Tesla-ն արգելել է Cybertruck գնողներին վերավաճառել մեքենաները գնմանը հաջորդող 1 տարվա ընթացքում
Լուրեր |
Նման հայտարարություն է հայտնվել «Օգտագործողի համաձայնագրում», գրում է Insider-ը: Ավելի վաղ այդ մասին հայտնել էր Electrek-ը: Համաձայն այդ փաստաթղթի՝ գնորդը ճանաչում է, որ էլեկտրական փիքափը թողարկվելու է «սահմանափակ քանակությամբ» և չի պարտավորվում «ո՛չ գնել և ո՛չ փորձել վաճառել ավտոմեքենան այն ձեռք բերելուն հաջորդող մեկ տարվա ընթացքում»,- գրում է how2b.am-ը:
Եթե խախտեն այդ պայմանը, կամ էլ եթե Tesla-ի մոտ «լուրջ պատճառներ ծագեն նման ենթադրությունների վերաբերյալ», ընկերությունը կարող է պահանջել դատական արգելանք՝ սեփականության իրավունքի փոխանցման վերաբերյալ, ինչպես նաև մինչև $50 հազար կամ էլ «մեքենայի փոխանցման կամ վաճառքի դեպքում (կախված գումարի մեծությունից) ստացված գումարի չափը»:
Եվս մեկ հնարավոր հետևանք էլ ընկերության որևէ մեքենա ձեռք բերելու արգելքը կլինի: Բացառություն կարող են անել այն մարդկանց համար, ովքեր ստիպված կլինեն վաճառել Cybertruck-ը՝ «անսպասելի պատճառներից» ելնելով: Դրա համար անհրաժեշտ է հենց Tesla-ին տեղեկացնել մեքենան վաճառելու ցանկության մասին. հենց ընկերությունն էլ կունենա գնելու արտոնյալ իրավունքը:
Եթե արտադրողը Ձեր նշած պատճառները նշանակալի համարի, նա կարող է առաջարկել գնել Cybertruck-ը նշված գնով՝ հանած $0,25 յուրաքանչյուր անցած մղոնի համար, ինչպես նաև հանած վերանորոգման կոսմետիկ և մեխանիկական վնասները:
Նշվում է նաև, որ այսկերպ Tesla-ն հուսով է կրճատել վերավաճառումների թիվը՝ խուսափելով նաև կոնստրուկցիան քանդելու և դրա օրինակով նոր մեքենա վերստեղծելու տարբերակից: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Փետրվարի 6-ի կարևոր լուրերը
2026/02/06/ 19:19 -
Արդյո՞ք Թրամփը վերափոխում է աշխարհակարգը
2026/02/06/ 18:00 -
Նորարարությունը սկսվում է այնտեղ, որտեղ ավարտվում է կրկնօրինակումը․ ստանդարտ մտածողությունից դուրս գալու պահը
2026/02/06/ 17:55 -
ԶՊՄԿ-ում կիրականացվի վերականգնվող էներգիայի ծրագիր
2026/02/06/ 16:25 -
Պատերազմից դեպի տնտեսական հաշվարկ․ Էկոնոմիկայի նախարարի ասուլիսի առանցքային ուղերձները
2026/02/06/ 15:54 -
Մեքենա վարելու իրավունքը ինքնաշխատ կդադարեցվի, երբ «Արմեդ»-ում առողջական խնդիր գրանցվի
2026/02/06/ 14:38 -
Նապոլեոն III-ի կնոջ թագը գրեթե անվնաս է և կարող է վերականգնվել
2026/02/06/ 13:03 -
Հուսալիությունը՝ որպես ռազմավարություն. ավտոմոբիլային շուկայի վերջին տվյալները
2026/02/06/ 12:14 -
ՊԵԿ-ը ԱՄՆ-ից ներմուծված առաքանու մեջ հայտնաբերել է շուրջ 1,13 կգ թմրամիջոցին նմանվող նյութ
2026/02/06/ 11:51 -
Ռուսական ընկերությունները դուրս են մղվում Վենեսուելայից․ Լավրով
2026/02/06/ 11:47
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 6, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 5, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 5, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 4, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 4, 2026 Թ․