Տնային տնտեսությունների եկամուտները աճել են 2023թ․
Լուրեր |

Տարածաշրջանային անհավասարություն
Սակայն այս աճը հավասարաչափ չի բաշխվել ըստ մարզերի: Երևանում միջին եկամուտն աճել է 15%-ով, ինչը համապատասխանում է հանրապետական միջին ցուցանիշին: Նշենք, որ եթե համեմատենք տնային տնտեսությունների իրական եկամուտների աճը 2020թ․ հետ, ապա այստեղ պատկերն այլ է։ 2020թ․-ից մինչև 2023թ․ ներառյալ Երևանի տնային տնտեսությունների իրական եկամուտներն աճել են 16.6%։ Աճ է գրանցվել նաև Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերում։ Բոլոր այլ մարզերում 2020թ․-ից ի վեր տնային տնտեսությունների հիմնական եկամուտները կա՛մ անկում են ապրել, կա՛մ չեն փոփոխվել։ Առաջին գծապատկերում տողերը ներկայացնում են մարզերը, իսկ սյուները՝ հասարակության խավերը (անապահով խավ, միջին խավ և հարուստներ)։ Եթե գիծը կարմիր է, ապա նախորդ տարվա համեմատ եկամուտները պակասել են, եթե կապույտ՝ ապա աճել։Եկամտային խմբերի վերադասավորում
2023 թվականի տվյալները ցույց են տալիս եկամտային խմբերի հետաքրքիր վերադասավորում: Ընտանիքների 35.1%-ը գտնվում է միջին-բարձր եկամտային խմբում (256-512 հազար դրամ), ինչը վկայում է միջին խավի ամրապնդման մասին: Միջին-ցածր եկամտային խումբը (128-256 հազար դրամ) կազմում է 27.1%:Պատմական միտումներ
Գնաճի և իրական եկամուտների փոխկապվածություն
2023-ի իրական եկամուտների աճը մեծապես պայմանավորված էր գների կայունությամբ: Գնաճի զսպումը թույլ տվեց անվանական աշխատավարձերի աճին ուղղակիորեն արտացոլվել իրական եկամուտների աճի մեջ: Ըստ պաշտոնական տվյալների՝ գնաճը 2023թ․ կազմել է -0.6%՝ ի համեմատ 2022թ., երբ 12.6% տնտեսական աճը չէր արտացոլվում տնային տնտեսությունների եկամուտներում՝ բարձր գնաճի (8.3%) պատճառով: 2022-ին գրանցվել է 12.6 տոկոս տնտեսական աճ, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն աճել է 4,972 դոլարից մինչև 7,018 դոլար, այսինքն՝ 41 տոկոսով, սակայն ժողովրդի իրական եկամուտներն ընկել են։ 2021-ին տնային տնտեսությունների միջին ճշգրտված եկամուտը կազմել էր 333 հազար դրամ, իսկ 2022-ին՝ 320 հազար դրամ։ Բնակչության ամենաաղքատ 10%-ի շեմը ստանում էր մինչև 101 հազար դրամ 2021 թվականին, իսկ 2022-ին՝ արդեն 88 հազար դրամ: Անվանական եկամուտների աճ գրանցվել է նաև 2021 և 2022 թվականներին, սակայն այդ տարիներին գրանցվել է համապատասխանաբար 7.2 և 8.6 տոկոս գնաճ, որը զգալիորեն իջեցրել է իրական եկամուտները։ Սա նշանակում է, որ 2022 թվականի վերջին աշխատավարձերը դեռ չեն հասել գնաճի տեմպին, և 2022 թվականին գրանցված 12.6 տոկոս տնտեսական աճը դեռ չի անդրադարձել տնային տնտեսությունների եկամուտների կամ աշխատավարձերի աճի վրա։ Նշեմ, որ 2023 թվականի վերջին գրանցվել է գրեթե զրոյական գնաճ։ Զրոյական գնաճի տեսակետը ներկայացված է տեսանյութում։ Երկրորդ գծապատկերում ներկայացված միտքն այլընտրանքային կերպով արտացոլում է նաև հաջորդ գծապատկերը։Տարի | Ամենաաղքատ 10%-ի վերին շեմը (1-ին դեցիլ) | Միջին ընտանիքի եկամուտ (median) | Միջին եկամուտ (mean) | Ամենահարուստ 10%-ի ստորին շեմը (9-րդ դեցիլ) |
---|---|---|---|---|
2005 | 43 | 129 | 156 | 290 |
2006 | 46 | 148 | 180 | 325 |
2007 | 50 | 174 | 208 | 386 |
2008 | 61 | 178 | 226 | 423 |
2009 | 68 | 202 | 235 | 444 |
2010 | 70 | 201 | 239 | 468 |
2011 | 74 | 201 | 240 | 448 |
2012 | 74 | 222 | 261 | 482 |
2013 | 71 | 210 | 248 | 469 |
2014 | 70 | 225 | 283 | 552 |
2015 | 72 | 224 | 282 | 545 |
2016 | 75 | 225 | 328 | 692 |
2017 | 78 | 249 | 310 | 582 |
2018 | 94 | 272 | 320 | 564 |
2019 | 102 | 313 | 362 | 638 |
2020 | 106 | 284 | 352 | 627 |
2021 | 106 | 289 | 343 | 629 |
2022 | 95 | 287 | 353 | 670 |
2023 | 117 | 331 | 410 | 767 |
Եզրակացություն
2023 թվականին Հայաստանի տնային տնտեսությունների եկամուտների աճը վկայում է տնտեսության առողջացման մասին: Սակայն մարզային անհավասարությունը և եկամուտների զգալի շերտավորումը մնում են լուրջ մարտահրավերներ: Գների կայունությունն էական դեր է խաղացել իրական եկամուտների աճում, ինչը ընդգծում է մակրոտնտեսական կայունության կարևորությունը կենսամակարդակի բարձրացման համար: Տվյալները վերցված են պաշտոնական աղբյուրներից, մասնավորապես՝ տնային տնտեսությունների կենսամակարդակի (կենսապայմանների) ամբողջացված հետազոտության անվանազերծված միկրոտվյալների բազա և Հայաստանի սպառողական գների ամսական ինդեքսը: Տնային տնտեսությունների կենսամակարդակի ցուցանիշները ճշգրտվել են ամսական կումուլատիվ գնաճով և կշռվել են: Հաշվարկները կարելի է ստուգել՝ այցելելով GitHub-ի մեր էջը: tvyal.comՀետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ

