայացնեն դատվածություն չունենալու մասին տեղեկանք
2026/02/20/ 15:47
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Converse Trusted. Վերաֆինանսավորման բիզնես վարկ՝ վարկային արձակուրդի հնարավորությամբ
ՓՈՂ NEWS․ ՓԵՏՐՎԱՐԻ 19, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 19, 2026 Թ․
Հայկական ներուժի բացահայտումը գլոբալ տեխնոլոգիական առաջնորդների համար
ԱրարատԲանկի գլխավոր հովանավորությամբ տեղի ունեցավ ԿարդաLove 5-րդ հոբելյանական փառատոնը