Փոքր եւ միջին ձեռնարկությունների ֆինանսավորումն ու խնդիրները. ուսումնասիրություն
Լուրեր |
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը (ՄՊՀ) 2023 ուսումնասիրել է ՓՄՁ սուբյեկտների ֆինանսավորման ոլորտը՝ հաշվի առնելով ՓՄՁ-ների նշանակալի դերը ՀՆԱ-ի ձեւավորման, զբաղվածության եւ հարկային մուտքերի ապահովման համար, ինչպես նաեւ ՓՄՁ սուբյեկտների եւ վերջիններիս հետ առնչվող կառույցների կողմից բարձրաձայնված խնդիրները:
ՄՊՀ-ից հայտնել են, որ ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ ՓՄՁ սուբյեկտների գործունեության ոլորտն ընդհանուր առմամբ ունի աճի եւ զարգացման միտում։ Դիտարկվող ժամանակահատվածում (2020-2022թթ.) շուրջ 35%-ով ավելացել է ՓՄՁ սուբյեկտների թիվը (44 142-ից հասնելով 60 999), 76%-ով՝ վերջիններիս շրջանառությունը (2729 մլրդ դրամից հասնելով 4805 մլրդ դրամի), հետեւաբար՝ նաեւ նրանց կողմից վճարված հարկերը (+63%)։ ՀՀ աշխատաշուկայում զբաղվածների շուրջ 25%-ը հանդիսանում է ՓՄՁ սուբյեկտների աշխատակից, որոնց թիվը եւս ունեցել է աճման միտում (+29%՝ 222 048-ից հասնելով 286 046-ի)։
Նշվում է, որ ՓՄՁ սուբյեկտները հիմնականում գործունեություն են ծավալում մանրածախ առեւտրի (միջինում 30%), սպասարկման անհատական ծառայությունների մատուցման (8%), մեծածախ առեւտրի (7%) ոլորտներում:
Համաձայն Հանձնաժողովի իրականացրած հարցման արդյունքների՝ ՓՄՁ սուբյեկտները սեփական եւ այլ միջոցներից բացի ներգրավում են նաեւ բանկային միջոցներ (հարցվածների 72%-ը), որի առնչությամբ ՓՄՁ-ների կողմից նշված հիմնական խոչընդոտներն են՝ գրավադրման պարտադիր պահանջը (հարցվածների 27%-ը), բարձր տոկոսադրույքները (հարցվածների 25%-ը) եւ բանկային երաշխավորությունների պահանջը (հարցվածների 20%-ը)։
«Հանձնաժողովն արձանագրել է, որ անհրաժեշտ է իրականացնել որոշակի օրենսդրական փոփոխություններ՝ կապված տնտեսավարող սուբյեկտին ՓՄՁ սուբյեկտ դիտարկելու առավել հստակ մեխանիզմների եւ չափանիշների մշակման անհրաժեշտության հետ։
Հաշվի առնելով հանգամանքը, որ առկա են որոշակի տարբերություններ «Փոքր եւ միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» օրենքով եւ ՀՀ ԿԲ համապատասխան կարգով ձեռնարկությունների ըստ չափի դասակարգման հիմքում դրվող չափանիշների միջեւ՝ Հանձնաժողովը գտնում է, որ տվյալ չափանիշների համապատասխանեցման անհրաժեշտություն կա։
Սկսնակ ընկերություններին առաջնային կերպով պետական աջակցության ծրագրերից օգտվելու հնարավորության ապահովման եւ ծրագրերին կրկնակի մասնակցությունը բացառելու նպատակով առաջարկվել է համապատասխան չափանիշներ կիրառել ՓՄՁ սուբյեկտներին աջակցության տրամադրման գործընթացում եւ ստեղծել շահառուների միասնական տվյալների շտեմարան»,- ասված է ՄՊՀ հաղորդագրությունում:
Ուսումնասիրությունն ամբողջությամբ հասանելի է այստեղ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2025/11/22 12:12
Բարիատրիկ վիրաբուժություն. թրե՞նդ, թե՞ առողջություն | MedTime 6
Լուրեր | 2025/11/21 22:00
Նոյեմբերի 21-ի բիզնես լուրերը
Լուրեր | 2025/11/21 20:20
Նոյեմբերի 21-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
-
Ինչ ազդեցություն կունենա ավտոմատացումը աշխատաշուկայի կառուցվածքի վրա
2025/11/23/ 19:01 -
Նոյեմբերի 22-ի կարևոր լուրերը
2025/11/22/ 20:20 -
Ինչպես է վստահությունը դառնում նոր «ֆինանսական կապիտալը»
2025/11/22/ 18:34 -
Բարիատրիկ վիրաբուժություն. թրե՞նդ, թե՞ առողջություն | MedTime 6
2025/11/22/ 12:12 -
Նոյեմբերի 21-ի բիզնես լուրերը
2025/11/21/ 22:00 -
Նոյեմբերի 21-ի կարևոր լուրերը
2025/11/21/ 20:20 -
Գործնական հարաբերությունները փրկող ամենակարևոր հմտությունը՝ սահմաններ դնելու կարողությունը․ ինչպես պահպանել բալանսը
2025/11/21/ 19:00 -
Ինչ փոփոխություններ են կրել բնակարանների գները Երևանում․ որ վարչական շրջաններում է գների աճ գրանցվել
2025/11/21/ 17:52 -
Հայաստանում ամեն 8 չափահաս մարդկանցից 1-ը չի կարողանում իր սպառողական վարկը սպասարկել․ Արթուր Խաչատրյան
2025/11/21/ 17:48 -
Ինչպես կարող են հարկ վճարողները բողոք ներկայացնել․ մանրամասներ ժամկետների ու կարգի մասին
2025/11/21/ 15:38
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 2025 Թ․
Նոյեմբերի 20-ի բիզնես լուրերը
Կայացել է Big Christmas Market with Coca Cola 2025 ցուցահանդեսի նախամիջոցառում՝ «ExpoVision: Your Brand’s Next Big Step»
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 2025Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 2025Թ.