4․093․527 դրամ՝ «Մունք» տեխնոդպրոցին․ «Մի դրամի ուժի» հոկտեմբեր ամսվա շահառուն «Հայաստանի մանուկներ» հիմնադրամն է
Լուրեր |
IDBank-ն ու Idram-ն ամփոփում են «Մի դրամի ուժը» նախաձեռնության սեպտեմբեր ամսվա ծրագիրը, որի շահառուն 2022-ին Արցախում ստեղծված «ԵՍ» կրթական հիմնադրամի «Մունք» տեխնոդպրոցն էր։ «Մունք»-ը Հայաստանի տարբեր մարզերում երեխաներին ապահովում է տեխնոլոգիական կրթությամբ, իսկ «Մի դրամի ուժի» շրջանակներում հավաքագրված 4․093․527 դրամն ուղղելու է իր 400 շահառուների շարունակական կրթության ապահովմանն ու Սյունիքի և Լոռու մարզերի 10 համայնքների 100-ից ավել նոր դիմորդների ներգավմանը։
Իսկ Իդրամի և IDBank-ի «Մի դրամի ուժի» առաքելությունը շարունակվում է․ հոկտեմբեր ամսվա ողջ հասույթը կփոխանցվի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (COAF)՝ մարզաբնակ երեխաներին ուղղված կրթական ծրագրերի իրականացմանը։
Իդրամի և IDBank-ի հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ «Մի դրամի ուժն» արդեն 190.000.000 դրամ է հատկացրել տարբեր հիմնադրամների։
«Փաստ է, որ ինչպես շատ հարցերում, կրթության առումով ևս, ի տարբերություն մայրաքաղաքում ապրողների, մարզաբնակ երեխաներն ունեն առավել սահմանափակ հնարավորություններ, և այս առումով «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի գործունեությունը նկատելի մեղմում է այդ բացը՝ երեխաների համար կրթական նոր հորիզոններ ստեղծելով։ Ուրախ ենք, որ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամն ընդլայնում է իր մասնաճյուղերի աշխարհագրությունը և շուտով ներկա կլինի ոչ միայն Լոռու, այլ նաև Արմավիրի մարզում։ «Մի դրամի ուժն» էլ, ինչպես միշտ, երիտասարդ սերնդին կրթելու և նրա զարգացմանն ու սոցիալիզացմանն ուղղված ծրագրերի կողքին է»,- ասել է Տաթևիկ Վարդևանյանը։
«Հայաստանի մանուկներ» հիմնադրամի գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանը նշում է. «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի նպատակն է ապահովել հավասար կրթական հնարավորություններ բոլոր երեխաների համար՝ անկախ նրանց գտնվելու վայրից։ IDBank-ի և Իդրամի հետ համագործակցությունը մեզ հնարավորություն է տալիս նոր հորիզոններ բացել մարզաբնակ երեխաների համար՝ միասին փոփոխելով նրանց ապագան՝ հանուն ավելի լավ Հայաստանի»։
Մեր բարի գործերին միանալու համար ընդամենը Ձեր բոլոր վճարումները կատարեք Idram&IDBank հավելվածով, IDBanking.am առցանց հարթակով, Իդրամի և IDBank-ի տերմինալներով, եւ Ձեր յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն մեր երկրի համար կարևոր ծրագրերին։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
ՀՀ օրհներգի կատարման կանոնները փոփոխվում են․ 5 կարևոր որոշում՝ Կառավարության նիստից
2026/02/12/ 15:35 -
Կյանքեր փրկելու հավատով. Ակբա բանկի աշխատակիցները՝ արյան կամավոր դոնորներ
2026/02/12/ 14:46 -
Ամերիկացիների բարդ հարաբերությունները նորությունների հետ
2026/02/12/ 12:28 -
Google-ը պատրաստվում է թողարկել Android 17 Beta 1-ը
2026/02/12/ 12:26 -
WhatsApp-ը անհասանելի է դարձել ՌԴ-ում․ Telegram-ի աշխատանքը նույնպես սահմանափակվել է
2026/02/12/ 11:50 -
Հանրապետությունում մեկ օրում բացահայտվել է 171 հանցագործություն․ գրանցվել է 19 ՃՏՊ
2026/02/12/ 11:47 -
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն արգելափակել է Թրամփի կողմից Կանադայի դեմ սահմանված մաքսատուրքերը
2026/02/12/ 11:45 -
Կառավարության նիստի օրակարգում 26 հարց է, որից 23–ը չի զեկուցվում (ուղիղ)
2026/02/12/ 11:10 -
Փետրվարի 11-ի բիզնես լուրերը
2026/02/11/ 22:00 -
Փետրվարի 11-ի կարևոր լուրերը
2026/02/11/ 19:19
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 11, 2026 Թ․
«Ինթելլիջենթ Մենեջմենթ» ՍՊԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
Ձմեռային արկածները շարունակվում են Myler-ում․ Idram&IDBank
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 10, 2026 Թ․