Չինաստանը պատրաստ է համագործակցել Պարսից ծոցի տարածաշրջանում խաղաղության պահպանման համար

Հայտարարությունը հնչել է Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդի հետ հանդիպման ընթացքում։

Չինաստանը պատրաստ է ակտիվորեն համագործակցել բոլոր կողմերի հետ և ջանքեր գործադրել Պարսից ծոցի տարածաշրջանում խաղաղության պահպանման ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Մերձավոր Արևելքի հարցերով Չինաստանի կառավարության հատուկ բանագնաց Չժայ Ցզյունը։

Հայտարարությունը հնչել է Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդի հետ հանդիպման ընթացքում։

«Չինաստանը, որպես արդարությունը պաշտպանող խոշոր պետություն և Սաուդյան Արաբիայի լավ բարեկամ ու գործընկեր, կշարունակի կառուցողական դեր խաղալ և պատրաստ է համագործակցել Սաուդյան Արաբիայի հետ, ակտիվորեն փոխգործակցել բոլոր կողմերի հետ ու անդադար ջանքեր գործադրել Պարսից ծոցի տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման համար»,- նշել է Չժայ Ցզյունը։

Չինական կողմը շեշտել է տարածաշրջանային կայունության պահպանման կարևորությունը՝ ընդգծելով երկխոսության և դիվանագիտական ուղիների դերակատարումը։