Այս մասին հայտնել է ռուսական «Ավտոստատ» մեդիագործակալության տնօրեն Սերգեյ Ցելիկովը։
Նրա խոսքով՝ օգտագործված մեքենաներ ներմուծող երկրների հնգյակում է հայտնվել նաև Հայաստանը՝ 74 հազար միավորով։ Սակայն այդ ցուցանիշը հիմնականում ձևավորվել է 2023 թվականին գրանցված բարձր ակտիվության հաշվին։
«Հայաստանից ներմուծումները զգալի էին հատկապես 2023-ին, իսկ այժմ այդ ուղղությունը գործնականում չի աշխատում», — նշել է Ցելիկովը։
Նա հավելել է, որ մատակարարումների ևս մի փոքր, բայց կայուն ուղղություն է Վրաստանը։ Վերջին չորս տարվա ընթացքում այնտեղից Ռուսաստան է ներմուծվել 58 հազար օգտագործված ավտոմեքենա։
Ըստ «Ավտոստատ»-ի ղեկավարի՝ վրացական ավտոարտահանման աճը հատկապես նկատելի է եղել 2025 թվականին՝ հիմնականում Հյուսիսային Ամերիկայից մատակարարումների հաշվին։ Անցած տարի Վրաստանի մասնաբաժինը կազմել է 7,4%՝ Ռուսաստան ներմուծվող օգտագործված ավտոմեքենաների ընդհանուր ծավալում։

