ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նավթի գների բարձրացումն անվանել է «չնչին գին» անվտանգության ապահովման դիմաց։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Նավթի գների կարճաժամկետ աճը, որն արագորեն կնվազի, երբ վերացվի Իրանի կողմից բխող միջուկային սպառնալիքը, չնչին գին է ԱՄՆ-ի և ողջ աշխարհի անվտանգության համար»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական հարթակում։
Նախագահը շեշտել է, որ գների բարձրացումը, իր գնահատմամբ, ժամանակավոր բնույթ է կրում և պայմանավորված է տարածաշրջանային անվտանգության զարգացումներով։
Վերջին օրերին համաշխարհային շուկաներում նավթի գներն աճել են՝ Մերձավոր Արևելքում լարվածության սրման ֆոնին։

