Լավագույն գեյմերները Հայաստանում մասնակցել են «Samsung OLED Championship FC25»-ին
Լուրեր |
Դեկտեմբերի 14-ից 21-ը Երևանում գործող CyberArena խաղային ակումբում տեղի ունեցավ «FC25 Samsung OLED Championship»-ը, որը կազմակերպվել էր Հայաստանի կիբերսպորտի ասոցիացիայի հետ համագործակցությամբ: Միջոցառմանն իր աջակցությունն էր ցուցաբերել Samsung տեխնոլոգիական ընկերությունը, որն արդեն երկրորդ տարին անընդմեջ համախմբում է գեյմերներին՝ որոշելու լավագույնին։ Խաղի բարձր որակն ապահովված էր Samsung OLED հեռուստացույցների միջոցով։
Մրցաշարի մասնակիցների թիվն այս տարի 3 անգամ ավելի շատ էր նախորդ տարվա համեմատ, ինչը վկայում է միջոցառման նկատմամբ հետաքրքրության զգալի աճի մասին։ Ավելի քան 500 մասնակիցներ պայքարում էին լավագույնի կոչման և գլխավոր մրցանակի՝ Samsung OLED հեռուստացույցի համար։ Մրցաշարը վարում էր հայտնի ֆուտբոլային մեկնաբան, բլոգեր Ռոբերտ Մարկոսյանը։
Մրցաշարի մասնակիցներն ըստ արժանվույն գնահատեցին խաղի ընթացքում Samsung OLED-ի առավելությունները. ավտոմատ կերպով պատկերի AI-կարգաբերումը ժանրին համապատասխան, ուշացումների և ընդհատումների բացակայությունը, ինչպես նաև սահուն և հստակ խաղը 144 Հց հաճախականությամբ: Գեյմերները նաև արժևորեցին հարմար կառավարման վահանակը, որը ապահովում էր արագ անցում կարգավորումների միջև, թույլ էր տալիս վերահսկել վիճակագրությունը և կարևոր պարամետրերը՝ չընդհատելով խաղը:
Մրցաշարի հաղթող է ճանաչվել Հրաչյա Սուրենյանցը, որը պատմել է առաջնությանը մասնակցելու իր փորձառության մասին. «Ուզում եմ կիսվել մրցաշարից իմ տպավորություններով։ Samsung OLED հեռուստացույցներով խաղը պարզապես հիանալի էր: Ես համոզվեցի, որ արհեստական բանականությունը միայն բառեր չեն։ Այն հեշտությամբ ճանաչում է խաղի անունը և ավտոմատ կերպով օպտիմիզացնում է կարգաբերումները: Դու պարզապես խաղում և զվարճանում ես: Իրական հաճույք։
Հայաստանի Կիբերսպորտի ասոցիացիան բարձր է գնահատում մրցաշարի կազմակերպվածությունը։ Այս մրցույթը Հայաստանում որպես կիբերսպորտի էկոհամակարգի կարևոր մաս ճանաչելը խթանում է դրա հետագա զարգացումն ու հանրայնացումը: Ասոցիացիան վստահ է, որ այսպիսի միջոցառումները նպաստում են համայնքի ամրապնդմանը, կիբերսպորտի նկատմամբ հետաքրքրության աճին և նոր սերնդի գեյմերներին ոգեշնչելուն:
Ասոցիացիայի ներկայացուցիչն ասաց. «Կիբերսպորտի ասոցիացիան ուրախ է ամփոփել Հայաստանում անցկացված վերջին մրցաշարի արդյունքները, որը դարձել է կարևոր իրադարձություն ողջ կիբերսպորտային միջավայրի համար: Այս միջոցառումն ոչ միայն ներկայացրեց մասնակիցների բարձր վարպետությունը, այլև նպաստեց գեյմերների և երկրպագուների համայնքի ամրապնդմանը: Մենք վստահ ենք, որ նման մրցաշարերը կարևոր դեր են խաղում տարածաշրջանում կիբերսպորտի զարգացման գործում՝ երիտասարդ տաղանդներին հնարավորություն տալով ինքնադրսևորվելու և մասնագիտական աճ արձանագրելու: Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին, կազմակերպիչներին և հանդիսատեսներին՝ մրցաշարում անմոռանալի մթնոլորտ ստեղծելու համար»:
https://youtu.be/HvklikVszKQ
Samsung Electronics Co., Ltd.-ի մասին
Samsung-ը ոգեշնչում է աշխարհը և ձևավորում ապագան՝ նորարար գաղափարներով և առաջադեմ տեխնոլոգիաներով: Ընկերությունը փոխում է ավանդական պատկերացումները հեռուստացույցների, սմարթֆոնների, կրելի սարքերի, պլանշետների, կենցաղային տեխնիկայի, ցանցային համակարգերի և հիշողության սարքերի, ինտեգրված սխեմաների, կիսահաղորդիչների ու լուսադիոդային լուծումների վերաբերյալ:
Բացի այդ, Samsung-ը ստեղծում է սարքերի անխափան կապի հնարավորություններ՝ SmartThings էկոհամակարգի միջոցով և խթանում է համագործակցությունը գործընկերների հետ: Ընկերության վերջին նորություններին ծանոթանալու համար այցելեք Samsung Newsroom կայքը: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Թեհրանից աղտոտված օդի՝ Հայաստան ներթափանցման վտանգ չկա
2026/03/09/ 14:49 -
Apple-ի գաղտնի նախագիծը բացահայտվել է․ ընկերությունը պատրաստում է Ultra նոր սերունդ
2026/03/09/ 14:37 -
Դուբայի անշարժ գույքի շուկան հայտնվել է ճնշման տակ տարածաշրջանային լարվածության ֆոնին
2026/03/09/ 14:32 -
3 օրում բացահայտվել է 268 հանցագործություն, գրանցվել է 30 ՃՏՊ
2026/03/09/ 12:50 -
Սերբիան ժամանակավորապես արգելել է նավթի և վառելիքի արտահանումը
2026/03/09/ 12:48 -
Տուն կառուցելու նոր կանոններ Հայաստանում․ ինչպես է պարզեցվում ընթացակարգը
2026/03/09/ 12:29 -
Թրամփը նավթի գների աճը «չնչին գին» է անվանել անվտանգության դիմաց
2026/03/09/ 12:14 -
Իսրայելը կոչ է անում խուսափել Հայաստան, Վրաստան և Ադրբեջան մեկնելուց
2026/03/09/ 12:12 -
Բացահայտվել է հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով կատարված գողության դեպքը. 8 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
2026/03/09/ 12:07 -
Չինաստանը պատրաստ է համագործակցել Պարսից ծոցի տարածաշրջանում խաղաղության պահպանման համար
2026/03/09/ 11:57
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՐՏԻ 8, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՐՏԻ 7, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 7, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 6, 2026 Թ․
NIO և ONVO մեքենաները` ՀՀ-ում․ բրենդների պաշտոնական ներկայացուցիչը N-Motors-ն է