Փետրվարի 11-ի բիզնես լուրերը
Լուրեր |
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում
ՏԵՂԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ
ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտող հեռուստահաղորդումների նկատմամբ սանկցիաներ կկիրառվեն
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն առաջարկում է սահմանել նոր կարգավորումներ՝ նախատեսելով սանկցիաներ այն օտարերկրյա հեռուստահաղորդումների նկատմամբ, որոնք միջամտում են Հայաստանի ներքաղաքական կյանքին։ Նույն պահանջները կտարածվեն ինչպես մուլտիպլեքսով, այնպես էլ կաբելային ցանցերով հեռարձակվող ալիքների վրա։ Նման բովանդակության դեպքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը կարող է սանկցիա կիրառել օպերատորի նկատմամբ։ Նախագծով վերանայվում են նաև տուգանքները և սահմանվում լիցենզիայի կասեցման կամ դադարեցման հստակ հիմքեր։
ԿԲ-ն սահմանել է քարտային վճարումների նոր առավելագույն սակագներ փոքր բիզնեսի համար
Կենտրոնական բանկը սահմանել է քարտային վճարումների սպասարկման միջնորդավճարների առավելագույն շեմեր՝ աջակցելու փոքր բիզնեսին։ Մինչև 150 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող տնտեսվարողների համար ֆիզիկական տերմինալներով վճարումների դեպքում «Արմենիան Քարդ» քարտերով միջնորդավճարը չի գերազանցի 0,5%-ը, իսկ երկու խոշոր միջազգային համակարգերի քարտերով՝ 0,9%-ը։ Միջբանկային սակագնի առավելագույն չափը սահմանվել է 0,2%։
Առողջապահության նախարարը չի բացառում հերթագրման համակարգի ներդրումը առողջության ապահովագրության շրջանակում
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ առողջության ապահովագրության շրջանակում որոշ ծառայությունների համար հնարավոր է ներդրվի հերթագրման համակարգ։ Նրա խոսքով՝ առաջին ամսվա արդյունքները լավատեսական են, իսկ համակարգը և հնարավոր ռիսկերը կառավարելի։
Մինչև 300 մլն դոլար ներդրում է անհրաժեշտ Հայաստանի տարածքում երկաթուղու վերանորոգման և արդիականացման համար
Տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում Հայաստանի տարածքում երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման և արդիականացման համար անհրաժեշտ է շուրջ 200-300 մլն դոլար ներդրում։ Վերակառուցման կարիք ունեն Երասխի բացակայող հատվածը և Ախուրիկի հատվածը, ինչպես նաև նախատեսվում է արդիականացնել ավելի քան 100 կմ գործող երկաթուղի։
«Turkish Airlines»-ը մարտի 11-ից չվերթեր կգործարկի դեպի Երևան
«Turkish Airlines» ավիաընկերությունը մարտի 11-ից կգործարկի Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով ամենօրյա չվերթներ։ Մայիսի 14-ից չվերթերի հաճախականությունը կհասնի շաբաթական 10-ի, իսկ հունիսի 15-ից՝ շաբաթական 14-ի։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ
ԱՄՆ-ն Վենեսուելայում նավթի և գազի հետախուզման ու արդյունահանման լիցենզիաներ է տվել
ԱՄՆ-ը թույլատրել է Վենեսուելայում նավթի և գազի հետախուզման ու արդյունահանման հետ կապված մի շարք գործառնություններ՝ ներառյալ վճարումների մշակում, լոգիստիկ ծառայություններ, ծովային ապահովագրություն և սարքավորումների վերանորոգում։
ԱՄՆ-ն մտադիր է թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքար սկսել ցամաքում
Վերջին ամիսներին ԱՄՆ-ը ակտիվացրել է թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարը ծովային ուղղությամբ և այժմ մտադիր է գործողությունները տեղափոխել նաև ցամաքային տարածքներ։ Ամերիկյան ԶԼՄ-ների տվյալներով՝ գործողությունների հետևանքով զոհվել է շուրջ 120 մարդ։
ԱՄՆ-ում կարող են չեղարկել ալիմենտի պարտք ունեցող անձանց անձնագրերը
Գործող օրենքի համաձայն՝ եթե ալիմենտի պարտքը գերազանցում է 2500 դոլարը, հնարավոր է սահմանափակել կամ չեղարկել անձնագիրը։ Նոր մոտեցմամբ Պետդեպարտամենտը կարող է սկսել անձնագրերի չեղարկումը սեփական նախաձեռնությամբ։
Չինաստանում ստեղծել են աշխարհում առաջին մարտարվեստի լիգան մարդակերպ ռոբոտների համար
Չինաստանում ստեղծվել է մարդակերպ ռոբոտների համար նախատեսված առաջին մարտարվեստի լիգան։ Նախաձեռնության նպատակն է կատարելագործել ռոբոտների շարժման կառավարումը, հավասարակշռության պահպանումը և որոշումների կայացման համակարգերը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Փետրվարի 11-ի բիզնես լուրերը
2026/02/11/ 22:00 -
Փետրվարի 11-ի կարևոր լուրերը
2026/02/11/ 19:19 -
ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում «Տեառնընդառաջ» և «Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակ» հուշադրամները
2026/02/11/ 17:53 -
Աշխատանքային միջավայրում հոգեկան առողջության պահպանման 5 արդյունավետ մոտեցում
2026/02/11/ 17:44 -
Բժիշկների վարձատրությունը նոր համակարգում․ վերահաշվա՞րկ, թե՞ կրճատում
2026/02/11/ 17:28 -
Վենսի այցը նշանակալի քայլ է, որի արդյունքները նախանշում են հետագա համագործակցության հստակ ուղին. ԱՄՆ դեսպանատուն
2026/02/11/ 17:18 -
Հայաստանում YouTube-ի դրամայնացումը կակտիվացվի ապրիլի վերջ-մայիսի սկզբին
2026/02/11/ 17:14 -
Փետրվարի 15-ից Հայաստանում կգործարկվի 112 արագ արձագանքման միասնական հեռախոսահամարը
2026/02/11/ 17:10 -
Ձմեռային արկածները շարունակվում են Myler-ում․ Idram&IDBank
2026/02/11/ 16:12 -
Ո՞ր բանկին է շահավետ տոկոսով գումար տրամադրել 2026 թվականին
2026/02/11/ 15:41
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 11, 2026 Թ․
«Ինթելլիջենթ Մենեջմենթ» ՍՊԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
Ձմեռային արկածները շարունակվում են Myler-ում․ Idram&IDBank
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 10, 2026 Թ․