Twitter-ը նոր սահմանափակումներ է մտցրել անվճար հաշիվների և չգրանցված օգտատերերի համար
Լուրեր |
Անվճար հաշիվների համար դիտումների սահմանափակում
Twitter-ի բոլոր հաշիվներում դիտված թվիթների քանակի սահմանափակումներ են մտցվել, և սոցցանցի սեփականատեր Իլոն Մասկը հաստատել է դա։ Վերիֆիկացված (վճարովի) հաշիվները սահմանափակվում են օրական 6000 հաղորդագրություն կարդալով, մինչդեռ անվճար հաշիվների դեպքում յդ թիվը ընամենը 600 է: Իսկ նոր չստուգված հաշիվների համար օրական ընդամենը 300 թվիթ դիտելու սահմանափակում է մտցվել: Մասկի խոսքով՝ նման սահմանափակումները ծրագրավորողների կողմից մտցվել են միտումնավոր՝ սկրեպինգի (տվյալների զանգվածային ավտոմատ հավաքում) դեմ պայքարելու համար, որում այժմ ակտիվորեն ներգրավված են մի քանի հարյուր կազմակերպություններ, ինչպես նաև համակարգային մանիպուլյացիաների դեմ պայքարի համար: Քիչ ավելի ուշ Մասկը թարմացրել է սահմանափակումներ չափերը. այժմ ստուգված օգտատերերը կարող են դիտել 8000 թվիթ, չստուգված օգտատերերը՝ 800, իսկ նոր գրանցված չստուգված օգտատերերը՝ 400։ Նշենք, որ տարեսկզբից ամբողջ աշխարհում Android և iOS սմարթֆոնների 385 000 օգտատերեր բաժանորդագրվել են Twitter Blue-ին։ Սա բոլոր օգտատերերի ընդամենը չնչին տոկոսն է: Օգտատերերի թիվը հասնում է գրեթե 240 միլիոնի։ Twitter-ի պլանների համաձայն՝ մինչև 2028 թվականը ընկերությունը Twitter Blue բաժանորդագրության միջոցով շահույթ կստանա օգտատերերի 55%-ից։Թվիթների ցուցադրման արգելափակում չգրանցված օգտատերերի համար
Վերջերս Twitter սոցիալական ցանցը սկսեց արգելափակել չգրանցված օգտատերերին ցանկացած հրապարակումների (թվիթեր, հարցումներ և այլն) ցուցադրումը։ Նախկինում օգտատերերն առանց գրանցվելու թվիթները դիտելու հնարավորություն ունեին։ Մասկի խոսքով, պլատֆորմի ադմինիստրացիան նման ոչ պոպուլյար միջոցների է դիմել սոցիալական ցանցի աճող ծանրաբեռնվածության պատճառով. չգրանցված օգտատերերի թրաֆիկն այնքան մեծ է եղել, որ անհարմարություններ է ստեղծել գրանցված հաճախորդների համար, որոնցից մի քանիսը բաժանորդագրվել են Twitter Blue-ին։ Որոշ փորձագետներ կարծում են, որ Twitter-ն այժմ անցել է վճարովի օգտատերերին աջակցելուն, իսկ մնացած բոլորին անտեսում է: Սոցցանցը փորձում է նաև ստիպել անվճար օգտատերերին բաժանորդագրվել՝ նոր սահմանափակումներ մտցնելով։Twitter-ի օգտատերերի զանգվածային արտահոսք
Շատ օգտատերեր, որոնք դժգոհ էին Twitter-ի քաղաքականությունից, սկսել են տեղափոխվել Bluesky սոցիալական ցանց։ Վերջինս նույնիսկ ստիպված է եղել ժամանակավորապես կասեցնել նոր աքաունթների գրանցումը, որպեսզի լուծի տեխնիկական խնդիրները, որոնք առաջացել էին Twitter-ից օգտատերերի զանգվածային հոսքի պատճառով։ Ինչպես նշում է The Verge-ը, Twitter-ից շատ օգտատերերի հեռանալու պատճառ է դարձել Twitter-ի Blue-ի վճարովի բաժանորդագրություն չունեցող օգտատերերի համար նոր սահմանափակումների ներդրումը։ «Մենք դադարեցնում ենք գրանցումները Bluesky-ում, մինչ մեր թիմն աշխատում է խնդիրները լուծելու վրա: Մենք ձեզ տեղյակ կպահենք և կտեղեկացնենք, երբ հրավերի կոդերը կրկին գործարկվեն: Մենք անհամբեր սպասում ենք, որ շուտով կունենանք մեծ թվով նոր օգտվողներ մեր բետա տարբերակում»,- ասվում է Bluesky-ի հայտարարության մեջ: Նշենք, որ Bluesky-ը Twitter-ի անալոգն է, որը գործարկվել է բետա թեստավորման ռեժիմով 2023 թվականի սկզբին։ Նախագիծը մշակվում է Twitter-ի հիմնադիր Ջեք Դորսիի աջակցությամբ։Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Սանկտ Պետերբուրգում առաջարկում են արգելել միգրանտների աշխատանքը առևտրի ոլորտում
2026/02/19/ 16:34 -
Հայաստանում արձանագրվել է Չիկունգունիա տենդի դեպք․ախտանշաններ, ռիսկեր և կանխարգելում
2026/02/19/ 16:31 -
Ավելի բարձր հետվճարներ և նոր ֆինանսավորում․ 5 կարևոր լուր՝ Կառավարության նիստից
2026/02/19/ 15:52 -
Հայկական ներուժի բացահայտումը գլոբալ տեխնոլոգիական առաջնորդների համար
2026/02/19/ 15:21 -
Չորս տարվա ընթացքում Հայաստանը 74 հազար մեքենա է արտահանել Ռուսաստան
2026/02/19/ 14:13 -
ԱրարատԲանկի գլխավոր հովանավորությամբ տեղի ունեցավ ԿարդաLove 5-րդ հոբելյանական փառատոնը
2026/02/19/ 12:32 -
Նոր ներդրումային կանոններ Հայաստանում․ ինչ պետք է իմանան ներդրողները
2026/02/19/ 12:17 -
Երևան-Ռիգա ուղիղ չվերթները կմեկնարկեն մայիսի 2-ից
2026/02/19/ 12:09 -
Քննարկվում է հարկեր վճարող և թափանցիկ աշխատող տաքսիստների վարկավորման հնարավորությունը
2026/02/19/ 11:26 -
Հայաստանը նախատեսում է ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր ստորագրել Լեհաստանի հետ
2026/02/19/ 11:23
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Հայկական ներուժի բացահայտումը գլոբալ տեխնոլոգիական առաջնորդների համար
ԱրարատԲանկի գլխավոր հովանավորությամբ տեղի ունեցավ ԿարդաLove 5-րդ հոբելյանական փառատոնը
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 18, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 18, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 17, 2026 Թ․