Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդիտե Մեդնեի և ՀՀ-ում Լատվիայի պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանի հետ։
Կողմերը ողջունել են Air Baltic ավիաընկերության կողմից մայիսի 2-ից մեկնարկող Երևան-Ռիգա-Երևան ուղիղ չվերթները՝ ընդգծելով դրանց կարևորությունը երկկողմ զբոսաշրջային հոսքերի ակտիվացման, հարաբերությունների զարգացման և միջմշակութային հաղորդակցության խորացման տեսանկյունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Լատվիա համագործակցության հնարավորությունները զբոսաշրջության ոլորտում։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել նոր չվերթների մեկնարկին ընդառաջ իրականացվելիք համատեղ միջոցառումներին, զբոսաշրջային շուկաների փոխադարձ առաջխաղացմանը և ոլորտային համագործակցության խորացմանը։
Նշվել է, որ ուղիղ ավիահաղորդակցությունը կարող է խթանել ոչ միայն զբոսաշրջային այցելությունները, այլև գործարար և մշակութային կապերի զարգացումը երկու երկրների միջև։

