Հայաստանը նախատեսում է ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր ստորագրել Լեհաստանի հետ
Լուրեր |
Համաձայնագիրը պետք է քննարկվի և վավերացվի Ազգային ժողովի կողմից։
ՀՀ Կառավարության նիստի ընթացքում հաստատվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Լեհաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիր ստորագրելու հարցը։
Նախագծի հիմնավորման համաձայն՝ Հայաստանը կարևորում է Լեհաստանի հետ փոխվստահության վրա հիմնված հարաբերությունների խորացումը՝ նպատակ ունենալով պաշտպանական ոլորտում արձանագրել շոշափելի արդյունքներ և ընդլայնել համագործակցության ուղղությունները։
Փաստաթղթում նշվում է, որ երկու երկրների միջև բարձր քաղաքական մակարդակով պարբերական շփումները և բազմաոլորտ համագործակցությունը հիմք են ստեղծում ռազմատեխնիկական ոլորտում կառուցողական փոխգործակցության զարգացման համար։
Հայաստանի և Լեհաստանի միջև պաշտպանության ոլորտում համագործակցության իրավական հիմքը հանդիսանում է 2004 թվականի սեպտեմբերի 6-ին Վարշավայում ստորագրված համաձայնագիրը, որը վավերացվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2005 թվականի մարտի 21-ին։ Նոր համաձայնագիրը նպատակ ունի սահմանել ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության հիմնական սկզբունքներն ու ընթացակարգերը՝ հիմնված հավասարության, փոխադարձ հարգանքի և փոխշահավետության վրա։
Փաստաթղթով ամրագրվում են համագործակցության ոլորտներն ու ձևերը, գաղտնի տեղեկատվության պաշտպանության դրույթները, երրորդ երկրներին վաճառքի կարգավորումները, ինչպես նաև համատեղ հանձնաժողովի գործունեության կանոնակարգը։ Սահմանվում են նաև վեճերի կարգավորման, համաձայնագրի ուժի մեջ մտնելու և դադարեցման մեխանիզմները։
Կառավարության հիմնավորման մեջ ընդգծվում է, որ համաձայնագրի ստորագրումը համապատասխանում է Հայաստանի ռազմավարական շահերին և բխում է ՀՀ կառավարության 2021–2026 թվականների ծրագրից՝ զինված ուժերի բարեփոխումների ուղղությամբ։
Համաձայնագիրը պետք է քննարկվի և վավերացվի Ազգային ժողովի կողմից։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
ԱՄՆ-ը չի երկարաձգել ռուսական նավթի վաճառքի թույլտվությունը
2026/04/15/ 11:03 -
Իրանը պատրաստվում է հատուկ ռեժիմ սահմանել Հորմուզի նեղուցում
2026/04/15/ 11:00 -
Հայաստանն ու Ադրբեջանը աջակցել են Իրանից ռուսների տարհանմանը
2026/04/15/ 10:57 -
ԱՄՆ-ն դադարեցնում է Ուկրաինային զենքի մատակարարման գործընթացում մասնակցությունը
2026/04/15/ 10:55 -
Շրջափակման ֆոնին տասնյակ նավեր անցել են Հորմուզի նեղուցով
2026/04/15/ 10:54 -
Ապրիլի 14-ի կարևոր լուրերը
2026/04/14/ 20:00 -
Ապրիլի 14-ի բիզնես լուրերը
2026/04/14/ 19:19 -
Ճկուն պայմաններ՝ հիփոթեքային վարկը ԱրարատԲանկ տեղափոխելիս
2026/04/14/ 17:30 -
Հայկական կոնյակի արտադրությունը շարունակում է նվազել
2026/04/14/ 17:07 -
Կսահմանափակվի վտանգավոր բովանդակությունը տեսալսողական մեդիայում
2026/04/14/ 17:03
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 14, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 14, 2026 Թ․
Աթենք․ վստահության հասցե․ արտադրամասից ցուցափեղկ՝ վստահության շղթա
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 13, 2026 Թ․