Վերջին երեք օրում իրավապահ մարմինների կողմից բացահայտվել է 268 հանցագործություն, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված։
Բացահայտված հանցագործություններից՝
-
59 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված, կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից մեքենա վարելու,
-
33 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
-
21-ական դեպք՝ ֆիզիկական և հոգեկան ներգործության,
-
18 դեպք՝ փաստաթուղթ կեղծելու,
-
15 դեպք՝ խարդախության,
-
13 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
-
11-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և խուլիգանության,
-
9 դեպք՝ սառը զենք կրելու,
-
6-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու և բռնություն գործադրելու հրապարակային կոչերի,
-
3-ական դեպք՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, թմրանյութի իրացման և աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու,
-
2-ական դեպք՝ շորթման, կաշառք տալու, կաշառք ստանալու միջնորդության, զենք-զինամթերքի առգրավման, ինքնասպանության հասցնելու և ինքնիրավչության։
Բացահայտվել են նաև ավազակության, վստահված գույքի հափշտակության, համակարգչային հափշտակության, կողոպուտի, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ապօրինի որսի, անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքների շրջանառության, գույքին տիրանալու և այլ հանցատեսակներ։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
-
6 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
-
1 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու։
Հայտնաբերվել է 24 հետախուզվող, իսկ 1 անձ կամավոր ներկայացել է։ Գրանցվել է նաև զենք-զինամթերք կամավոր հանձնելու 5 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Վերջին երեք օրում գրանցվել է 30 ավտովթար, որոնց հետևանքով 39 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

