Ռուսական ընկերությունները դուրս են մղվում Վենեսուելայից։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
Լավրովի խոսքով՝ նման գործընթացները սկսվել են Վենեսուելայում տեղի ունեցած իրադարձություններից հետո և ներկայումս իրականացվում են բացահայտ կերպով։
Նրա գնահատմամբ՝ մի շարք երկրներ նպատակաուղղված քայլեր են ձեռնարկում ռուսական ընկերությունների ներկայությունը սահմանափակելու համար Վենեսուելայում՝ տնտեսական և էներգետիկ ոլորտներում։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը նշել է նաև, որ որոշ պետություններ փորձում են այլ երկրներին արգելել ռուսական նավթ գնել, ինչը, ըստ նրա, ուղղված է ռուսական ընկերությունների շուկաների սահմանափակմանը։
Լավրովի հայտարարությունը հնչում է միջազգային էներգետիկ շուկաներում մրցակցության և քաղաքական ազդեցության սրման ֆոնին։