Լուրեր | 2025/09/18 22:00
Սեպտեմբերի 18-ի բիզնես լուրերը

Լուրեր | 2025/09/18 21:45
Դեղատնից գնումների դիմաց վճարել էր կեղծ 50.000-անոց թղթադրամով
Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Լուրեր | 2025/09/18 21:00
Սեպտեմբերի 18-ի կարևոր լուրերը
-
Սեպտեմբերի 18-ի բիզնես լուրերը
2025/09/18/ 22:00 -
Դեղատնից գնումների դիմաց վճարել էր կեղծ 50.000-անոց թղթադրամով
2025/09/18/ 21:45 -
ԵՄ հինգ երկրներ թռիչքային վարժանքներ կանցկացնեն Բուլղարիայում
2025/09/18/ 21:30 -
Սեպտեմբերի 18-ի կարևոր լուրերը
2025/09/18/ 21:00 -
Վլադիմիր Պուտինն առաջարկել է քննարկել միգրանտ աշխատողների համար արտոնագրային համակարգի վերացման հարցը
2025/09/18/ 20:45 -
«Գլոբալ Ինովացիոն Ինդեքս» զեկույցում Հայաստանը 139 երկրների շարքում զբաղեցրել է 59-րդ տեղը. Պապոյան
2025/09/18/ 20:30 -
Նոր աշխատատեղեր, բիզնես նախագծեր, սկզբունքներ աշխատանքում | Նորայր Մարտիրոսյան | Հաղթողները 01
2025/09/18/ 20:00 -
Նիկոլ Փաշինյանի անխուսափելի գահընկեցության անհետաձգելիությունը, կամ թե ինչո՞ւ է նա ատում պատմությունը․ Լևոն Տեր-Պետրոսյան
2025/09/18/ 19:43 -
Առաջարկվում է երթևեկել Նուբարաշենի 11-րդ և Ջրաշեն-Նուբարաշեն փողոցներով
2025/09/18/ 19:37 -
Սեպտեմբերի 20-ից Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկից մինչև Պարոնյան հ.18 հասցե երթևեկելի գոտու աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը
2025/09/18/ 19:33
Բաժանորդագրվել

Փոխարժեք
Տեսանյութեր

ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 2025Թ․

ՓՈՂ NEWS. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 2025Թ.

ԻՆՔՆԱԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԼՂ-ԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ

ԱՇԽԱՏԱՆՔ` ՀԱՏՈՒԿ ԽՆԱՄՔԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ՝ ԱՐՑԱԽՑԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ. IDBANK-Ը ԱՄՓՈՓՈՒՄ Է ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
